Ավանդ «Հարմարավետ բիզնես»

«Հարմարավետ բիզնես» ավանդ` ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ

մինչև 30 օր 31 - 90 օր 91 - 180 օր 181 - 270 օր 271 - 365 օր
ՀՀ դրամ    6.15    6.45    6.76      7.06     7.36
ԱՄՆ դոլար      0.40       0.56     0.72      0.88        1.05  
Եվրո      0.06        0.07       0.08        0.09        0.10  

Հիմնական պայմաններ 
Ավանդի տեսակը Ավանդի գումարի վրա թույլատրվում է կատարել անսահմանափակ քանակությամբ մուտքագրումներ մինչև 100 000 (մեկ հարյուր հազար) ԱՄՆ դոլարը ներառյալ գումար (նաև համարժեք ՀՀ դրամ Եվրո, ռուբլի ՌԴ) և ելքագրումներ ավանդից։
Ավանդի արժույթը ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար/ռուբլի ՌԴ/Եվրո
Ավանդի ժամկետը Ավանդի ժամկետը որոշվում է ավանդատուի կողմից` համաձայն աղյուսակում նշված ժամկետների
Ավանդի նվազագույն չափը
  • ՀՀ դրամով` 200.000 
  • ԱՄՆ դոլարով` 500 
  • ԵՎՐՈ` 400 
  • ՌԴ ռուբլով` 20.000
Ավանդի ելքագրում Թույլատրվում է Ավանդից կատարել ելքագրումներ սկսած Ավանդի ձևակերպման հաջորդ օրվանից, մինչև Ավանդի ժամկետի ավարտման նախորդ օրը։ Ավանդից ելքագրման ենթակա գումարի չնվազող մնացորդը կազմում է տվյալ պահին Ավանդի 50%, Ավանդի ողջ ժամկետի ընթացքում չնվազող մնացորդն ունի ավելացման բնույթ (կուտակման արդյունքում)։ Ելքագրման դեպքում չնվազող մնացորդը չի նվազում։
Տոկոսների վճարում Ժամկետի ավարտի վերջում
Լրացուցիչ մուտքագրում Ավանդատուի կողմից վերջին մուտքագրումը Ավանդին կարող է կատարվել Պայմանագրով նախատեսված ավանդի վերադարձման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ (ներառյալ Ավանդի վերադարձման օրը)։
Ավանդի և տոկոսների (եթե տոկոսները վճարվում են ժամկետի վերջում) վերադարձ Ավանդը և հաշվարկված տոկոսները (եթե տոկոսները վճարվում են ժամկետի վերջում) վերադարձվում են պայմանագրում նշված ավանդի գործման ժամկետի վերջում` գումարը Հաճախորդի` Բանկում բացված բանկային հաշվին փոխանցելով։
Վաղաժամկետ մարում Ավանդը կարող է մարվել ժամկետից շուտ` ըստ ավանդատուի պահանջի։ Վաղաժամկետ մարման դեպքում տոկոսները հաշվարկվում են տվյալ պահին իրավաբանական անձանց համար սահմանված ցպահանջ ավանդի տոկոսադրույքով` ելնելով Ավանդի մնացորդից և փաստացի Բանկում պահված լրիվ օրերի թվից, եթե Ավանդատուն գերազանցել է 5-րդ կետով նախատեսված նվազագույն մնացորդը։