Վարկավորում

   
     
 
      
   
       
Սպառողական վարկեր  Վարկային/դեբետային քարտին
տրամադրվող վարկային գիծ
Ավտովարկավորում
                             
                                           
          





 
Հիփոթեքային վարկավորում    Ծրագիր “Գործի մարդիկ”    Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր

         
 
   
  Գյուղատնտեսական վարկ  

Վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Բանկը վարում է հավասարակշռված և ճկուն վարկավորման քաղաքականություն` առաջարկելով հաճախորդներին վարկավորման տարբեր տեսակներ:

Բանկի մասնաճյուղերը, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում տրամադրում են բազմաբնույթ վարկեր` հիփոթեքային, ավտովարկեր, օվերդրաֆտ, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկեր, ինչպես նաև ֆիզիկական անձանց կարճաժամկետ վարկավորում:

Ձեզ հետաքրքրող վարկատեսակների պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի կայքի համապատասխան բաժնում:

Տեղեկատվություն վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով գույքի հնարավոր առգրավման մասին

Եթե Վարկառուի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, ապա Վարկառուի կողմից Վարկային Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում, Բանկն առանց դատարան դիմելու բռնագանձում է տարածում պայմանագրով գրավադրված Անշարժ գույքի վրա և իրացնում այն կամ վարկային պարտավորության /մայր գումար, տոկոս, տույժ, տուգանք / համապատասխան չափի դիմաց Անշարժ գույքն ընդունում որպես սեփականություն կամ հանձնում ի սեփականություն Գրավառուի նշած երրորդ անձին կամ ուղղակի վաճառքի ձևով այն վաճառում երրորդ անձին կամ իրացնում Անշարժ գույքը լիցենզավորված այլ ընկերությունների կողմից կազմակերպվող հրապարակային սակարկություններում: Ընդ որում, գրավի առարկայի իրացման նախնական գին է համարվում գրավի առարկայի գնահատված գինը: Նախնական գնով գրավի առարկան չվաճառվելու դեպքում Գրավառուն իրավունք ունի հաջորդաբար յուրաքանչյուր ամիս իջեցնել վաճառքի գինը` Գրավի առարկայի նախնական գնի մինչև 10 (տաս) տոկոսի չափով:

Անհամաձայնությունների կամ վեճերի դեպքում հարցը լուծվում է դատական կարգով` ՀՀ գործող օրենսդրության համապատասխան:

Վարկերի տոկոսադրույքի հաշվառման ձևը

Վարկի նկատմամբ տոկոսների հաշվարկը սկսվում է վարկի գումարը վարկային հաշվին մուտքագրելու օրվանից և կատարվում է վարկի գումարի փաստացի օգտագործած օրերի համար, տարին ընդունելով 365 օր:
Հաշվարկված տոկոսագումարների վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս: Եթե պայմանագրով նախատեսված վճարման ամսաթիվը ոչ աշխատանքային օր է, ապա տոկոսների մարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:


Ուշադրություն` 

Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Սպառողական վարկի և վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների ընդհանրական թերթիկներ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի բանաձև

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակներ

Այցելեք նաև: Վարկային հաշվիչ
Ակցիաներ



02.02.2016թ., 16:14