Private Banking

Որոնում

Հաճախորդների սպասարկման կենտրոն:

+374 (10) 58-59-85


Երկարաձգված երաշխիք

   

 Գնելով թանկ և որակյալ ապրանքներ` Դուք ակնկալում եք, որ դրանք պետք է երկարակյաց լինեն։ Այդ պատճառով մենք արտադրողի երաշխիքը  երկարաձգում ենք 24 ամսով (այն ապրանքների համար, որոնց երաշխիքային ժամկետն առնվազն 24 ամիս է)։ Ձեզ նույնիսկ հարկ չի լինի գրանցել Ձեր գնումը և  նշանակություն չունի` գնումը նախատեսված է Ձեզ, թե մեկ ուրիշի համար։ Եթե վաճառողը կամ արտադրողը հրաժարվի վերանորոգել կամ փոխարինել Ձեր  գնած ապրանքը, պարզապես զանգահարեք մեզ։

Տվյալ ծառայությունը տարածվում և կրկնակի երկարաձգում է արտադրողի երաշխիքային ժամկետն այն գնումների վրա, որոնց արժեքը գերազանցում է 50 ԱՄՆ դոլարը և որոնք իրականացվել են Visa Infinite քարտով: Եթե այն ժամանակաշրջանի ընթացքում, որի վրա տարածվում է Ծրագիրը, գնված ապրանքը դադարում է հուսալիորեն ծառայել և վերանորոգման կարիք ունի, ապա վերանորոգման արժեքը փոխհատուցվում է։

Visa Infinite քարտով վճարումների սահմանաչափ`

  • փոխհատուցման առավելագույն գումար մեկ իրի համար` 5 000 ԱՄՆ դոլար
  • վճարման առավելագույն գումար 365 օրվա ընթացքում` 7 500 ԱՄՆ դոլար (յուրաքանչյուր քարտով)

Ծրագիրը չի գործում հետևյալ դեպքերում`

  • մոտորանավակներ, նավակներ և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ
  • հող և շինություններ
  • ծախսվող նյութեր, արագամաշ ապրանքներ և ծառայություններ



     

Թարմացվել է` 23.03.2017 02:15:55

All rights reserved © 2017 VTB

Developed by Articul Media


Ուշադրություն` Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում.