Ավտովարկավորում

Առցանց դիմում Հաշվիչ Վարկունակության հաշվիչ






Առաջնային շուկայից Ավտովարկավորման պայմաններ և սակագներ   
Վարկի պարամետրեր
ՎարկառուիՀամավարկառուի  
եկամուտների 
հաստատում

առաջնային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 100% 
երկրորդային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 60% 
Վարկառուն/ Համավարկառուն կարող են չունենալ առաջնային եկամուտներ, այլ միայն երկրորդային եկամուտներ և հակառակը:

ԱրժույթՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք ¹
16%
Տոկոսագումարի հաշվարկման և
վճարման կարգը
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ
LTV(Վարկ/Գրավ) առավելագույն արժեքը80%
Նվազագույն կանխավճար20%
 Առավելագույն ժամկետ 5 տարի
Նվազագույն ժամկետ1 տարի
Մարման եղանակ Հավասարաչափ ամսական վճարումներ
Վարկի առավելագույն գումար կախված
 տ/մ խմբից
Խումբ 1 (Գերմանիայի, Ճապոնիա, ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Չեխիա երկրների արտադրության մեքենաներ, այդ թվում նաև КIA և HYUNDAI մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման ժամկետը չի գերազանցում 6 տարի) - 24,000,000 ՀՀ դրամ
Խումբ 2 (այլ երկրների արտադրության մեքենաներ) - 7,000,000 ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար1,000,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակՄիանվագ, անկանխիկ
Վարկի վաղաժամկետ մարման արգելքԱռանց սահմանափակման
Վարկի որոշման կայացման և 
հաճախորդին տեղեկացման  
ժամկետ

5 (հինգ) աշխատանքային ժամ
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետՀամապատասխան պայմանագրերը կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո
Բանկի միջնորդավճարներ
Ամենամսյա միջնորդավճար վարկային 
հաշվի սպասարկման համար
Հայտի ձևակերպման պահին գրավի - ավտոմեքենայի շուկայական արժեքի 0.29%:
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճարՉի նախատեսվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարՎարկի գումարի 2%, բայց ոչ ավել, քան 70,000 AMD
Գրավից ազատում (պարտադիր)1 000 ՀՀ դրամ
Այլ պայմաններ
Բանկային հաշիվների բացումվարումՀամաձայն Բանկի սակագների
Վարկառուի կողմից պարատավորությունների 
չկատարման դեպքում տույժեր
0.09% չափով տույժ ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ` ամեն ժամկետանց օրվա համար  

Գումարի կանխիկացումՀամաձայն հաշվի սպասարկման սակագների
Գրավի գնահատում
Անշարժ գույքի շուկայական արժեքի 
գնահատում
Ավտոսրահի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ավտոմեքենայի արժեքի հիման վրա
Ապահովագրություն

Ապահովագրումն իրականացվում է ՀՀ և ԼՂՀ տարածքում  մեկ տարի ժամկետով Բանկի հետ համագործակցող  ապահովագրական ընկերություններում գրավի - ավտոմեքենայի շուկայական արժեքի չափով: Ամեն հաջորդող տարում իրականացվում է վերաապահովագրում ևս մեկ տարով նախորդ տարում ավտոմեքենայի շուկայական արժեքից հանած 10% արժեքի չափով: Վերջին տարվա համար ապահովագրումն իրականացվում է վարկի մնացած ժամկետի համար:

Հաճախորդի կյանքի ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համարՎարկի մնացորդի չափով` եկամուտներին համապատասխան: Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան/ վարկի մնացորդի չափով
Ապահովություն
Գրավի առարկաՁեռք բերվող ավտոմեքենա
ՎարկառուինՀամավարկառուին ներկայացվող պահանջներ
Կարգավիճակ
  1. ՀՀ ռեզիդենտ, ով ունի անձնագրում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե**
  2. ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում
ՀամավարկառուՖիզիկական անձ, ով հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու եղբայր/քույր, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, տատիկներ, պապիկներ): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:
Վարկային պատմությանը ներկայացվող 
պահանջներ
Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն
Աշխատանքային փորձ
Նվազագույնը 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում
ՏարիքՎարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 23 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

Վճարունակության գնահատում`

Բոլոր պարտքերի մարման ամենամսյա ծախսերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) և հաճախորդի (առկայության դեպքում նաև Համավարկառուի) ամենամսյա հարկումից հետո եկամուտների հարաբերակցությունը չպետք է գերազանցի 50%, իսկ 40% և ավել կանխավճարի դեպքում, տվյալ ցուցանիշը չպետք է գերազանցի 80%:

Լրացուցիչ պայմաններ

Առաջնային եկամտի տակ հասկացվում է՝

  • աշխատանքի վայրից ներկայացված տեղեկանքով հաստատագրված եկամուտը,
  • պարբերական բնույթ կրող (առնվազն եռամսյակը մեկ) պարգևատրումները, որոնք տրվել են վերջին տարվա ընթացքում,
  • երկարամյա ծառայության կենսաթոշակ (Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Քրեակատարողական և այլ համապատասխան մարմիների աշխատակիցներ, մանկավարժներ, դատավորներ և այլն):
Եկամուտների բոլոր մյուս աղբյուրները համարվում են երկրորդային՝ 

  • վարձակալության եկամուտները՝

     - վարձակալության պայմանագիր՝ հասատատված նոտարի և/կամ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ընդ որում՝ վարձակալության պայմանագիրը պետք է կնքված (վավերացված) լինի ոչ պակաս, քան վարկային հայտ ներկայացնելու պահից մեկ ամիս առաջ, բացառությամբ վարձակալության պայմանագրի վերակնքման դեպքերի), 
    - վարձակալության մուծումները, որոնք մուտքագրվում են "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում հաճախորդի բանկային հաշիվներին, ընդ որում` մուտքագրումները պետք է իրականացված լինեն առնվազն վերջին չորս ամիսների ընթացքում:

  • դրամական փոխանցումները,
  • այլ թոշակներ (բացառությամբ տարիքային կենսաթոշակի, կերակրողին կորցնելու կենսաթոշակի և երկարամյա ծառայության կենսաթոշակի),

** Ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` անձը հաստատող փաստաթղթում փաստացի բնակության մասին նշումի բացակայության դեպքում անհրաժեշտ է հաշվառման կամ փաստացի բնակության հասցեի նշումով ոչ պակաս, քան 183 օր վաղեմության ժամկետով կացության քարտի կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանքի առկայություն: Վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրի առկայությունը, որի գործողության ժամկետը գերազանցում է պահանջվող վարկի վերջնաժամկետը, ընդ որում աշխատանքի վերջին վայրում անդադար ստաժը պետք է լինի առնվազն 4 ամիս:

Ուժային կառույցների աշխատակիցների համար փաստացի բնակության պահանջին բավարարող փաստաթուղթ է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից մեկը.

  1. ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանքը` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
  2. եկամուտների մասին տեղեկանքը` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
  3. զինվորական գրքույկը զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

Վերջինների բացակայության դեպքում ուժային կառույցների աշխատակիցների համար հիմք է հանդիսանում վերջին տարում ոչ պակաս, քան 183 օր ՀՀ տարածքում գտնվելու փաստը (հաստատման համար կցվում են վիզաների նշումների առկայությամբ անձնագրի համապատասխան էջերի սքան-պատճենները): 

¹ Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր

 

Լրացուցիչ տեղեկություն

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  3. Վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն`  վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Զգուշացում՝պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

 
Առաջնային շուկայից ավտովարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 
Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ

Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ 

«Ֆինանսներ բոլորի համար» abcfinance.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»  

Սպառողական վարկի և վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների ընդհանրական թերթիկներ

Թարմացված է առ 14.10.2017թ. 10:00