Private Banking

Որոնում

Հաճախորդների սպասարկման կենտրոն:

+374 (10) 58-59-85


ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Վ. Գուսևի հարցազրույցը Forbes Armenia ամսագրի առաջին համարում


       

Private Banking` բիզնեսի կոնցեպտուալ նոր տեսակ ՎՏԲ-Հայաստան Բանկի կատարմամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2012թ. սեգմենտավորեց իր հաճախորդներին և ներդրեց անհատական պրեմիում սպասարկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Private Banking ծառայության առանձնահատկությունների մասին Forbes Հայաստանը զրուցեց “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Գլխավոր տնօրեն, տնօրենության նախագահ Յուրի Գուսևի հետ:

- Անցյալ տարվանից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր արտոնյալ հաճախորդներին առաջարկում է Private Banking ծառայություն: Ինչպե՞ս եք գնահատում Բանկի պրեմիում գրասենյակի աշխատանքը, արդարացրել է այն արդյոք սպասումները:
- Արդեն մեկ տարուց ավելի` է մեր Բանկը հաճախորդներին տրամադրում է Private Banking ծառայություն: Մեր հաճախորդները ոչ միայն Հայաստանի, այլ նաև օտարերկրյա քաղաքացիներ-ոչ ռեզիդենտներ են, որոնք այսպես թե այնպես կապված են Հայաստանի հետ: Նրանք միջին և խոշոր բիզնեսի սեփականատերեր են, ընկերությունների ղեկավարներ, մարզիկներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև` նրանց ընտանիքի անդամները: Հաճախորդներին գրավում է Բանկի մոտեցումը տրամադրվող ծառայություններին, որոնք սկզբունքորեն տարբեր են ֆիզիկական անձանց տրամադրվող ստանդարտ ծառայություններից, անձնական բանկիր ունենալու հանրավորությունը ֆինանսական հարցերում իր համալիր մոտեցմամբ, սպասարկման բարձր ստանդարտները, բանկային ծառայությունների որակապես այլ փաթեթը: Մենք տրամադրում ենք հաճախորդի կոնկրետ պահանջին համապատասխան հստակ լուծումներ նրա կենսագործունեության բոլոր ոլորտներում, ներառյալ ոչ ֆինանսական հարցերը: Պրեմիում դասի մեր գրասենյակի արդեն մեկուկես տարվա գործունեության ընթացքում մենք գրանցել ենք հաճախորդների թվի զգալի աճ: Սպասվում է, որ աճը կշարունակվի, քանի որ հայկական շուկան ունի դրա համար մեծ ներուժ:

- Ո՞վ է Հայաստանում օգտվում Private Banking ծառայությունից, և ի՞նչ է անհրաժեշտ ՎՏԲ-Հայաստան Բանկի VIP-հաճախորդ դառնալու համար:
- Այն մարդկանց թվում, ովքեր օգտվում են էլիտար ծառայություններից, կան ոչ միայն խոշոր ձեռնարկատերեր, Private Banking-ից օգտվում են մեծ ընկերությունների թոփ-մենեջերներ, քաղաքական գործիչներ, հայտնի ստեղծագործողներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Որպես կանոն, այդպիսի հաճախորդները բանկ են գալիս ոչ թե բարձր տոկոսների ետևից, այլ կուտակած կապիտալի պահպանման և հետագա սերունդներին փոխանցման հնարավորության, արժանի սպասարկում ստանալու համար: Նրանց պահանջները բավարարելը հեշտ չէ, սակայն նրանք հավատարիմ են մնում Բանկին, եթե ստանում են ավելին, քան ֆինանսական ծառայությունն է, և սպասարկում, որը գերազանցում է սպասումները:

- Ինչպիսի՞ ծառայություններ է ներառում Private Banking-ը, և ո՞րն է ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնավոր սպասարկման առանձնահատկությունը:
-Private Banking-ը, որպես կանոն, ենթադրում է լայն ֆինանսական հնարավորություններ` համադրված բացառիկ սպասարկմամբ և արտոնություններով. VISA Infinite բացառիկ քարտ իր անկրկնելի դիզայնով, անհատական վարկային սահմանաչափով և մարման արտոնյալ ժամկետով, արտոնյալ պայմաններով ավանդներ, խորհրդատվություն ֆինանսական պլանավորման և պորտֆելային ներդրումների հարցերով, անհատական մենեջերի ծառայություններ, անհատական պայմաններով վարկավորում, հարկային և իրավական խորհրդատվություն, Lifestyle ծառայություններ: Հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար մենք Երևանում բացել ենք “Փրայմ” մասնաճյուղ, որտեղ ստեղծված են լավագույն պայմանները պրեմիում դասի հաճախորդների բարձրակարգ սպասարկման, բանակցություններ վարելու և տարբեր ֆինանսական հարցերի լուծման համար: Պրեմիում սպասարկումը երաշխավորում է գաղտնիության բարձր մակարդակ: ՎՏԲ-Հայաստան Բանկի Private Banking-ի ևս մեկ բացառիկ առանձնահատկությունը “Փրայմ” փաթեթի հաճախորդներին ՎՏԲ Խմբի Private Banking գրասենյակներում սպասարկման հնարավորությունն է: Այժմ գլոբալ սպասարկման ուղեծրում են ՎՏԲ-Հայաստան, ՎՏԲ24, ՎՏԲ-Ուկրաինա, ՎՏԲ-Վրաստան, ՎՏԲ-Ղազախստան և ՎՏԲ-Բելառուս Բանկերը: Հետագայում VTB Global Private Banking ծառայությանը կմիանան Խմբի այլ անդամները ԱՊՀ-ում և Արևմտյան Եվրոպայում:

- Բացի ֆինանսական բլոկից, դուք տրամադրում եք նաև ոչ ֆինանսական ծառայություններ: Ինչպե՞ս եք բավարարում հաճախորների այդ պահանջները:
- Փորձն ու հեղինակությունը մեզ թույլ են տալիս առաջարկել հաճախորդներին մեր գործընկերների կողմից տրամադրվող ծառայությունները`հասնելով գնի և որակի լավագույն համադրության: Եթե հաճախորդը ցանկանում է այնպիսի բան, որը չկա մեր պրոդուկտային շարքում, մենք ներգրավում ենք գործընկեր կազմակերպությունների, որոնք բարձր որակով ու մակարդակով կարող են լուծել այդ հարցը: Մենք ուշադիր ենք մեր գործընկերների ընտրության հանդեպ և հաշվի ենք առնում “Փրայմ” փաթեթի հաճախորդների բարձր պահանջները:

- Private Banking-ը համեմատաբար երիտասարդ ուղղություն է: Ինչպե՞ս եք պլանավորում զարգացնել այն:
- Մեր աշխատանքի հիմնական սկզբունքը հաճախորդների մասնավոր կապիտալը պահպանելն ու բազմապատկելն է հաճախորդի միջոցների կառավարման մեր ճկուն քաղաքականության, ֆինանսական գործիքների դիվերսիֆիկացիայի և հաճախորդի ֆինանսական խնդիրների օպերատիվ լուծման շնորհիվ: Մեր գործունեության մեջ մենք կարևորում ենք վստահության բարձր աստիճանի և մեր հաճախորդների մասին տեղեկատվության գաղտնիության վրա հիմնված երկարատև գործընկերային հարաբերությունների կառուցումը: Մենք հասել ենք լավ արդյունքների Private Banking-ի հաճախորդների ամենաբարձր սեգմենտի հետ աշխատանքում: Բայց մենք տեղում չենք դոփում և չենք պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա: Պրոդուկտների և ծառայությունների անթերի որակը, սպասարկումն ու հաճախորդամետ քաղաքականությունը մեր բիզնեսի այս ուղղության զարգացման լավագույն երաշխիքն են:



Թարմացվել է` 23.03.2017 02:15:55

All rights reserved © 2017 VTB

Developed by Articul Media


Ուշադրություն` Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում.