Վիդեո բանկինգ


 

Վիդեո բանկինգ ծառայություն

«Վիդեո բանկինգը» բացառիկ ծառայություն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռակա տարբերակով` Skype տեսազանգի միջոցով, Բանկի աշխատողի հետ իրականացնել մի շարք բանկային գործառնություններ:



ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հեռակառավարման սպասարկման սահմանները`  ներդնելով նոր, մատչելի  ծառայություն` «Վիդեոբանկինգ» ֆիզիկական անձանց համար: 
Ծառայությունից օգտվելու համար Skype տեսազանգի միջոցով կարող եք զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը անցնել համապատասխան նույնականացում, որից հետո կարող եք ստանալ ցանկացած տեղեկատվություն հաշիվների և գործող պայմանագրերի մասին, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.
  • փոխանցումներ հաշիվների միջև, ներբանկային, միջբանկային փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, դեպի պետ. բյուջե, ինչպես նաև միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով և SWIFT համակարգի միջոցով,
  • անկանխիկ արտարժույթի փոխանակում,
  • կոմունալ վճարումներ,
  • վարկերի մարում,
  • ավանդային հաշիվների բացում և համալրում,
  • քարտային, բանկային և խնայողական հաշիվների բացում/փակում,
  • SMS բանկինգ ծառայության ակտիվացում:

«Վիդեո բանկինգ»  ծառայության  պայմաններ

«Վիդեո բանկինգ»  ծառայության տրամադրում

անվճար

Բանկային ծառայությունների օգտագործում

Համաձայն համապատասխան ծառայությունների սակագների

Մեկ օրվա ընթացքում գործարքների առավելագույն գումար

Հաճախորդի հաշիվների միջև

անսահմանափակ

Բանկի այլ հաճախորդի հաշվին, միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում, դեպի պետ. բյուջե, ինչպես նաև միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով և SWIFT համակարգի միջոցով

500,000 ՀՀ դրամ