Private Banking

Որոնում

Հաճախորդների սպասարկման կենտրոն:

+374 (10) 58-59-85


Ներածություն

     

                                                       
   Հարգելի՛ հաճախորդ

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկն ընտրելու համար։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կապիտալի սպասարկման բացառիկ ծրագիր` անհատական բանկային սպասարկման լավագույն լուծումներով, մեր թիմի արհեստավարժության և ռուսական առաջատար ֆինանսական խմբերից մեկի հուսալիության շնորհիվ: 

Մեր աշխատանքի հիմնական սկզբունքը Ձեր կարողության պահպանումն ու բազմապատկումն է՝ կուտակված միջոցների կառավարման ճկուն քաղաքականության, ֆինանսական գործիքների դիվերսիֆիկացման և Ձեր ֆինանսական խնդիրների օպերատիվ լուծման շնորհիվ։ Մեր գործունեության ընթացքում մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ստեղծմանը և պահպանմանը` անվերապահ վստահության և Ձեզ վերաբերող տվյալների գաղտնիության պահպանման միջոցով։ 

Ձեր ներկայացուցիչը Բանկում կդառնա անհատական մենեջերը, ով կապահովի Ձեզ համար Բանկի ու նրա գործընկերների բոլոր ծառաությունների հասանելիությունը։
Հատուկ Ձեզ համար մենք ք. Երևանում հիմնել ենք Private Banking պրեմիում դասի սպասարկման կենտրոն, որտեղ ստեղծված են լավագույն պայմաններ բանակցությունների վարման և զանազան ֆինանսական հարցերի լուծման համար։ Ձեր տրամադրության տակ են բարձրակարգ սպասարկման համար նախատեսված առանձնացված սենյակներ, անհատական պահատուփեր` արժեքավոր իրերի, հավաքածուների և այլ առարկաների պահպանման համար, գործնական հանդիպումների համար նախատեսված հարմարավետ սենյակ , ավտոկայանատեղի։

ՎՏԲ-Հայաստան Բանկը գիտակցում է, որ նման դիրք ունեցող անձանց համար անհատական սպասարկումը պարզապես անհրաժեշտություն է։

Հարգանքով՝

ՎՏԲ-Հայաստան Բանկի 
Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ՝

Յու.Վ.Գուսև 





Թարմացվել է` 21.06.2017 17:14:31

All rights reserved © 2017 VTB

Developed by Articul Media


Ուշադրություն` Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում.