<<Դրամական միջոցներով ապահովված>> վարկատեսակ


<<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ն առաջարկում է դրամական միջոցների ապահովությամբ վարկեր` շահավետ պայմաններով:

Դրամական միջոցներով ապահովված վարկերի առավելություններից են`

  • Լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություն, առանց ավանդային և ցպահանջ հաշիվներին առկա դրամական միջոցների օգտագործման և դրանց նկատմամբ հաշվեգրված տոկոսների կորստի;

  • պահանջվող փաստաթղթերի նվազագույն փաթեթ;

  • վարկի տրամադրման սեղմ ժամկետ:

  

<<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ  կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկվող <<Դրամական միջոցներով ապահովված>> վարկատեսակի պայմանները և սակագները

 

Ֆինանսավորման ձևը

Վարկ/Վարկային գիծ

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

Տարեկան տոկոսադրույք

Կախված ապահովվածության պայմաններից

Ժամկետ

մինչև 2 տարի, բայց գրավադրված ավանդի ժամկետի ավարտից և/կամ հաշվարկային հաշվի դրամական միջոցների սառեցման ժամկետի ավարտից ոչ ուշ

Ապահովվածություն

·         Ավանդային հաշվի դրամական միջոցներ;

·         Հաշվարկային հաշվին սառեցված դրամական միջոցներ

/Վարկ/գրավ հարաբերության առավելագույն ցուցանիշը սահմանվում է կախված ապահովվածության պայմաններից` Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն/:

Վարկ/Վարկային գծինպատակ

Հաճախորդի տնտեսական գործունեության ֆինանսավորում

Վարկառուիններկայացվող հիմնականպահանջները

·         Վարկի/վարկային գծի տրամադրման պահի դրությամբ Վարկառուի և փոխկապակցված վարկառուների խմբի կողմից ՀՀ բանկային համակարգում ժամկետանց պարտավորությունների բացակայություն:

·         Վարկառուի գործունեությունը չպետք է կապված լինի շահումով խաղերի հետ (խաղային սարքեր, խաղատներ և այլն);

·         Վարկառուի որպես գրավ առաջարկվող հաշիվների վրա պետական մարմինների կողմից չպետք է դրված լինեն արգելանքներ և կալանքներ, ինչպես նաև լինեն ներկայացված հայցեր Վարկառուին սնանկ կամ անվճարունակ ճանաչելում:

Վարկ/վարկային գծիմարման կարգ

·      Վարկառուն պարտավորվում է մարել դրամական միջոցներով ապահովված վարկի/վարկային գծի պարտավորության ամբողջ գումարը ոչ ուշ քան վարկային պայմանագրում նշված ժամկետի ավարտի օրը;

·Բիզնեսի առանձնահատկություններից կախված հիմնական գումարի մարման համար նաև կարող է սահմանվել անհատական մարման ժամանակացույց

·   Վարկառուն իրավունք ունի մարել դրամական միջոցներով ապահովված վարկը/վարկային գիծը վարկային պայմանագրով սահմանված վերջնական մարման ժամկետից շուտ` առանց վաղաժամկետ մարման  տուգանքի վճարման:

Հաշվեգրվածտոկոսագումարների մարման կարգ

Տոկոսագումարների մարումներն իրականացվում են ամսական կտրվածքով սկսած վարկի/վարկային գծի տրամադրման   հաջորդ  ամսվանից

Վարկի տրամադրմանմիանվագ վճար

25.000 ՀՀ դրամ

Ժամկետանց հիմնական

պարտավորության մասի

նկատմամբ կիրառվող տույժ

0.2 % օրական

Ժամկետանց տոկոսների

նկատմամբ կիրառվող տույժ

0.2 % օրական

Չօգտագործված վարկային գծի ֆինանսավորման եղանակը

1 % տարեկան




Թարմացված է առ 17.02.2016թ., 09:05