«Պարբերական վճարման հանձնարարական պայմանագրի միջոցով կոմունալ վարձավճարների գանձման» ծառայություն

Պարբերական վճարման հաձնարարական պայմանագրերի /ՊՎՀՊ/ միջոցով կոմունալ վճարումների գանձման ծառայությունը դարձել է առավել հարմարավետ:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կոմունալ վճարումների գանձման նպատակով ձևակերպելով ՊՎՀՊ, յուրաքանչյուր ամիս հնարավորություն կունենան նախքան ՊՎՀՊ եղանակով կոմունալ վճարումների գանձումը SMS–հաղորդագրության միջոցով տեղեկանալ յուրաքանչյուր կոմունալ ծառայության գծով իրենց պարտքի մասին` ստուգելով և համեմատելով պարտքի գումարն իրենց հաշվից գանձված գումարի հետ:

Ընդ որում, այն դեպքում, եթե Դուք կատարում եք մեկից ավել վճարներ մեկ տեսակի կոմունալի գծով /օրինակ` միաժամանակ վճարում եք էլեկտրաէներգիա սեփական բնակարանի և Ձեր ծնողների բնակարանի համար/, որոնց տարանջատումը և հաշվառումը նախկինում Ձեզ համար առաջացնում էր որոշակի բարդություններ, ապա այժմ Դուք հնարավորություն ունեք ձևավորելու կոմունալի վճարման խմբեր, տալ վերջիններիս անվանումներ և ըստ խմբերի առանձնացված եղանակով մինչև Ձեր հաշվից գումարի գանձումը ստանալու կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով` այդպիսով իսկ վերահսկելով հաշվից գանձվող կոմունալ վարձավճարների գումարները:

Յուրաքանչյուր SMS-խումբ կարող է ներառել տեղեկատվություն թվով մինչև 5 կոմունալ օպերատորների պարտքի վերաբերյալ:

SMS-հաղորդագրություններն ուղարկվում են Ձեր կողմից նախապես նշված լեզվով, ինչպես նաև հաղորդագրությունում նշվում է Ձեր կողմից ձևավորված կոմունալի վճարման խմբի անվանումը:

SMS-հաղորդագրության օրինակ`

  • հայերեն`
    “April amsva Tun 1 komunali partqy: Gaz - 45120, Energia-13102, Jur-2305, Tel-1587, VivaCell-6971. Dzer partqn avtomat kgandzvi Dzer hashvic.”
  • ռուսերեն`
    “Kom. dolg za Aprel dlya Tun 1: Gaz-45120, Energia -13102, Voda-2305, Tel-1587, VivaCell-6971. Dolg budet avtomaticheski spisana s Vashego csheta.”
  • անգլերեն`
    “Utility debt for April for Tun 1: Gaz-45120, Energy -13102, Water-2305, Tel-1587, VivaCell-6971. Debt will be automatically charged from your account.”

Ձեր կոմունալ պարտքի վերաբերյալ SMS-հաղորդագրություններն ուղարկվում են Ձեզ յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ կոմունալ պարտքի գումարը Ձեր հաշվի գանձվում է Ձեր իսկ կողմից ՊՎՀՊ-ում նշված օրը: Ընդ որում, ՊՎՀՊ-ում ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր Ձեր հաշվից գանձվող գումարների նկատմամբ:

«Պարբերական վճարման հանձնարարական պայմանագրի միջոցով կոմունալ վարձավճարների գանձման» ծառայության պայմաններ և սակագներ
Պարբերական վճարման հանձնարարական պայմանագրի ձևակերպում Անվճար
Պարբերական վճարման հանձնարարական պայմանագրի (ՊՎՀՊ) շրջանակներում կոմունալ վարձավճարների վերաբերյալ ուղարկված յուրաքանչյուր SMS-հաղորդագրության արժեք¹30 ՀՀ դրամ²
¹Նախքան ՊՎՀՊ եղանակով կոմունալ վճարումների գանձումը Բանկը SMS–հաղորդագրության միջոցով հաճախորդին տեղեկացնում է յուրաքանչյուր կոմունալ ծառայության գծով վերջինիս պարտքի գումարի մասին: Ընդ որում, ծառայության շրջանակներում հնարավոր է ստեղծել կոմունալ վճարումների խմբեր և ըստ խմբերի առանձնացված եղանակով ստանալ կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով: Յուրաքանչյուր խումբ կարող է ներառել մինչև 5 կոմունալ վճարում:
²Ներառյալ ԱԱՀ






Թարմացվել է  առ 16.12.2013թ.,17:52