BEST դրամական փոխանցումներ Visa և Mastercard քարտերին

  "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ն BEST արագ դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ մեկնարկում է աննախադեպ ծառայություն Բանկի բոլոր Visa և MasterCard քարտապանների համար:

Այսուհետ Բանկի բոլոր քարտապաններին կընձեռնվի հնարավորություն ստանալ BEST արագ դրամական փոխանցումների համակարգով ուղարկված դրամական փոխանցումներն անմիջապես իրենց քարտին հետևյալ սկզբունքով`

  • Բանկի փոխանցում ստացող քարտապանը փոխանցումն ուղարկողին նախապես տրամադրում է իր` ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող Visa կամ MasterCard վճարային քարտի վերջին 4 և անձը հաստատող փաստաթղթի վերջին 5 նիշերը: Ընդ որում անհրաժեշտ է, որպեսզի Փոխանցումն ուղարկողը BEST արագ դրամական փոխանցումների համակարգի սպասարկման կետում հատուկ շեշտադրի` փոխանցումը ՎՏԲ-Հայաստան Բանկ` վճարային քարտին մուտքագրման տարբերակով ուղարկման մասին:
  • Փոխանցված տվյալների ճշգրիտ լինելու պարագայում փոխանցումն ավտոմատ կհաշվեգրվի փոխանցումը ստացող քարտապանի այն քարտին, որի վերջին 4 նիշերը տրամադրվել էին փոխանցումն ուղարկողին:
  • Փոխանցումն ավտոմատ հաշվեգրվում է փոխանցման արժույթին համապատասխանող արժույթով քարտային հաշվին: Ընդ որում, փոխանցման արժույթին համապատասխանող արժույթով քարտային հաշվի բացակայության դեպքում հաշվեգրումն իրականացվում է ըստ քարտապանի կողմից քարտի բացման հայտում ընտրված արժույթների հերթականության տրամաբանության` փոխարկվելով հաշվեգրման պահին Բանկում անկանխիկ գործարքների համար սահմանված փոխարժեքով:
  • Ծառայությունը փոխանցումը ստացող քարտապանի համար անվճար է և հասանելի 24/7 ռեժիմում: