Դրամական փոխանցումների համակարգ Inter Express


  Interexpress դրամական փոխանցումների համակարգը ներկայացված է ավելի քան 85 երկրներում:




Արա
գություն - փոխանցումը հասանելի է ուղարկումից հետո 5-15 րոպեի ընթացքում
Փոխանցման արժույթ - ԱՄՆ դոլար/ Եվրո/ ՌԴ ռուբլի
Հասցեականություն - փոխանցումը հասանելի է փոխանցման երկրում` Interexpress համակարգիցանկացած սպասարկման կետում
Մեկ փոխանցման առավելագույն գումար - առանց սահմանափակումների

Համակարգի սպասարկման սակագներ
Ուղարկման երկիր Արժույթ Գումար  Սակագին (%) 
ԱՊՀ և աշխարհի ավելի քան 85 երկրներ USD/ EUR/RUR 0- 999 999 999,000 1.8%-4%

*Այլ երկրների ցանկին և սակագներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Ինչպե՞ս ուղարկել դրամական փոխանցում Interexpress դրամական փոխանցումների համակարգով

Դրամական փոխանցում ուղարկելու համար Ձեզ անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Բանկի աշխատակցին հայտնել Interexpress դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցումը ստացողի տվյալները (համաձայն Interexpress համակարգի պարտադիր պահանջների),
  • Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը:

Միջնորդավճարը վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով:

Ինչպե՞ս ստանալ ուղարկված դրամական փոխանցումը Interexpress դրամական փոխանցումների համակարգով

Interexpress դրամական փոխանցումը ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Հայտնել Interexpress դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցման կոդը, դրամական փոխանցման գումարը, արժույթը,
  • Հայտնել դրամական փոխանցումը ստացողի տվյալները (համաձայն Interexpress համակարգի պարտադիր պահանջների):

Դրամական փոխանցումը ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չի գանձվում:

Դրամական փոխանցման ստացման լրացուցիչ ծառայություն

Հոգալով Ձեր մասին և կարևորելով Ձեր ժամանակը` Բանկն առաջարկում է Ձեզ օգտվել VTB Transfer ծառայությունից, որը հնարավորություն կտա ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարն առանց Բանկ այցելելու:

Interexpress դրամական փոխանցումների հիմնական պայմաններ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկի մասնաճյուղային ցանց
VTB Transfer ծառայություն
Բանկում գործող այլ դրամական փոխանցման համակարգեր


Լրացուցիչ տեղեկատվություն համակարգի վերաբերյալ կարելի է ստանալ այստեղ


Թարմացվել է առ 13.03.2014թ., 11:23