Առևտրային հիփոթեք

«ՎՏԲ -Հայաստան բանկ» ՓԲԸ առաջարկում է Ձեզ ևս մեկ վարկավորման տեսակ` «Առևտրային հիփոթեք», որը հնարավորություն է տալիս ձեռք բերել առևտրային անշարժ գույք` գրասենյակներ, առևտրային և արտադրական տարածքներ:

Առևտրային անշարժ գույքի ձեռք բերման նպատակով իրականացվող ներդրումները պահանջում են ձեռնարկությունից զգալի ռեսուրսներ կամ անհրաժեշտ գրավի առկայություն:

Դրանց բացակայության դեպքում տվյալ իրավիճակից լավագույն ելքը կարող է հանդիսանալ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից առաջարկած «Առևտրային հիփոթեքը», որտեղ գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող գույքը:

Միևնույն ժամանակ վարկի մարումները սահմանվում են բիզնեսի առանձնահատկություներից ելնելով, ինչը թույլ է տալիս հաճախորդներին առավել արդյունավետ կառավարել Ձեր բիզնեսի դրամական հոսքերը:

Առևտրային հիփոթեքի առավելությունները`

  1.  Առևտրային անշարժ գույքի ձեռք բերում վճարման հետաձգմամբ;
  2. անշարժ գույքի ձեռք բերում, առանց սեփական կապիտալի շրջանառությունից դուրս բերելու միջոցով;
  3. վարձակալական ծախսերի նվազեցում; գործունեության ընդլայնման և նոր ուղղությունների զարգացման հնարավորություն;
  4. գրավի առարկա է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը:

    Վարկի ստացման On-line դիմում

Առևտրային հիփոթեքի պայմանները փոքր բիզնեսի իրավաբանական անձանց համար

Վարկի արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար 

                       
 Արժույթը            


Տարեկան տոկոսադրույքը

ՀՀ դրամ

սկսած 15%

 

ԱՄՆ դոլար

 սկսած 12%

Առավելագույն գումար*

Մինչև 1 մլն ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ

Ժամկետը

10 տարի

Հիմնական պայմաններ

 1. Իրավաբանական անձիք, որոնք ծավալում են գործունեություն ՀՀ տարածքում և  ունեն կայուն ֆինանսական հոսքեր
 2. ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացում նվազագույն  6 (վեց) ամիս
 3. Դրական վարկային պատմություն

Ապահովվածություն

 1. Առևտրային նպատակով ձեռք բերվող անշարժ գույք
 2. Պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն կարող է  հանդիսանալ երրորդ անձի երաշխավորությունը կամ շարժական/անշարժ գույք,  ինչպես նաև նյութական և ոչ նյութական իրավունքներ

Նպատակ

 Առևտրային նպատակով անշարժ գույքի ձեռք բերում` կոմերցիոն նպատակով

Վարկի տրամադրման միանվագ վճար

 1 % վարկի գումարից

 Վարկի ժամկետանց մասի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույք

 

 0.2 % օրական

Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ կիրառվող տույժ

 0.2 % օրական

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվող տույժ

 Վաղաժամկետ մարվող գումարի 1%

Ֆինանսավորման ձևը

 Անկանխիկ

*Վարկի գումարը սահմանվում է ձեռք բերվող գույքի գնահատված արժեքի մինչև 80%:

 

 


Լրացուցիչ պայմաններ

Ծառայության անվանումը

Ծառայության վճար

Փոքր բիզնեսի հաճախորդին տրամադրված վարկի
ապահովման միջոց հանդիսացող որևէ գույք/գույքեր 
այլբանկում հաջորդող գրավի սկզբունքով գրավադրման
համաձայնություն

Պարտավորության մնացորդի 1% չափով,
սակայն 500,000 ՀՀ դրամից ոչ ավել

Վարկային պարտավորության ապահովման 
միջոցհանդիսացող որևէ գույք/գույքերի փոքր 
բիզնեսիհաճախորդի պահանջով այլ ապահովման
միջոց/միջոցներով փոխարինում

Յուրաքանչյուր միավորի համար – 30,000 ՀՀ դրամ

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում
պայմանագրի ապահովման միջոցների կազմից փոքր
բիզնեսի հաճախորդի պահանջով որևէ գույքի/գույքերի
գրավից ազատում

Յուրաքանչյուր միավորի համար – 50,000 ՀՀ դրամ




Թարմացված է առ 17.02.2016թ., 09:05