Կենսաթոշակների վճարում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կնքել է թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագիր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ։

2011թ. փետրվարի 25-ից թոշակառունեըը կարող են ստանալ պլաստիկ քարտեր` հետագայում դրանց միջոցով կենսաթոշակ ստանալու համար: Թոշակառուներին կառաջարկվեն երկու տեսակի սակագնային պլաններ` սակագնային պլան «Թոշակային Արտոնյալ» և սակագնային պլան «Թոշակային», որոնց շրջանակում թոշակառուներին անվճար կտրամադրվեն MasterCard Standard պլաստիկ քարտեր և նրանք հնարավորություն կունենան սպասարկվել բանկում հատուկ պայմաններով։

Քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում (Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքից)։

Թոշակառուները կարող են ստանալ կենսաթոշակը ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա և ստանալ տոկոսային եկամուտ։

Կենսաթոշակը* քարտով ստանալու համար թոշակառուներին անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր:

Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 65** մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 44 000 թոշակառու: 

Կենսաթոշակառուների հաշվի բացման ու սպասարկման պայմաններ և տեղեկատվական ամփոփագիր
Կենսաթոշակային քարտերի թողարկման և սպասարկման սակագներ

Կենսաթոշակառուների հաշվի/քարտի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ


Ի գիտություն` Կենսաթոշակի վճարումը շարունակելու համար Դուք պարտավոր եք տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ Բանկ և հայտարարություն ստորագրել ՀՀ-ում լինելու մասին:
** Ներառված չեն ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» և «Պրայմ» մասնաճյուղերը:


Ուշադրություն
`

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ կողմից տրամադրված թոշակային քարտերի թողարկման և սպասարկման սակագներում տեղի են ունեցել փոփոխություններ, համաձայն որոնց 01.09.2015թ.-ից սկսված Ձեր թոշակային քարտի մնացորդի նկատմամբ կկիրառվի 0.01% տարեկան տոկոսադրույք:

Տեղեկացնում ենք նաև, որ Ձեր թոշակային քարտի հաշվից կանխիկացումը և անկանխիկ գործարքների իրականացումը մասնաճյուղի տարածքում հնարավոր կլինի իրականացնել թոշակային քարտի ֆիզիկական առկայության դեպքում: Առանց քարտի առկայության գործարքների իրականացումը հնարավոր կլինի բացառապես Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում` մասնաճյուղի կառավարչի հատուկ թույլտվությամբ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:

Սակագները ուժի մեջ են մտնում 01.09.2015թ.-ից:



Թարմացվել է առ 27.04.2016թ., 09:00

Այցելեք նաև: Ավանդ “Սոցիալական”
Կոմունալ վճարումներ
Կենսաթոշակային քարտեր
Ակցիաներ