Ինտերնետ բանկինգ համակարգ


  
Ինտերնետ բանկինգ համակարգ

ՎՏԲ iB@nking – Ինտերնետ բանկային ծառայությունների համակարգ, որը հնարավորություն է ընձեռում շուրջօրյա կառավարել Ձեր դրամական միջոցները` աշխարհի ցանկացած անկյունում: 

ՎՏԲ iB@nking ծառայության առավելությունները` 

Հեշտ է. Սեփական միջոցների հեշտ և մատչելի տնօրինման հնարավորություն:
Արագ է. Վճարումներն ու փոխանցումները կատարվում են ժամանակի իրական ռեժիմում:
Հուսալի է. Հաշիվների հեռակա կառավարման հուսալի և անվտանգ միջոց: Համակարգում բոլոր գործարքներն իրականացվում են պաշտպանված ռեժիմում, ուստի կարող եք հանգիստ լինել Ձեր միջոցների հուսալի պահպանության հարցում: 

 Դուք կարող եք նաև ներբեռնել Ինտերնետ բանկինգ ծառայության ակտիվացման Դիմումը, լրացնել այն, ստորագրել և ներկայացնել Բանկի ցանկացած մասնաճյուղ

Դուք խուսափում եք ժամանակի անիմաստ վատնումից: Այլևս անհրաժեշտություն չկա ժամանակ ծախսել Բանկի որևէ մասնաճյուղ այցելելու համար. ո´չ մի խցանում և հերթեր:

Բանկի Ձեր անձնական մասնաճյուղը հասանելի է հենց Ձեր համակարգչում:

ՎՏԲ iB@nking - համակարգում հասանելի ծառայություններ`

ՎՏԲ iB@nking համակարգը հնարավորություն է ընձեռում շուրջօրյա կառավարել Ձեր դրամական միջոցները Ձեզ հարմար ցանկացած պահին և ցանկացած հարմար վայրում, որտեղ առկա է ինտերնետ կապի հասանելիություն:

Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.

Կատարել վճարումներ

  • բջջային հեռախոսակապ
  • քաղաքային հեռախոսակապ 
  • կոմունալ վճարներ

Ստանալ Ձեր քարտերի և հաշիվների* քաղվածքները

  • ստանալ Ձեր հաշիվներին և քարտերին առկա մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն
  • ստանալ Ձեր հաշիվների/քարտերի/ավանդների և վարկերի քաղվածքները
  • ստանալ մանրամասն տեղեկատվություն Ձեր հաշիվների/քարտերի/ավանդների և վարկերի վերաբերյալ

Փոխանցել դրամական միջոցներ*

  • ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի և հաշիվների միջև
  • այլ բանկերում գործող հաշիվներին` միջբանկային տեղական և միջազգային փոխանցումների միջոցով

Կառավարել Ձեր վարկերը

  • մարել գործող վարկերը
  • դիտել մարումների ժամանակացույցը և ստանալ վարկի վերաբերյալ տեղեկատվություն

Կառավարել Ձեր ավանդները

  • ստանալ ավանդների վերաբերյալ տեղեկատվություն
  • ձևակերպել ավանդներ
  • համալրել մուտքագրման իրավունքով ավանդները

Փոխանակել արտարժույթ *

  • Իրականացնել արտարժույթի անկանխիկ փոխանակման գործարքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվների միջև: Արտարժույթի փոխանակման գործարքներն իրականացվում են գործարքի կատարման օրվա դրությամբ Բանկում անկանխիկ գործարքների համար սահմանված փոխարժեքով:

Ձևակերպել քարտային/վարկային/ավանդային հայտեր

  • Համակարգի միջոցով լրացված հայտերի հիման վրա ձևակերպվող ավանդների/վարկերի/քարտերի հաստատման գործընթացին Դուք կարող եք հետևել անմիջապես համակարգում ձևակերպված ավանդի/վարկի/քարտի հայտի կարգավիճակի միջոցով:
  • Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով ձևակերպված ավանդային/քարտային հայտերը կդիտարկվեն և կհաստատվեն Բանկի կողմից առավելագույնը 3, իսկ վարկային հայտերը` 1 բանկային օրվա ընթացքում:
  • Համակարգի միջոցով ներկայացված ավանդային/քարտային/վարկային հայտերը Բանկի կողմից հաստատվելու դեպքում համակարգում ձեռք են բերում “Կատարված է” կարգավիճակ: Ընդ որում, Բանկի կողմից նախնական հաստատում ստացած վարկային հայտի գծով վարկի վերջնական հաստատման և փաստացի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայանալ Բանկի ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելով տվյալ վարկատեսակի համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (ըստ վարկատեսակի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է համակարգում): Բանկ ներկայանալուց հետո վարկը հաճախորդին կտրամադրվի տվյալ վարկատեսակի համար տվյալ պահին Բանկում գործող կարգի, սակագների և պայմանների համաձայն: 

Ե՞րբ են փաստացի իրականացվում գործարքները:

Աշխատանքային օրերի ընթացքում 9:30-17:30 ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները, մասնավորապես`

  • Ձեր հաշիվների միջև գործարքները /փոխանցումներ հաշիվների միջև, արտարժույթի փոխանակման գործառնություններ հաշիվների միջև և այլն/, ինչպես նաև կոմունալ վճարումները, վարկի մարմանը և ավանդների համալրմանն ուղղված գործարքները հաստատվում են ավտոմատ,
  • իսկ մնացած գործարքները /ներբանկային փոխանցումներ Բանկի տարբեր հաճախորդների հաշիվների միջև, միջբանկային տեղական և միջազգային փոխանցումներ և այլն/ հաստատվում են հետևյալ սկզբունքով.
    - 5 մլն ՀՀ դրամը (12.000 ԱՄՆ դոլար, 9.000 Եվրո, 400.000 ՌԴ ռուբլի) չգերազանցող գործարքները կհաստատվեն ավտոմատ գործառնական օրվա ընթացքում
    - 5 մլն ՀՀ դրամը (12.000 ԱՄՆ դոլար, 9.000 Եվրո, 400.000 ՌԴ ռուբլի) գերազանցող գործարքները կհաստատվեն Բանկի պատասխանատու աշխատակցի կողմից` մինչև տվյալ բանկային օրվա ավարտը` Ձեր կողմից բանավոր եղանակով գործարքի հավաստագրումը ստանալուց հետո:

Ինչպե՞ս ակտիվացնել ՎՏԲ ONLINE ծառայությունը:

Ծառայության ակտիվացման համար բավական է ունենալ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային/քարտային հաշիվ և անձը հաստատող փաստաթղթով դիմել Բանկի  ցանկացած մասնաճյուղ:  

Ինտերնետ բանկինգ ծառայության ակտիվացման պայմաններ և սակագներ
Ծառայության ընդհանուր նկարագիր
Ինտերնետի միջոցով Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների հեռահար սպասարկում
Ծառայության ակտիվացում և սպասարկում
Ինտերնետ բանկինգ ծառայության ակտիվացման միանվագ միջնորդավճար 5,900 ՀՀ դրամ
Համակարգում իրականացված գործարքների նույնականացում
Նույնականցում մեկանգամյա օգտագործման գաղտանաբառեր 
գեներացնող սարքի /այսուհետթոքենմիջոցով
Թոքենի տրամադրման միջնորդավճար 10,000 ՀՀ դրամ
Կորցրած կամ վնասված թոքենի փոխարինման միջնորդավճար 10,000 ՀՀ դրամ
Նույնականացում SMS-ծանուցման ծառայության 
միջոցով ստացված գաղտնաբառերի միջոցով
SMS-ծանուցման ծառայության ակտիվացում Անվճար
Բանկի կողմից ուղարկված յուրաքանչյուր SMS-հաղորդագրության արժեքը** Անվճար
















* Բացառությամբ Ձեր անունով բացված հատուկ «Սոցիալական փաթեթի հաշիվների»:
*
*Համակարգում իրականացված գործարքների հաստատում` SMS-հաղորդագրությունների միջոցով ստացված մեկանգամյա գաղտնաբառերի միջոցով:

Ինտերնետ բանկինգ ծառայության օգտագործման հիմնական պայմաններ


Թարմացվել է առ 15.01.2015թ., 09:07