TelCell

Նոր տեղական TelCel l դրամական փոխանցումների համակարգ


Արագություն - փոխանցումը հասանելի է ուղարկումից հետո 1-5 րոպեի ընթացքում 
Փոխանցման արժույթ` ՀՀ դրամով /ԱՄՆ դոլար/ Եվրո/ ՌԴ ռուբլի

Հասցեականություն - փոխանցումը հասանելի է ՀՀ տարածքում` Telcell համակարգի ցանկացած սպասարկման կետում 
Մեկ փոխանցման առավելագույն գումար - առանց սահմանափակումների

TelCell դրամական փոխանցումների համակարգի միջոցով Դուք կարող եք փոխանցումներ ուղարկել ՀՀ տարածքում Telcell համակարգի սպասարկման յուրաքանչյուր կետ

Համակարգի սպասարկման սակագներ

Դրամական փոխանցման արժույթ 

Սակագին (%) 

ՀՀ դրամ

1% նվազագույնը 200 ՀՀ դրամ 

ՌԴ ռուբլի  

1% նվազագույնը 30 ՌԴ ռուբլի   

ԱՄՆ դոլար

1% նվազագույնը 0.4 ԱՄՆ դոլար 

Եվրո 

1%, նվազագույնը 0.4 Եվրո  

 

 

 

 

 

 

 

Ինչպե՞ս ուղարկել դրամական փոխանցում TelCel l դրամական փոխանցումների համակարգով

Դրամական փոխանցում ուղարկելու համար Ձեզ անհրաժեշտ է`

·         Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,

·         Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,

·         Բանկի աշխատակցին հայտնել TelCell դրամական փոխանցման համակարգի անվանումը,

·         Հայտնել դրամական փոխանցումը ստացողի տվյալները (համաձայն TelCel l համակարգի պարտադիր պահանջների),

·         Դրամարկղ մուտքագրել դրամական փոխանցման գումարը և միջնորդավճարը:

Միջնորդավճարը վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով:

Ինչպե՞ս ստանալ ուղարկված դրամական փոխանցումը TelCel l դրամական փոխանցումների համակարգով

TelCell դրամական փոխանցումը ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է`

·         Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ,

·         Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,

·         Հայտնել TelCel l դրամական փոխանցման համակարգի անվանումը,

·         Հայտնել դրամական փոխանցման կոդը, դրամական փոխանցման գումարը, արժույթը,

·         Հայտնել դրամական փոխանցումը ստացողի տվյալները (համաձայն TelCel l համակարգի պարտադիր պահանջների):

Դրամական փոխանցումը ստացողից լրացուցիչ միջնորդավճարներ չի գանձվում:

Դրամական փոխանցման ստացման լրացուցիչ ծառայություն

Հոգալով Ձեր մասին և կարևորելով Ձեր ժամանակը` Բանկն առաջարկում է Ձեզ օգտվել VTB Transfer ծառայությունից, որը հնարավորություն կտա ստանալ Ձեզ ուղարկված դրամական փոխանցման գումարն առանց Բանկ այցելելու:

TelCell դրամական փոխանցումների հիմնական պայմաններ  
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բանկի մասնաճյուղային ցանց
VTB Transfer ծառայություն
Բանկում գործող այլ դրամական փոխանցման համակարգեր