Ծառայություն SMS բանկինգ

  
 Կրճատելով տարածությունները...








ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր հասանելիության սահմանները, ներդնում է հաշիվների հեռակառավարման նորագույն եղանակ` SMS բանկինգ ծառայությունը:

Այսուհետ Բանկի բոլոր ֆիզիկական անձ հաշվետեր հաճախորդներն ունեն բացառիկ հնարավորություն` հաշված րոպեների ընթացքում վերահսկել իրենց բանկային, քարտային, ավանդային և վարկային հաշիվները Բանկի կողմից ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կատարել SMS հարցումներ` քարտին վերաբերող մի շարք հարցերով:

SMS բանկինգ շուրջօրյա ծառայության շնորհիվ Դուք`

  • տեղեկացված կլինեք Բանկում Ձեր ընթացիկ և քարտային հաշիվների շարժի մասին
  • կստանաք հիշեցումներ Ձեր ավանդների և վարկերի մարման ժամկետների մասին
  • կկարողանաք արգելափակել/արգելահանել Ձեր վճարային քարտերը,
  • ինչպես նաև ծանոթանալ Բանկի նոր պրոդուկտներին և ծառայություններին:

SMS հաղորդագրությունների ստացում` հետևյալ դեպքերում 

Բանկի նախաձեռնությամբ

*      

  • Բանկային / քարտային հաշիվներից միջոցների ելքագրում 
  • Բանկային / քարտային հաշիվների համալրում
  • Բանկային / քարտային հաշիվների մնացորդներ  
  • Արտարժույթների փոխարժեք
  • Վարկերի և տոկոսադրույքների մարման ժամկետների մասին հիշեցում
  • Ավանդի ժամկետի լրացման մասին հիշեցում
  • Ընթացիկ, նոր ծառայությունների և սակագների, ինչպես նաև Բանկում անցկացվող ակցիաների մասին տեղեկացում  

Ձեր նախաձեռնությամբ տեղեկատվություն կարող եք ստանալ` SMS-հարցում ուղարկելով`
  • Տեղական բջջային օպերատորների հեռախոսահամարներից` 27-00 կարճ համարի
  • Միջազգային բջջային օպերատորների հեռախոսահամարներից` +79037676087 համարին`հաղորդագրության տեքստում նշելով ստորև բերված համապատասխան կոդային բառը   

Կոդային բառ
Ծառայություն

BALI

Քարտի ընթացիկ հաշվեկշռի ստացում

HELP

Մատուցվող ծառայությունների ցանկի ստացում

CLIST

Լրացուցիչ քարտերի ցանկի ստացում

CSTAT

Քարտի կարգավիճակի ստուգում

USL

Քարտի արգելափակում` մուտքագրում STOPList-ում

 USL ACTIVATE

Քարտի արգելափակում` ելքագրում STOPList-ից
 MSTIՔարտային հաշվով վերջին 7 գործարքների պարունակությամբ հակիրճ քաղվածքի ստացում                                                

LANG en` անգլերեն
 
LANG ru` ռուսերեն
 
LANG am` հայերեն



Ստացվող SMS հաղորդագրությունների լեզվի փոփոխում






SMS հաղորդագրության նմուշ`

 

Ձեր քարտի ընթացիկ մնացորդի ստուգման նպատակով ուղարկում եք SMS հաղորդագրություն 27-00 կամ +79037676087 կարճ համարին` տեքստում նշելով BALI բառը: Բանկն ի պատասխան Ձեզ կուղարկի պատասխան հաղորդագրություն հետևյալ տեքստով.

“Available balance for card 1 VISA CL *XXXX is: 12000.70 AMD. Credit limit: 0.00 AMD. Own amount: 12000.70”

SMS բանկինգ սակագներ

SMS բանկինգ ծառայության ակտիվացում

         Անվճար

SMS-բանկինգ ծառայության ամսական միջնորդավճար

   190 ՀՀ դրամ*






SMS-բանկինգ ծառայության փաթեթային առաջարկի ամսական միջնորդավճար /ներառյալ ԱԱՀ/ յուրաքանչյուր բանկային պորդուկտի համար` SMS-բանկինգ ծառայության փաթեթային առաջարկի շրջանակներում անսահմանափակ քանակությամբ SMS-հաղորդագրությունների ուղարկման հնարավորություն` ինչպես Բանկի, այնպես էլ հաճախորդի նախաձեռնությամբ:

SMS բանկինգ ծառայության ամբողջական պայմաններ և սակագներ

Ինչպե՞ս ակտիվացնել SMS բանկինգ ծառայությունը

  • Առանձնացնել և ներկայացնել ստորագրված հայտը Բանկի ցանկացած մասնաճյուղ

Ուշադրություն.

  • Կոդային բառի սխալ մուտքագրման դեպքում, Դուք կստանաք SMS հաղորդագրություն` կոդային բառի պարզաբանման խնդրանքով:
  • Մեկից ավելի քարտերի առկայության դեպքում Ձեր քարտերի մնացորդների ստուգման նպատակով, ուղարկեք SMS հաղորդագրություն` BALI, BALI 1, BALI 2, BALI 3 տեքստով (կախված քարտերի քանակից, որոնց հերթական համարը կարող եք ճշտել CLIST հրահանգի միջոցով): 



Թարմացվել է առ 15.01.2015 թ., 09:06