Դրամական փոխանցումների համակարգ Convers Transfers


 
  Convers Transfers դրամական փոխանցումների համակարգ






Արագություն -
փոխանցումը հասանելի է ուղարկումից հետո սկսած 1 րոպեից

Փոխանցման արժույթ`

  •  տեղական դրամական փոխանցումներ`(համակարգի անդամ ՀՀ Բանկերի միջև) ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլար/ Եվրո/ ՌԴ ռուբլի արժույթներով (ուղարկում և վճարում),
  • միջազգային դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլար/ Եվրո/ ՌԴ ռուբլի արժույթներով (վճարում),
Հասցեականություն - Հաճախորդը կարող է ստանալ փոխանցումը փոխանցման երկրում Convers Transfers համակարգի ցանկացած սպասարկման կետից, ինչպես նաև հասցեական սպասարկման կետից, 
Փոխանցման առավելագույն գումար - 6,000,000 ՀՀ դրամ / 500,000 ՌԴ ռուբլի / 15,000 ԱՄՆ դոլար և Եվրո/

Համակարգի սպասարկման սակագներ`

Convers Transfers դրամական փոխանցման միջնորդավճարի չափը ՀՀ տարածքում կազմում է փոխանցման գումարի 1%-ը:

Ինչպե՞ս ուղարկել դրամական փոխանցում Convers Transfers դրամական փոխանցումների համակարգով

Դրամական փոխանցում ուղարկելու համար Ձեզ անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Բանկի աշխատակցին հայտնել Convers Transfers դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցումը ստացողի տվյալները,
  • Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը:

Միջնորդավճարը վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով:

Ինչպե՞ս ստանալ Convers Transfers դրամական փոխանցումների համակարգով ուղարկված դրամական փոխանցումը

Դրամական փոխանցումը ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Բանկի աշխատակցին հայտնել Convers Transfers դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցման կոդը, դրամական փոխանցման գումարը, արժույթը,
  • Հայտնել դրամական փոխանցումն ուղարկողի տվյալները:

Դրամական փոխանցումը ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում:

Դրամական փոխանցման ստացման լրացուցիչ ծառայություն

Հոգալով Ձեր մասին և կարևորելով Ձեր ժամանակը` Բանկն առաջարկում է Ձեզ օգտվել VTB Transfer ծառայությունից, որը հնարավորություն կտա ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարն առանց Բանկ այցելելու:

Convers Transfers դրամական փոխանցումների հիմնական պայմաններ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկի մասնաճյուղային ցանց
VTB Transfer ծառայություն
Բանկում գործող այլ դրամական փոխանցման համակարգեր


Թարմացվել է առ 14.04.2015թ., 14:45