Private Banking

Որոնում

Հաճախորդների սպասարկման կենտրոն:

+374 (10) 58-59-85


Առավելություններ

      

«Փրայմ» փաթեթ

«Փրայմ» ծառայությունների փաթեթը ֆինանսապես ապահովված հաճախորդների համար նախատեսված համապարփակ առաջարկ է, որում համախմբված են դրամական միջոցների կառավարման յուրօրինակ հնարավորությունների լայն ընտրանի, յուրահատուկ բանկային սպասարկում և բացառիկ արտոնություններ։

«Փրայմ» փաթեթն առաջարկվում է միայն ընտրյալ հաճախորդներին, ովքեր մեր բանկում կներդնեն միջոցներ¹։

Փաթեթը հիմնված է Visa պրեմիում դասի Visa Infinite վարկային քարտի վրա: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ VIP-հաճախորդների մասնավոր կապիտալը պահպանելու և բազմապատկելու, ինչպես նաև ընթացիկ պահանջները հոգալու համար. ընդ որում՝ ոչ միայն հաճախորդի, այլ նաև նրա ընտանիքի անդամների համար։

Դիմելով ՎՏԲ-Հայաստան Բանկ, որն իր բազմամյա փորձն ուղղում է Ձեր առջև ծառացած խնդիրների լուծմանը` Դուք կդառնաք հուսալի և դինամիկ զարգացող ֆինանսական ընկերության արժեքավոր ու ցանկալի հաճախորդ։ 


«Փրայմ» փաթեթի առավելությունները`

«Փրայմ» փաթեթը Ձեզ համար բացում է լայն ֆինանսական հորիզոններ՝ համադրելով մի շարք բացառիկ ծառայություններ ու արտոնություններ.

  • Visa Infinite բացառիկ քարտ` անհատական վարկային սահմանաչափով և մարման արտոնյալ ժամկետով
  • Արտոնյալ պայմաններով ավանդներ՝ բանկի գործող տոկոսադրույքից միջինը 1% -ով ավել
  • Անհատական մենեջերի ծառայություններ
  • Խորհրդատվություն` ֆինանսական պլանավորման և պորտֆելային ներդրումների հարցերով
  • Առանձնահատուկ սպասարկում Private Banking պրեմիում դասի սպասարկման կենտրոնում
  • Ձեր գործնական հանդիպումների, հատուկ բանակցությունների համար նախատեսված սենյակում անցկացնելու հնարավորություն
  • Համախմբված ամսական հաշվետվություններ
  • Փոխանակման հատուկ փոխարժեքներ
  • Անհատական պայմաներով վարկավորում
  • Հարկային և իրավական խորհրդատվություն
  • Lifestyle ծառայություններ
  • Փաստաթղթերի նոտարական վավերացման կազմակերպում  

      Բացառիկ քարտ Visa Infinite



Visa Infinite* բացառիկ քարտն անցաթուղթ է դեպի յուրահատուկ առաջարկների և ծառայությունների աշխարհ՝ լավագույնը, ինչ մենք այսօր կարող ենք առաջարկել մեր հաճախորդներին։

Visa Infinite քարտը Ձեզ պարգևում է վարկավորման արտոնյալ պայմաններ, առաջնակարգ սպասարկում և բացառիկ ակումբային ծրագրեր։  

  • Կոնսյերժ-ծառայության մասնագետների անհատական շուրջօրյա աջակցություն
  • Անհատական վարկային սահմանաչափ` մինչև 55 օր արտոնյալ ժամանակահատվածով
  • Ձեր ընտանիքի անդամների համար Ձեր հաշիվներին կից անվճար քարտերի ձևակերպման հնարավորություն
  • Եզակի ապահովագրական փաթեթ
   - Ճանապարհորդի պաշտպանություն
   - Գնումների պաշտպանություն
   - Քարտի պաշտպանություն
   - Երկարաձգված երաշխիք
  • Լավագույն ակումբային առաջարկներ և զեղչեր
  • Աջակցություն արտակարգ դեպքերում։  





*Visa Infinite ծառայություններինմանրամասնծանոթանալուհամարխնդրումենքուսումնասիրելփաթեթում ներառվածհամապատասխանբուկլետը։



  

Թարմացվել է` 28.02.2017 15:16:48

All rights reserved © 2017 VTB

Developed by Articul Media


Ուշադրություն` Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում.