Anelik դրամական փոխանցումների համակարգ

 Anelik դրամական փոխանցումների համակարգը ներկայացված է ավելի քան 100 երկրներում:



Արագություն - փոխանցումը հասանելի է ուղարկումից հետո սկսած 1 րոպեից
Փոխանցման արժույթ - ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
Հասցեականություն - Հաճախորդը կարող է ստանալ փոխանցումը հասցեական սպասարկման կետից 
Մեկ փոխանցման առավելագույն գումար - 19.000 ԱՄՆ դոլար/ Եվրո կամ 500.000 ՌԴ ռուբլի

Համակարգի սպասարկման սակագներ 
Ուղարկող երկիր Փոխանցման արժույթ Փոխանցվող գումարի չափ Փոխանցման սակագին
ՌԴ (“Անելիք Ռու” Բանկի սպասարկման կետեր)
RUR
Մինչև 90 000 1%
90 001-120 000 0.7%
120 001-150 000 0.6%
150 001 և ավել  0.5%

Այլ Բանկեր ՌԴ-ում, ԱՊՀ երկրներում, Մերձբալթյան Հանրապատություններում, Վրաստանում
RUR
Մինչև 90 000 1.3%
90 001-120 000 0.9%
120 001-150 000 0.8%
150 001 և ավել  0.7%
ՌԴ, ԱՊՀ երկրներ, Մերձբալթյան Հանրապատություններ, Վրաստան և հակառակ ուղղությամբ
USD
Մինչև 3 000 1.8%
3 000-3 999 0.9%
4 000-4 999 0.8%
5 000 և ավել 0.7%
Այլ երկրներ USD 3%

ՌԴ, ԱՊՀ երկրներ, Մերձբալթյան հանրապատություններ, Վրաստան և այլ երկրներ

EUR
Մինչև 1 000 3%
1 000 -1 999 0.9%
2 000-2 999 0.8%
3 000 և ավել 0.7%

















*Կախված դրամական փոխանցման երկրի ընտրությունից սակագները կարող են փոփոխվել:
Երկրների ցանկին և սակագներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչպե՞ս ուղարկել դրամական փոխանցում Anelik դրամական փոխանցումների համակարգով

Դրամական փոխանցում ուղարկելու համար Ձեզ անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Բանկի աշխատակցին հայտնել Anelik դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցումը ստացողի տվյալները,
  • Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը:
Միջնորդավճարը վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով:

Ինչպե՞ս ստանալ ուղարկված դրամական փոխանցումը Anelik դրամական փոխանցումների համակարգով

Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Բանկի աշխատակցին հայտնել Anelik դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցման կոդը, դրամական փոխանցման գումարը, արժույթը,
  • Հայտնել դրամական փոխանցումն ուղարկողի տվյալները:
Դրամական փոխանցումը ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չի գանձվում:

Դրամական փոխանցման ստացման լրացուցիչ ծառայություն

Հոգալով Ձեր մասին և կարևորելով Ձեր ժամանակը` Բանկն առաջարկում է Ձեզ օգտվել VTB Transfer ծառայությունից, որը հնարավորություն կտա ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարն առանց Բանկ այցելելու:


Նոր ծառայություն`
Այսուհետ Anelik դրամական փոխանցման համակարգով դուք կարող եք ուղարկել կամ ստանալ դրամական փոխանցումներ անմիջապես Visa միջազգային վճարային համակարգի քարտերին:

Փոխանցման արագություն` 10 րոպեից մինչև 2 աշխատանքային օր` կախված ստացող Բանկի հաշվեգրման ժամկետներից,
Փոխանցման քարտատեսակ` Visa միջազգային վճարային համակարգի քարտեր,
Փոխանցման երկրներ` աշխարհի ավելի քան 200 երկրներ, բացառությամբ ՌԴ, Արգենտինա, Վենեսուելա, Կոլումբիա, Կուբա, Իրան, Հյուսիսային Սուդան, ԱՄՆ, Հնդկաստանի բանկերի կողմից թողարկված քարտերի:

Սակագներ`

Փոխանցման արժույթ
Փոխանցման գումար*
Հաճախորդից գանձվող միջնորդավճար


RUR

Մինչև 5.000
150 RUR
5.001-10.000
200 RUR 
10.001-15.000  250 RUR 
15.001 և ավել  1%

USD



 
Մինչև 100
3 USD
101-200  4 USD
201-335
5 USD 
336 և ավել  1.5% 

EUR
  
Մինչև 100  3 EUR 
101-250
5 EUR
251 և ավել
2.0% 
* Մեկ հաճախորդի կողմից միևնույն օրվա ընթացքում ուղարկվող դրամական փոխանցման գումարի առավելագույն սահմանաչափը կազմում է  5000 USD (համարժեք RUR EUR): Մեկ հաճախորդի կողմից 4 օրվա ընթացքում ուղարկվող դրամական փոխանցման գումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 9000 USD (համարժեք RUR EUR): Միևնույն քարտի համալրման ամսեկան առավելագույն սահմանաչափը կարող է կազմել ոչ ավել քան 25.000 USD (համարժեք RUR EUR):


Visa քարտին դրամական փոխանցում իրականացնելու համար Ուղարկողը Բանկ է ներկայացնում հետևյալ տվյալները`

  • Ուղարկողի ԱԱՀ,
  • Ուղարկողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
  • Ուղարկողի հասցե,
  • Ուղարկողի ռեզիդենտություն,
  • Քարտապանի (ստացողի) Անուն ազգանուն,
  • Քարտապանի (ստացողի) Visa քարտի համարը:

Anelik դրամական փոխանցումների հիմնական պայմաններ     
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկի մասնաճյուղային ցանց
VTB Transfer ծառայություն
Բանկում գործող այլ դրամական փոխանցման համակարգեր

Լրացուցիչ տեղեկատվություն համակարգի վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:  



Թարմացվել է առ 20.08.2015թ., 09:15