FATCA-ի պահանջների կատարում

Բանկի և հաճախորդների պարտականություններում փոփոխություն FATCA-ի համաձայն 

Ի՞նչ է FATCA (Foreign Account Tax Compliance Act):

«Արտասահմանյան հաշիվների հարկման մասին» ԱՄՆ Օրենքը (այսուհետ` FATCA) կոչված է կանխել ԱՄՆ հարկատուների կողմից ԱՄՆ-ից դուրս ստացվող շահույթի համար հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունը:


Ի՞նչ
է փոփոխվում Բանկի պարտականությունների մեջ համաձայն FATCA-ի:

FATCA-ի պահանջներին հետևելու նպատակով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ համագործակցում է ԱՄՆ Հարկային ծառայության (IRS) հետ որպես Մոդել 2-ի  համաձայն մասնակցող Ֆինանսական ինստիտուտ (Reporting Model 2 FFI):

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որպես Մոդել 2-ի համաձայն մասնակցող Ֆինանսական ինստիտուտ (Reporting Model 2 FFI) ԱՄՆ Հարկային ծառայության կողմից շնորհվել է հետևյալ նույնականացման համարը` (GIIN) 3FZXN5.00040.ME.051:

Համաձայն FATCA-ի պահանջների «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որպես Մոդել 2-ի  համաձայն մասնակցող Ֆինանսական ինստիտուտ (Reporting Model 2 FFI) պարտավոր է տրամադրել ԱՄՆ Հարկային ծառայությանը (IRS) ԱՄՆ հարկատուների կողմից բացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ FATCA-ով սահմանված տեղեկատվությունը:

Ինչ՞ է փոխվում Հաճախորդի պարտականություններում համաձայն FATCA-ի:

Հարգելի հաճախորդ,

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ համաձայն FATCA-ի պահանջի ձեռնարկել է Բանկի հաճախորդների միջև ամերիկյան հարկատուների բացահայտելու միջոցառումներ, որոնք ներառում են` Բանկի կողմից Ձեր հարկային ռեզիդենտության կարգավիճակը հավաստող FATCA-ով սահմանված տեղեկատվության/փաստաթղթերի հարցում` Ձեզ հետ պայմանագրային հարաբերություններ հաստատելիս:



Թարմացված է առ 09.03.2015թ., 17:21