Դրամական փոխանցումների համակարգ Intel Express


  “Intel Express” դրամական փոխանցումների համակարգ





Արագություն
- 10-15 րոպե
Փոխանցման արժույթ - ԱՄՆ դոլար/Եվրո/ՌԴ Ռուբլի
Հասցեականություն - Հաճախորդը կարող է ստանալ փոխանցումը հասցեական սպասարկման ցանկացած կետից:
“INTELEXPRESS ” համակարգը սպասարկում է 100 երկրի ավելի քան 80 000 կետերում
Մեկ փոխանցման առավելագույն գումար` 10 000 ԱՄՆ դոլար, Եվրո կամ  300 000 ՌԴ ռուբլի:

Մեկ փոխանցման առավելագույն սահմանը կախված է փոխանցման երկրի ուղղությունից, իսկ փոխանցումները դեպի Ռուսաստան, Վրաստան և մի շարք այլ երկրներ իրականացվում են առանց գումարային սահմանափակման:

Հաճախորդից գանձվող միջնոդրավճար`- դրամական փոխանցման գումարի 1,4% - 2,8%-ի չափով:

Համակարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ:

Ինչպե՞ս ուղարկել դրամական փոխանցում “INTELEXPRESS ” դրամական փոխանցումների համակարգով

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Բանկի աշխատակցին հայտնել դրամական փոխանցման համակարգի անվանումը,
  • Հայտնել դրամական փոխանցումը ստացողի տվյալները (համաձայն INTELEXPRESS համակարգի պարտադիր պահանջների),
  • Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը,
  • Միջնորդավճարը վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով:

Ինչպե՞ս ստանալ ուղարկված դրամական փոխանցումը “INTELEXPRESS ” դրամական փոխանցումների համակարգով

Դրամական փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է`

  • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • Հայտնել դրամական փոխանցման կոդը, դրամական փոխանցման գումարը, արժույթը,

Դրամական փոխանցումը ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չի գանձվում:

Վճարված փոխանցման դեպքում, գումարը ենթակա չէ ետ վերադարձման և խմբագրման:

Դրամական փոխանցման ստացման լրացուցիչ ծառայություն

Հոգալով Ձեր մասին և կարևորելով Ձեր ժամանակը` Բանկն առաջարկում է Ձեզ օգտվել VTB Transfer ծառայությունից, որը հնարավորություն կտա ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարն առանց Բանկ այցելելու:

IntelExpress համակարգով դրամական փոխանցումների իրականացման հիմնական պայմաններ 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկի մասնաճյուղային ցանց
VTB Transfer ծառայություն
Բանկում գործող այլ դրամական փոխանցման համակարգեր


Թարմացվել է առ 02.12.2014թ., 09:01