Հիփոթեքային վարկավորում

Առցանց դիմում Հաշվիչ Վարկունակության հաշվիչ



Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման վարկավորման պայմաններ ու սակագներ              
Վարկի պարամետրեր
Ձեռք բերվող գույքԳոյություն ունեցող և կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք
ՎարկառուիՀամավարկառուի 
եկամուտների հաստատում
առաջնային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 100% 
երկրորդային եկամուտներ* (ոչ պարտադիր)- հաշվի է առնվում 60% 
Վարկառուն/ Համավարկառուն կարող են չունենալ առաջնային եկամուտներ, այլ միայն երկրորդային եկամուտներ և հակառակը:Եթե երկրորդային եկամուտները ձևավորվում են միայն դրամական փոխանցումներից, ապա անհրաժեշտ է նաև առաջնային եկամտի առկայություն վարկառուի կամ համավարակռուի մոտ:
ԱրժույթAMD
LTV(Վ/Գառավելագույն արժեքը AMD70%
Վարկի առավելագույն գումար
25,000,000 AMD
Վարկի նվազագույն գումար
1,000,000 AMD
Տարեկան անվանական  
տոկոսադրույք AMD
 ¹
13.9%
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգըՏոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ


Անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:

2. Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:

Առավելագույն ժամկետ
35 տարի - AMD
Նվազագույն ժամկետ
10 տարի - AMD
Մարման եղանակԸստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)
Վարկի տրամադրման եղանակՄիանվագ, անկանխիկ
Վարկի վաղաժամկետ մարման արգելքՍահմանափակում չկա
Վարկի նախնական որոշման կայացման և 
հաճախորդին տեղեկացման 
առավելագույն ժամկետ
2 (երկու) աշխատանքային օր
Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո
Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետՀամապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո
Բանկի միջնորդավճարներ
Ամենամսյա միջնորդավճար վարկային 
հաշվի սպասարկման համար

Վարկի գումարը՝

- մինչև 10,000,000 AMD ներառյալ – 4,500 AMD, 
-10,000,000 AMD-ից մինչև 20,000,000 AMD ներառյալ – 7,500 AMD, 
- 20,000,000 AMD-ից բարձր - 15,000 AMD. 

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար1,000 AMD
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

10,000 AMD

Վարկի ձևակերպման միջնորդավճար   
(հաճախորդի ցանկության դեպքում)
ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքների և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/ գյուղերի համար)
Գրավի գրանցման ժամկետ (աշխ. օր) (հաճախորդի ընտրությամբ)
4 օր                  28 000 ՀՀ դրամ  (5 500 ՀՀ դրամ)
3 օր                  53 000 ՀՀ դրամ  (28 000 ՀՀ դրամ)
2 օր                 78 000 ՀՀ դրամ   (40 500 ՀՀ դրամ)                                                            
Սեփականության իրավունքի գրանցման ժամկետ (աշխ. օր) (հաճախորդի ընտրությամբ)
4 օր                47 000 ՀՀ դրամ (34 500 ՀՀ դրամ)                                                               
3 օր                72 000 ՀՀ դրամ (47 000 ՀՀ դրամ)                                                            
2 օր                97 000 ՀՀ դրամ (59 500 ՀՀ դրամ)                                                            
Գրավից ազատում (պարտադիր)2 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (ըստ հաճախորդի ցանկության)

                 միայն ք. Երևանի վարկային հայտերի դեպքում

Միասնական տեղեկանքի տրամադրման ժամկետ (աշխատանքային օր) (ընտրվում է հաճախորդի կողմից) 
                                  123 500 ՀՀ դրամ
                                  213 500 ՀՀ դրամ
Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար10 000 – 25 000 ՀՀ դրամ
Այլ պայմաններ
Բանկային հաշիվների բացումվարումՀամաձայն Բանկի սակագների
Վարկառուի կողմից պարատավորությունների 
չկատարման դեպքում տույժեր
1) 0.1% չափով տույժ ժամկետանց վարկի մայր գումարի նկատմամբ` ամեն ժամկետանց օրվա համար, 
2) 0.3% չափով տույժ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ` ամեն ժամկետանց օրացուցային օրվա համար
Գումարի կանխիկացումՀամաձայն հաշվի սպասարկման սակագների
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն
Գրավի գնահատում
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Գնահատումը իրականացվում է Բանկի կողմից հավատարմագրված անկախ գնահատողի կողմից:
 Ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ`

ԱպահովագրությունԱպահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:
Ապահովագրության համար միջնորդավճար սահմանված չէ:
Գույքի ապահովագրություն` վարկի ամբողջ 
ժամկետի համար
Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով
Անձնական ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համարԱպահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան / վարկի մնացորդի չափով 
Ապահովություն
Գրավի առարկաՁեռք բերվող անշարժ գույք
Գույքի գտնվելու վայրըՀՀ





Լրացուցիչ ապահովություն

1. Գոյություն ունեցող անշարժ գույքի ձեռքբերման վարկավորման դեպքում լրացուցիչ գրավ ներկայացնելու դեպքում, որը հանդիսանում է գոյություն ունեցող անշարժ գույք, կանխավճարը կարող է սահմանվել սկսած 10%-ից, ընդ որում LTV գործակցի առավելագույն արժեքը չի կարող գերազանցել 70%, որտեղ գրավի արժեքը հաշվարկվում է 2 անշարժ գույքերի արժեքների հանրագումարի հիման վրա և վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռք բերվող գույքի գնահատված արժեքից և առուվաճառքի գնից նվազագույնի 90%-ը:

2. Կառուցվող անշարժ գույքի վարկավորման դեպքում (բազմաբնակարան շենքերում) հնարավոր է վարկավորման երկու սխեմա.

ա) վարկը ապահովված է միաժամանակ և կառուցվող անշարժ գույքով և գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 70%, միաժամանակ չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը, ինչպես նաև չպետք է գերազանցի գոյություն ունեցող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը:

ա)վարկը ապահովված է կառուցվող անշարժ գույքով կամ գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 70%, միաժամանակ, չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը:

Լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում Գրավատուի նկատմամբ պահանջներԼրացուցիչ անշարժ գույքի գրավատու կարող է լինել Վարկառուն կամ Համավարկառուն, ինչպես նաև Վարկառուի հետ հետևյալ բարեկամական կապի մեջ գտնվող Ֆիզիկական անձը` վարկառուի ամուսին/կին, կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, քույրերի/եղբայրների ամուսիններ/կանայք, ամուսնու/կնոջ ծնողներ, մորաքույր/հորաքույր, մորեղբայր/հորեղբայր, այլ բարեկամներ, որոնք բնակվում են Վարկառուի հետ:

Վարկառուին/ Համավարկառուին ներկայացվող պահանջներ

Կարգավիճակ

1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձնագրում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե**

2. ՀՀ քաղաքացի

ՀամավարկառուՀամավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, կամ այլ ազգականներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:
Վարկային պատմությանը 
ներկայացվող պահանջներ
Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն
Աշխատանքային փորձ

  1. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում
  2. Ընդհանուր աշխատանքային ստաժ` առնվազն 1 /մեկ/ տարի

Տարիք  Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը

Վճարունակությանը ներկայացվող պահանջներ

Բոլոր պարտքերի /այլ վարկեր, ալիմենտներ և այլն/ մարման ամենամսյա ծախսերի և հաճախորդի /առկայության դեպքում նաև Համավարկառուի/ ամենամսյա եկամուտների հարաբերակցությունը հարկումից հետո <=45%:

Լրացուցիչ պայմաններ

Գրավի արժեքը LTV գործակցի հաշվարկի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. Գրավի արժեք = լրացուցիչ գրավի գնահատված արժեք (100%) + կառուցվող բնակելի անշարժ գույքի` կառուցապատողի հետ կնքված պայմանագրով նախատեսված գնի 50%:

Վարկառուն պարտավոր է վարկի տրամադրման պահից 270 օրվա ընթացքում ներկայացնել Բանկ սեփականության վկայական, որը վկայում է անշարժ գույքի 100 %-ոց ավարտվածության մասին: Գույքի 100%-ոց ավարտվածության մասին սեփականության վկայականի չտրամադրման դեպքում, 270 օրացույցային օրվա ընթացքում:

Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:

 Առաջնային եկամտի տակ հասկացվում է՝

  • աշխատանքի վայրից ներկայացված տեղեկանքով հաստատագրված եկամուտը,
  • պարբերական բնույթ կրող (առնվազն եռամսյակը մեկ) պարգևատրումները, որոնք տրվել են վերջին տարվա ընթացքում,
  • ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ` հաստատված հարկային հաշվետվություններով (վերջին հաշվետու տարվա կտրվածքով և հերթական եռամսյակային հաշվետվությունները), իսկ ընթացիկ հաշվետու տարվա եռամսյակային հաշվետվությունների բացակայության դեպքում եկամուտները պետք է նաև հաստատվեն ՓԲՎ-ի գծով վարկային վերլուծաբանի կողմից իրականացված վերլուծությամբ:
  • երկարամյա ծառայության կենսաթոշակ (Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Քրեակատարողական և այլ համապատասխան մարմիների աշխատակիցներ, մանկավարժներ, դատավորներ և այլն):
Եկամուտների բոլոր մյուս աղբյուրները համարվում են երկրորդային՝ 

  • վարձակալության եկամուտները՝

     - վարձակալության պայմանագիր՝ հասատատված նոտարի և/կամ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ընդ որում՝ վարձակալության պայմանագիրը պետք է կնքված (վավերացված) լինի ոչ պակաս, քան վարկային հայտ ներկայացնելու պահից մեկ ամիս առաջ, բացառությամբ վարձակալության պայմանագրի վերակնքման դեպքերի), 
    - վարձակալության մուծումները, որոնք մուտքագրվում են "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում հաճախորդի բանկային հաշիվներին, ընդ որում` մուտքագրումները պետք է իրականացված լինեն առնվազն վերջին չորս ամիսների ընթացքում:

  • դրամական փոխանցումները,
  • չհարկվող պարգևատրումներ (ոչ պաշտոնական),
  • այլ թոշակներ (բացառությամբ տարիքային կենսաթոշակի, կերակրողին կորցնելու կենսաթոշակի և երկարամյա ծառայության կենսաթոշակի),
  • ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող դիվիդենտները և եկամուտները, որոնք հիմնավորված չեն հարկային հաշվետվություններով, բայց ընդունվել են ՓԲՎ-ի գծով վարկային վերլուծաբանի կողմից իրականացված վերլուծության հիման վրա:        

** Ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` անձը հաստատող փաստաթղթում փաստացի բնակության մասին նշումի բացակայության դեպքում անհրաժեշտ է հաշվառման կամ փաստացի բնակության հասցեի նշումով ոչ պակաս, քան 183 օր վաղեմության ժամկետով կացության քարտի կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանքի առկայություն: Վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրի առկայությունը, որի գործողության ժամկետը գերազանցում է պահանջվող վարկի վերջնաժամկետը, ընդ որում աշխատանքի վերջին վայրում անդադար ստաժը պետք է լինի առնվազն 4 ամիս:

Ուժային կառույցների աշխատակիցների համար փաստացի բնակության պահանջին բավարարող փաստաթուղթ է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից մեկը.

  1. ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանքը` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ
  2. եկամուտների մասին տեղեկանքը` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ
  3. զինվորական գրքույկը զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

Վերջինների բացակայության դեպքում ուժային կառույցների աշխատակիցների համար հիմք է հանդիսանում վերջին տարում ոչ պակաս, քան 183 օր ՀՀ տարածքում գտնվելու փաստը (հաստատման համար կցվում են վիզաների նշումների առկայությամբ անձնագրի համապատասխան էջերի սքան-պատճենները):

¹ Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:

Լրացուցիչ տեղեկություն

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  3. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ "ԱՔՌԱ" վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը: 

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրությունարտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում` փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Զգուշացում՝պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 


Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման նպատակով վարկավորման տեղեկատվական ամփոփագիր

Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար Վարկառուի/ Համավարկառուի և երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ 


Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ
Գրավադրված գույքի ցանկ

«Ֆինանսներ բոլորի համար» abcfinance.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ» 



Թարմացվել է առ 03.06.2016թ., 09:15