Կոմունալ վճարումներ

Բանկի լայն մասնաճյուղային  ցանցը, որը համալրված է ժամանակակից ավտոմատացված համակարգերով և փորձառու մասնագետներով, իրականացնում է կոմունալ, բյուջետային և այլ վճարների արագ և որակյալ ընդունում:

Ցանկացած տիպի վճարում` կոմունալ, բյուջետային, հարկային, վարկի կամ օվերդրաֆտի մարումներ կարելի է իրականացնել “Պարբերական Հանձնարարականի” միջոցով: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բացել բանկային  կամ քարտային հաշիվ, լրացնել “Պարբերական Հանձնարարական” ծառայության բաժանորդագրման դիմումը և անվճար իրականացնել ցանկացած գործարք` առանց Բանկ այցելելու, հերթերի և տրանսպորտի վրա ժամանակ վատնելու:

Վճարման տեսակները

  • Կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, հեռախոս, գազ, ջրամատակարարում, ռադիո, բնակվարձ և այլն)
  • Պետավտոտեսչության ծառայությունների և տուգանքների վճարների ընդունում
  • Նոտարական ծառայությունների վճարների ընդունում
  • Հարկային վճարումներ
  • Այլ վճարումների ընդունում բնակչությունից

  •   

      Ուշադրություն`
     ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ՈՒՂՂՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
       
    Հարգելի՜ Հաճախորդ,

    «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գանձապետարան ուղղվող

    • հարկերը
    • տուրքերը
    • պարտադիր վճարները

    ՊԱՏՇԱՃ կատարելու համար հարկավոր է ներկայացնել նաև.

    • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձի:
    • Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), եթե Դուք ֆիզիկական անձ եք: Բացակայության դեպքում ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք:

    ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԾՀ ՈՒՆԵՆԱԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԵԶԱԿԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈՓՈԽՎԵԼ:     


    ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր

    ՀՎՀՀ ԿԱՄ ՀԾՀ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՂՂՎԻ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


Թարմացված է առ 01.08.2016 թ., 08:59

Այցելեք նաև: Վճարային քարտեր
Սպառողական վարկեր