Private Banking

Որոնում

Հաճախորդների սպասարկման կենտրոն:

+374 (10) 58-59-85


VTB Airmiles

Վճարե'ք քարտով
Կուտակե'ք մղոններ
Ստացե'ք ավիատոմսեր

ՎՏԲ- Հայաստան Բանկը իր բոլոր Visa և MasterCard (դեբետային և/կամ վարկային) քարտապանների համար մեկնարկել է ՀՀ շուկայում աննախադեպ` «VTB Airmiles» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռնում կուտակել բոնուսային միավորներ քարտով իրականացված անկանխիկ գործարքներից` հետագայում դրանք անվճար ավիատոմսերի և/կամ http://www.eqvilibriaclub.ru կայքում հասանելի այլ ծառայությունների հետ փոխանակելու հնարավորությամբ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է`

  • Մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտակա մասնաճյուղ

  • Ակտիվացնել ծառայությունը ինչպես Ձեր գործող Visa կամ MasterCard քարտերին, այնպես էլ նոր բացվող քարտերին

  • Կատարել անկանխիկ վճարումներ ՀՀ/արտերկրի առևտրի սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ միջավայրում, բացառությամբ անկանխիկ գործարքների, որոնք իրականացվել են.

          -  խաղատներում և տոտալիզատորներում,

          -  խաղարկության տոմսերի և պարտատոմսերի գնման համար,

          -  ապահովագրական ընկերությունների փայատիրական հիմնադրամների օգտին,

          -  ֆինանսական կազմակերպությունների օգտին,

          -   լոմբարդների օգտին,

          -   որոնցով կատարվել է միջոցների վերադարձ (Refund),

          -   քարտից Բանկում և այլ բանկերում ցանկացած այլ քարտերին/հաշիվներին միջոցներ փոխանցելու համար,

          -   էլեկտրոնային դրամապանակների համալրման համար (Web Money, Յանդեքս փողեր, Pay Pal և այլն),

          -  կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար:

  • Կուտակել բոնուսային
միավորներ, այնուհետև դրանք անվճար փոխանակել ավիատոմսով կամ http://www.eqvilibriaclub.ru կայքում հասանելի այլ ծառայություններով:

«VTB Airmiles» ծառայությունը հնարավորություն է ընձեռնում անկանխիկ գործարքների իրականացման դիմաց քարտապանի կողմից ծախսված յուրաքանչյուր 500 ՀՀ դրամի/1 ԱՄՆ դոլարի/1 Եվրոյի/60 ՌԴ ռուբլու դիմաց կուտակել 2-ից մինչև 10 բոնուսային մղոն:

Կուտակված բոնուսային միավորները /մղոնները/ Դուք կարող եք փոխանակել անվճար ավիատոմսերի, նախապես գրանցվելով http://www.eqvilibriaclub.ru կայքում «Անհատական էջ» բացելով:

Անվճար ավիատոմսի դիմաց փոխանակվող բոնուսային միավորների գումարը տարբեր է կախված ավիատոմսի ուղղությունից: Ավիատոմսի համար անհրաժեշտ բոնուսային միավորների գումարը կարելի է ստուգել http://www.eqvilibriaclub.ru կայքի «Ավիատոմսեր» բաժնում` ընտրելով թռիչքի ուղղությունը մեկնման վայրը և ամսաթիվը: Համակարգն ավտոմատ կհաշվարկի և կցուցադրի անհրաժեշտ բոնուսային միավորների գումարը:

Օրինակ` Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսի համար անհրաժեշտ է 32,000 բոնուսային միավոր, որը 500 ՀՀ դրամի դիմաց 2 բոնուսային միավորի հաշվարկով համարժեք է 8 մլն ՀՀ դրամի /32.000*500/2/:

500 ՀՀ դրամի դիմաց 5 բոնուսային միավորի հաշվարկով ստացվում է 3.2 մլն ՀՀ դրամի անկանխիկ շրջանառություն /32.000*500/5/:

Մղոնների կուտակման և օգտագործման օրինակներ

     

Միջին ամսական ծախս (ՀՀ դրամ)

333,000

437,000

102,000

Միջին ամսական կուտակում (մղոն)

1,333

1,750

408

Տարեկան կուտակում  (մղոն)

16,000

21,000

4,900

Վաստակած ավիատոմս

Երևան - Ռոստով

Երևան - Մոսկվա

Մոսկվա – Սանկտ Պետերբուրգ

 

 

Ծառայության պայմանները և սակագները

Փրայմ մասնաճյուղի հաճախորդների համար /ըստ հաճախորդի ցանկության/

«VTB Airmiles» ծառայության ակտիվացման տարեկան միջնորդավճար /ներառյալ ԱԱՀ/

12,900 ՀՀ դրամ /արժեքը ներառում է բացառապես բոնուսային մղոնների կուտակման ծառայությունը/

 49,900 ՀՀ դրամ /արժեքը ներառում է բոնուսային մղոնների կուտակման ծառայությունը և Կոնսյերժ ծառայությունը/

Կոնսյերժ ծառայությունը ներառում է հետևյալ ծառայությունները.

  • Ճանապարհորդության կազմակերպում`  
      - տուրիստական փաթեթների ձեռքբերում,
      - հյուրանոցի ամրագրում,
      - ավիատոմսի ձեռքբերում,
      - արտերկրում տարբեր միջոցառումների մասնակցության տոմսերի ձեռքբերում և այլն/
  • ժամանցի վայրերում սեղանի ամրագրում և այլն
  • Ավտոմեքենայի վարձույթ   

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

o   ք. Երևան +374 (60) 400 444 / հայախոս օպերատոր/

o   Մոսկվա  +7 (495) 225 4094

*Գործընկեր առևտրի/սպասարկման կետերում հավելյալ բոնուսային մղոնների կուտակման կարգը

 Գործընկեր առևտրի/սպասարկման կետերի ցանկ

«VTB Airmiles» ծառայության պայմանները

Թարմացվել է` 23.04.2017 10:57:56

All rights reserved © 2017 VTB

Developed by Articul Media


Ուշադրություն` Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա: Հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում.