Վերականգնվող վարկային գիծ “Վստահություն”

«Վստահություն» վերականգնվող վարկային գծի շրջանակներում Բանկի գործող հաճախորդներին տրամադրվում է ֆինանսավորում ընթացիկ ծախսերի համար կարճ ժամկետներում առանց հաճախորդի բիզնեսի խորացված ֆինանսական վերլուծության և լրացուցիչ գրավի ապահովության: Տոկոսադրույքը` սկսած 16%-ից:

Ֆինանսավորման հիմնական պայմանները
Վարկատեսակ վերականգնվող վարկային գիծ, որը տրամադրվում է գործող հաճախորդներին
Վարկի արժույթըUSD
Տարեկան տոկոսադրույք16%
Վարկի գումարգործող վարկի գումարի մինչև 10 %, բայց ոչ ավել, քան հիմնական պարտավորության մարված գումարը
Նվազագույն գումար2 000 USD*
Առավելագույն գումար10 000 USD*
Վարկի ժամկետ15 ամիս
Տրամադրման եղանականկանխիկ, Visa Business պլաստիկ քարտի միջոցով
Մարման եղանակՎարկային գիծը գործում է 9 ամիս, որից հետո վարկային գիծը վերաձևակերպվում է վարկի մինչև 6 ամիս մարման ժամկետով և հավասարաչափ մարումներով
Վարկի նպատակըԸնթացիկ ծախսերի ֆինանսավորում
ԵրաշխավորությունՏնօրեն, հիմնադիրներ
Վաղաժամկետ մարման տույժ0%
Ժամկետանց մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տույժ0.2% օրեկան
Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկվող տույժ0.2% օրեկան
Վարկառուին ներկայացվող պահանջներ
Վարկային պատմությունԲանկի պահանջներին համապատասխան
Գործող վարկի նվազագույն ժամկետ6 ամիս կամ 5 վճարում վարկի մայր գումարից
Հաճախորդին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին չի կարող միաժամանակ տրամադրվել "Վստահություն" վարկային գիծ:
*Վարկային գծի չափը հաշվարկվում է գործող վարկերի հանրագումարով (նվազագույնը` 20,000 ԱՄՆ դոլար կամ 8,000,000 ՀՀ դրամ)` հաշվի չառնելով այն վարկերը, որոնք տրամադրվել են վերջին 6 ամսվա ընթացքում և դրանց մայր գումարի մասով արված չէ առնվազն 5 վճարում:


























Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  1. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ), սոց. քարտ (սոց. քարտի բացակայության դեպքում – բացակայության մասին տեղեկանք), իրավաբանական անձանց համար` անձը հաստատող փաստաթղթի պատճեն, տնօրենի/բաժնետիրոջ սոց. քարտ
  2. Պետական ռե•իստրի վկայականի պատճեն (ԱՁ/ իրավ.անձ)
  3. ՀՎՀՀ պատճեն (ԱՁ/ իրավ.անձ)
  4. Կանոնադրության պատճեն (իրավ.անձ)
  5. Իրավասու մարմնի որոշում
  6. Վերջին հաշվետու ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություն` տրամարված հարկային մարմիններ (ԱԱՀ հաշվետվություն, եկամտահարկ, շահութահարկ)
  7. Կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք Պետ. ռեգիստրից (իրավ.անձ)
  8. Արտոնագրի պատճեն (եթե տվյալ գործունեությունը պահանջում է արտոնագիր)
  9. Այլ փաստաթղթեր` անհրաժեշտության դեպքում


Թարմացվել է առ 29.04.2014թ., 18:20