Ֆինանսական լիզինգ

  ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Փոքր բիզնեսի հաճախորդներին ֆինանսական լիզինգ   ծառայություն շահավետ պայմաններով:

 Հիմնական միջոցների վերազինման խնդիրը Դուք կարող եք հաջողությամբ լուծել ՎՏԲ- Հայաստան  Բանկի կողմից առաջարկվող ֆինանսական լիզինգի օգնությամբ: Ֆինանսական լիզինգի միջոցով  կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, շինարարական և գյուղատնտեսական  տեխնիկա,  հանքարդյունաբերության, ճանապարհաշինության, արտադրության և բժշկության  ոլորտներում  օգտագործվող տեխնիկա և սարքավորումներ:



Ֆինանսական լիզինգի առավելությունները

  • Հիմնական միջոցի օգտագործման հնարավորություն` առանց նրա արժեքի ամբողջական գումարի վճարման,
  • Հիմնական միջոցների թարմացման հնարավորություն` առանց շրջանառությունից ֆինանսական միջոցները հանելու:\
  • Ապահովման պահանջի բացակայություն,
  • Պայմանագրի գործողության ողջ ընթացքում հիմնական միջոցը /լիզինգի առարկան/ հաշվառում Վարձակալի հաշվեկշռում, ինչի արդյունքում Վարձակալը կատարում է ամորտիզացիոն մասհանումներ` նվազեցնելով շահութահարկի վճարումները,
  • Հնարավորություն հաշվանցելու ԱԱՀ-ն ամենամսյա լիզինգավճարներին համապատասխան,
  • Խորհրդատվության տրամադրում` լիզինգի առարկայի ձեռքբերման ռիսկը հասցնելով նվազագույնի, անհրաժեշտության դեպքում առաջարկելով բանկային վճարման գործիքներ /L/C, Bank Guarantee/,


Ֆինանսական Լիզինգի մանրամասն պայմաններ




Թարմացվել է առ 18.05.2015թ., 15:12