Բիզնես վարկ «Գործընկեր»

«Գործընկեր» վարկատեսակի շրջանակներում անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները կարող են ստանալ վարկային գիծ 1 օրում:

Վարկային հայտի պատասխանը Դուք կարող եք ստանալ 6 ժամվա ընթացքում: Վարկային միջոցները ստանալու համար Ձեզ բավական է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և լրացնել վարկային դիմում-հայտ, որտեղ նշված կլինեն Ձեր գործող բիզնեսի վերաբերյալ տվյալներ: 

Անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձնաց տրամադրվող «Գործընկեր» վարկատեսակի պայմաններն ու սակագները

Վարկի ստացման On-line դիմում

Վարկատեսակի Էություն

Վերականգնվող վարկային գիծ բիզնես նպատակով, որը տրամադրվում է բացառապես «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գործող բիզնես և բիզնես գործունեության հիման վրա տրված սպառողական (բացառությամբ հիփոթեքի) վարկ չունեցող Հաճախորդներին:

Վարկային գծի արժույթը

ԱՄՆ դոլար

Վարկային գծի գումար

2 000

Տոկոսադրույք

17% տարեկան

Ժամկետ

18 ամիս

Վարկային գծի տրամադրման ծառայության վճար

1.5% միանվագ

Վաղաժամկետ մարման համար տույժ

0%

Վարկային գծի չօգտագործված մասի դիմաց միջնորդավճար

0%

Տրամադրման եղանակը    

անկանխիկ, Visa Business քարտի միջոցով

Հաշվի բացում և վարում

Համաձայն Բանկում գործող բանկային հաշիվների բացման և վարման սակագների

Տվյալ վարկատեսակի շրջանակներում Visa Business քարտի տարեկան սպասարկման վճար

Համաձայն Visa Business քարտի գործող սակագների

Մայր գումարի մարման կարգը

Վարկային գիծը գործում է տրամադրման պահից մինչև 7-րդ ամիսը, իսկ սկսած 7-րդ ամսից` մնացորդը վերաձևակերպվում է վարկի` ամսական անուիտետային վճարումներով

Տոկոսագումարների մարման կարգը

Ամենամսյա

Հիմնական պարտավորության ժամկետանց մասի նկատմամբ կիրառվող տույժ

0.2% օրական

Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ կիրառվող տույժ

0.2% օրական

Ապահովվածություն

1 անձի երաշխավորություն (տնօրեն/հիմնադիր, երրորդ անձ)


Վարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկային պատմություն

Հաճախորդի դրական վարկային պատմության առկայությունը պարտադիր է, համաձայն Բանկի պահանջներին (վարկային պատմության բացակայության դեպքում դիմումը չի դիտարկվում)

Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետը (փաստացի և պաշտոնական)

12 ամիս