Private Banking

Որոնում

Հաճախորդների սպասարկման կենտրոն:

+374 (10) 58-59-85


Գնումների ապահովագրություն


 Թափված ներկ նոր գորգի վրա՞։ Թանաք նոր բաճկոնի վրա՞։ Կամ, գուցե Ձեզանից հենց նոր գողացել են նոր բջջյին հեռախո՞սը։ Եթե գնումից հետո 90 օրվա  ընթացքում ձեռքբերված ապրանքի հետ տեղի է ունենում տհաճ պատահար, օգտվե՛ք ավտոմատ ապահովագրությունից. զանգահարե՛ք մեզ և մոռացե՛ք  անախորժությունների մասին։ (Ի նկատի ունեցե՛ք, որ գողության դեպքում անհրաժեշտ կլինի բոլոր գողացված իրերի մասին հայտնել տեղական իրավապահ  մարմիններին)։ Գնված ապրանքի վնասումը կամ կորուստը պետք է տեղի ունենա ձեռքբերման պահից 90 օրվա ընթացքում։ Գնման գրանցում չի  պահանջվում։ Եթե անհրաժեշտ է իմանալ, թե որքան արժե այս կամ այն ապրանքը, որի համար Դուք ցանկանում եք ապահովագրական հատուցման  վճարում պահանջել, դիմե´ք քարտը թողարկող բանկին։ Ապահովագրության դեպքում գործում է 50 ԱՄՆ դոլարի (կամ համարժեք տեղական արժույթի)  չափով ոչ պայմանական ֆրանշիզա (չհատուցվող գումար) յուրաքանչյուր իրի կամ յուրաքանչյուր դեպքի համար։

  • Մինչև 5 000 ԱՄՆ դոլար ապահովագրական ծածկույթ՝ մեկ գնման համար, մինչև 7500 ԱՄՆ դոլար` ապահովագրական դեպքի համար և մինչև 20 000 ԱՄՆ դոլար` տարվա ընթացքում։
  • Տվյալ ծածկույթը չի տարածվում նավերի, շարժիչային տրանսպորտային միջոցների, հողի և շինությունների, ծառայությունների և արագամաշ սպառողական ապրանքների վրա։

Ապահովագրական գումարի վճարումը կախված է նաև այլ կանոններից և ապահովագրական պարտավորություններից, որոնք կարող են տարածվել Ձեզ վրա։ Եթե գնման համար տրամադրվում են նաև այլ երաշխիքներ, մեր ապահովագրությունը տարածվում է միայն այդ երաշխիքներով չծածկվող գումարի վրա՝ գնման սկզբնական գինը չգերազանցող չափով։ Տվյալ երաշխիքը չի համարվի լրացուցիչ ապահովագրական պաշտպանություն։ Տվյալ երաշխիքը լրացնում է բոլոր մյուս գործող երաշխիքները։ 


Թարմացվել է` 28.02.2017 15:16:48

All rights reserved © 2017 VTB

Developed by Articul Media


Ուշադրություն` Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում.