Ծառայություն ՎՏԲ-Տրանսֆեր (փոխանցում`զանգով Call Centre)

 
  Ստացե՛ք Ձեզ ուղարկված գումարներն առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու... 







Ծառայության նկարագիր

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցումները «ՎՏԲ-Տրանսֆեր» բացառիկ ծառայության միջոցով` առանց տանից կամ աշխատավայրից դուրս գալու։ Պարզապես զանգահարեք 87-87 հեռախոսահամարին, նշեք Ձեր տվյալները, և հաշված րոպեների ընթացքում փոխանցված գումարը կհաշվեգրվի Ձեր Քարտին։

«ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունը կօգնի Ձեզ`

  • խնայել Ձեր ժամանակը,
  • ազատվել Բանկի հերթերից,
  • ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարը հաշված րոպեների ընթացքում։

Ինչպե՞ս ակտիվացնել «ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունը

  • անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • լրացնել ՎՏԲ –Տրանսֆեր քարտի ստացման դիմում-հայտը և քարտը ստանալու պահից անվճար օգտվել Ծառայությունից;

Բանկի գործող Visa և MasterCard քարտապաններին ծառայությունը միանում է Visa և Master քարտերի տրամադրման հետ միաժամանակ:

«ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր (ժամը 9:00-ից մինչև 18:00, շաբաթ օրը` 10:00-ից մինչև 14:00):

Ինչպե՞ս օգտվել Ծառայությունից

  • զանգահարել 87-87 կարճ հեռախոսահամարին,
  • նշել Ձեր տվյալները։

«ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունից օգտվելու սակագները

  • Ծառայությունը մատուցվում է անվճար

ՎՏԲ-Տրանսֆեր ծառայության տրամադրման հիմնական կանոններ ու պայմաններ

Բանկի գործող քարտապաններին

Եթե Դուք հանդիսանում եք ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa կամ MasterCard քարտապան և հաճախ եք ստանում դրամական փոխանցումներ արտերկրից, ապա մենք առաջարկում ենք Ձեզ օգտվել Բանկի նոր «ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայությունից, որը թույլ կտա ստանալ դրամական փոխանցումը Ձեր քարտին։

Պարզապես այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացրեք ծառայության միացման հակիրճ դիմումը:

VTB Transfer Քարտը

Ձե՛ռք բերեք Master վճարային համակարգի VTB Transfer վճարային քարտը, ստացե՛ք փոխանցումներ ՎՏԲ-Տրանսֆեր ծառայության միջոցով և օգտվե՛ք Բանկի կոմից առաջարկվող հետևյալ արտոնություններից`

Փոխանակման բարձր փոխարժեք` դրամական փոխանցումը հաշվեգրելու պահին

VTB Transfer քարտի ձեռք բերման պահից Դուք ստանում եք հնարավորություն դրամական փոխանցման հաշվեգրման պահին փոխարկելու Ձեր դրամական փոխանցման գումարը ՀՀ դրամի փոխանակման բարձր փոխարժեքով։ 

VTB Transfer քարտերի համար գործում են հետևյալ արտոնյալ փոխանակման փոխարժեքները
USD/AMD   ԱՄՆ դոլարով Բանկի կանխիկ գնման փոխարժեք + 0.55 ՀՀ դրամ 
EUR/AMD Եվրո արժույթով Բանկի կանխիկ գնման փոխարժեք + 0.55 ՀՀ դրամ
RUR/AMD Ռուսական ռուբլով Բանկի կանխիկ գնման փոխարժեք + 0.05 ՀՀ դրամ


Վարկային գծի ստացման հնարավորություն մինչև 1 000 000 ՀՀ դրամի չափով`

VTB Transfer քարտով պարբերաբար դրամական փոխանցումների ստացման դեպքում Դուք հնարավորություն կունենաք ստանալ վարկային գիծ VTB Transfer քարտին` հետևյալ պայմաններով` 

Վերջին 3 ամսվա ընթացքում 350 ԱՄՆ դոլարից ոչ պակաս առնվազն 3 փոխանցումների առկայություն` ամսական գումարային 50.000 ՀՀ դրամից ոչ պակաս փոխանցումների առկայության պայմանով

Մեկ ամսվա ընթացքում միջին փոխանցման եռապատիկի 60%-ի չափով, բայց ոչ ավել քան 150 000 ՀՀ դրամը կամ արտարժույթով համարժեքը

Վերջին 3 ամսվա ընթացքում 500 ԱՄՆ դոլարից áã պակաս առնվազն 3 փոխանցումների առկայություն` ամսական գումարային 50.000 ÐÐ ¹ñ³ÙÇó ոչ պակաս փոխանցումների առկայության պայմանով

Մեկ ամսվա ընթացքում միջին փոխանցման եռապատիկի 60%-ի չափով, բայց ոչ ավել
քան 200 000 ՀՀ դրամը կամ արտարժույթով համարժեքը

Վերջին 7 ամսվա ընթացքում առնվազն 6 կամ վերջին 5 ամսվա ընթացքում առնվազն 4 դրամական փոխանցումների առկայություն (անկախ փոխանցումների գումարից)` ամսական գումարային 50.000 ՀՀ դրամից ոչ պակաս փոխանցումների առկայության պայմանով

Մեկ ամսվա ընթացքում միջին փոխանցման եռապատիկի 80%-ի չափով, բայց ոչ ավել
քան 600 000 ՀՀ դրամը կամ արտարժույթով համարժեքը

Վերջին 10 ամսվա ընթացքում առնվազն 8 փոխանցումների առկայություն (անկախ փոխանցումների գումարից)` ամսական գումարային 80.000 ՀՀ դրամից ոչ պակաս փոխանցումների առկայության պայմանով

Մեկ ամսվա ընթացքում միջին փոխանցման եռապատիկի 80%-ի չափով, բայց ոչ ավել
քան 1 000 000 ՀՀ դրամը կամ արտարժույթով համարժեքը

Վարկային գծի սահմանաչափի մարման մասնաբաժին

10% քարտային հաշվին մուտքագրված գումարից

Վարկային գծի տարեկան տոկոսադրույք – սկսած 20% -ՀՀ դրամ, 16% - ԱՄՆ դոլար, 14% -Եվրո և ՌԴ ռուբլի արժույթների համար:

  • Վարկի այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

*Բանկի կողմից VTB Transfer քարտերին կիրառվող արտոնությունների ցանկը ժամանակ առ ժամանակ ենթակա է փոփոխման։ 

VTB Transfer քարտի պայմաններն ու սակագները 
"Ա" կարգի երկրների ֆիզիկական անձանց համար "ՎՏԲ Տրանսֆեր" ծառայության պայմաններ և սակագներ
Բանկում գործող դրամական փոխանցման համակարգեր
Ինտերնետային գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանների համար դարձել են էլ ավելի անվտանգ


Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «VTB-Transfer քարտերի պայմաններում և սակագներում» կատարվել են հետևյալ փոփոխությունները`

VTB-Transfer քարտի սպասարկման վճարը սահմանվել է հետևյալ չափով
Քարտի սպասարկման ամենսամսյա վճար 
 
Անվճար, եթե քարտը բավարարում է հետևյալ պայմաններից առնվազն մեկին:
1. վերջին 3 օրացուցային ամսվա ընթացքում քարտին մուտքագրվել է առնվազն մեկ դրամական փոխանցում (ընդ որում` առաջին ստուգման ժամանակ անկախ քարտի տրամադրման ամսաթվից (ամսվա 1-ին կամ 29-րդ օր) քարտի տրամադրման ամիսը համարվում է 1 ամբողջական օրացուցային ամիս):
2. վերջին օրացուցային ամսվա ընթացքում քարտին կցված բոլոր հաշիվների միասին վերցրած միջին օրական մնացորդը կազմել է 10.000 ՀՀ դրամից ավել (համարժեք արտարժույթ` արտահայտված ստուգման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքով): 
Յուրաքանչյուր ամիս 290 ՀՀ դրամ, եթե քարտը չի բավարարում վերոնշյալ 1 և 2 կետերի պայմաններին միաժամանակ:
2. Մինչև 31.07.2015թ. (ներառյալ) տրամադրված VTB-Transfer քարտերի համար սույն նամակի առաջին կետով սահմանված պայմաններն ուժի մեջ են մտնում 01.09.2015թ.-ից և 2.2.1. կետի 1 և 2 ենթակետերի միաժամանակյա ստուգումները և համապատասխան գանձումներն առաջին անգամ իրականցվելու են 01.12.2015թ.-ին (դեկտեմբեր ամսվա համար` 290 ՀՀ դրամի չափով)` հաշվետու ժամանակահատված ընդունելով`

ա) փոխանցման ստացման պայմանի ստուգման համար` 01.09.2015թ.-ից 30.11.2015թ.
բ) միջին օրական մնացորդի պայմանի ստուգման համար` 01.11.2015թ.-ից 30.11.2015թ.

Ուշադրություն`
Ամսական սպասարկման վճարի գանձման համար քարտին μավարար միջոցների բացակայության դեպքում Ձեր քարտի գծով կձևավորվի պարտք` գանձման ենթակա գումարի չափով, որը կմարվի քարտին դրամական միջոցների հերթական մուտքի ժամանակ: 



** 
ԱԿարգի երկրներ
Անգոլա, Աֆղանստան, Գաիտի, Դեմոկրատական երկիր Կոնգո, Հյուսիսային Կորեա, Իրան, Կոտ դիվուար, Լիբերիա, Ռուանդա, Սոմալի, Սուդան, Սիեռա լիոն, Էրիթերիա և Եթովպիա, Հարավային Ռոդեզիա: 

ՎՏԲ-Տրանսֆեր ծառայությանն անդամակցող միջազգային և տեղական դրամական փոխանցումների համակարգեր

 Աշխարհագրություն` ՀՀ
 Տևողություն` 1 րոպե
 Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո
 Փոխանցման սակագին 1%, նվազագույնը 200 AMD, 30 RUR, 0.4 USD/Euro
 

 Աշխարհագրություն` ՌԴ, ՀՀ և ԱՊՀ երկրներ
 Տևողություն` 1 րոպե
 Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո
 
 

  Աշխարհագրություն` 100-ից ավել երկիր
  Տևողություն` սկսած 1 րոպեից
  Արժույթ` ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի            
  Փոխանցման սակագին

  • 1.8%- փոխանցվող գումարից- ԱՊՀ, Մերձբալթյան երկրներ և Վրաստան
  •  3% փոխանցվող գումարից - այլ երկրների համար

 Աշխարհագրություն` 85-ից ավելի երկիր
 Տևողություն` 5-ից 15 րոպե
 Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո
Փոխանցման սակագին 1.5%-4% 



 Աշխարհագրություն` 90 Երկիր
 Տևողություն` 1 րոպե
 Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո
 Փոխանցման սակագին 0.5%-2.5% 



 Աշխարհագրություն` 100 երկիր
 Տևողություն` 10-ից 15 րոպե
 Արժույթ` ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլի և Եվրո
 Փոխանցման սակագին 1,4% - 2,8% 

 Աշխարհագրություն` Ավելի քան145 երկիր
 Տևողություն` 5-ից 10 րոպե
 Արժույթ` ԱՄՆ դոլարով և Եվրո
 Փոխանցման սակագին 3 (USD/EUR) - 95 (USD/EUR)  



 Աշխարհագրություն` 191 երկիր
 Տևողություն` 10-ից 15 րոպե
 Արժույթ` ԱՄՆ դոլարով և Եվրոյով` միայն վճարում
 Փոխանցման սակագին 2 -300 USD       

 Աշխարհագրություն` ՌԴ, ՀՀ և ԱՊՀ երկրներ 
 Տևողություն` 1 րոպե 
 Արժույթ` ԱՄՆ դոլարով, Եվրո և ՌԴ ռուբլի 
 Փոխանցման սակագին 1%-1.5%         

Թարմացվել է առ 22.02.2017թ., 09:01