Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների, կրկնoրինակների եւ այլ տեղեկությունների տրամադրման պայմանները

Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների, կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները

  • Բանկի կողմից սահմանված ձևով տրամադրվում են հաշիվների քաղվածքներ՝ կազմված ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ պահանջների պահպանմամբ։ Բանկը պարտավոր չէ քաղվածքներ տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում Բանկային հաշվով շարժը բացակայում է (հաշիվը չի դեբետավորվել կամ կրեդիտավորվել)։ 
  • Հաճախորդի պահանջով Բանկը պարտավոր է 5 օրվա ընթացքում Բանկային հաշվիների քաղվածքներ տրամադրել Սակագներին համապատասխան։ 
  • Հաճախորդը քաղվածքի ստացման եղանակն ընտրում է Բանկային հաշվի բացման ժամանակ (անձամբ՝ Բանկում, փոստով, էլեկտրոնային փոստով և այլն)։ Հաճախորդի Բանկային հաշիվների քաղվածքները կարող են ձևակերպվել Հաճախորդի ներկայությամբ, ավտոմատ ռեժիմում՝ օգտագործելով ԱԲՀ-ում պահվող Հաճախորդի Բանկային հաշվի վերաբերյալ տվյալները և ԻԱ-ի կողմից մուտքագրված այն ամսաթիվը, որի դրությամբ պետք է ներկայացվի համապատասխան տեղեկատվությունը։  
Քաղվածքի վրա նշվում է քաղվածքի տրամադրման ժամանակը։ Բանկային հաշվի քաղվածքը վավերացնում է Բանկի իրավասու աշխատակիցի կողմից` ստորագրությամբ և քաղվածքի վավերացման ամսաթիվը և անձնական դրոշմակնիքը դնելու միջոցով։

 

 

Տեղեկատվական ծառայություններ

 

Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1

 

ընթացիկ կամ նախորդ ամսվա համար

Անվճար

2-ից 12 ամիս վաղեմության

1900

1 տարուց ավել վաղեմության

3900

Վճարային փաստաթղթերի պատճեների տրամադրում 1

 

Թղթային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2

մինչև 1 տարի վաղեմության

2900

մինչև 1 տարի վաղեմության

4900

Էլեկտրոնային տարբերակով պահվող փաստաթղթերի դեպքում 2

1900

Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով 1

 

հայերեն լեզվով

2900

ռուսերեն լեզվով

3900

Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 1

5900

Լիազորագրերի ձևակերպում Բանկի ներսում 1

 

ք.Երևանի մասնաճյուղերում

4900

շրջանների մասնաճյուղերում

2900

 

 

1 Ներառյալ ԱԱՀ

2 Յուրաքանչյուր ձևի համար