Քարտային հաշվի ավտոմատացված ստուգում

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր հեռակառավարման ծառայությունները, առաջարկում է իր հաճախորդներին ավտոմատացված ռեժիմում ստուգել քարտային հաշվի վիճակը: ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանները հնարավորություն ունեն օրվա ցանկացած պահին աշխարհի ցանկացած կետից հսկել իրենց քարտային հաշիվները: 

Քարտային հաշվին իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկի պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի հակառակ կողմում, հետևելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմում ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16 նիշանոց համարը և բանկային գաղտնաբառը:

Ձայնային մենյուի այս ծառայությունը ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ-քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ օպերատիվ, անվճար և անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության: Ի շնորհիվ այդ ծառայության հաշիվը կարելի է ստուգել 20 վայրկյանի ընթացքում: Հաճախորդին հաղորդվում է հաշվի մնացորդը քարտի հիմնական արժույթով (այսինքն` այն արժույթով, ոըը հաճախորդն ընտրել է որպես հիմնական ՎՏԲ-Հայաստան Բանկում բազմարժութային քարտ բացելիս (AMD, USD, EUR, RUR)) որպես բոլոր հաշիվների ընդհանուր գումարի մնացորդ` հաշվարկված ՀՀ ԿԲ տվյալ օրվա փոխարժեքով:  



Թարմացվել է առ 29.06.2015թ., 16:45