Բանկի ղեկավարություն

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ընթացիկ գործունեության ղեկավարումը, բիզնեսի հիմնական տեսակների նկատմամբ Բանկի ռազմանավարության զարգացման իրականացման, կառավարման համակարգերի և վերահսկողության կազմակերպումը իրականացնում է Բանկի գործադիր մարմինը`Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահը և Տնօրինությունը: Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահը և Տնօրինությունը ենթարկվում են Բանկի Ժողովին և Խորհրդին։ Իրենց գործունեությունում Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահը և Տնօրինությունը ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ, Բանկի Կանոնադրությամբ, Ժողովի և Խորհրդի որոշումներով, Բանկի ներքին իրավական ակտերով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կառավարման գործընթացը նախատեսում է ռազմավարական և տակտիկական որոշումների ընդունման արդյունավետ համակարգ և իրականացվում է միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ 
Բանկի Թոփ-մենեջմենտը ներկայացված է ֆինանսական բնագավառում մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով։

    
Տելեգին Իվան Գավրիիլի
Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ 
    
ՎՏԲ Խմբում է 2011 թվականից:
Ունի 16 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում:
 
Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝

2016 թվականից մինչ 2018 թվականը եղել է "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն: 
2013 թվականից մինչ 2016 թվականը եղել է  "ՎՏԲ Խումբ" ԲԲԸ (Մոսկվայի Բանկ) Մանրածախ բիզնեսի հատուկ նախագծերի Տնօրինության ղեկավար:
2011-2012 թվականներին զբաղեցրել է "Մոսկվայի Բանկ" ԲԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրինության ցանցում մանրածախ վաճառքի դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
2004 թվականից մինչ 2011թվականը աշխատել է "Մոսկվայի Բանկ"ԲԲԸ  Մանրածախ բիզնեսի դեպարտամենտում:
2004 թվականին աշխատել է "Ալֆա բանկը" ԲԲԸ Մանրածախ բիզնեսի դեպարտամենտում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թվականին՝ "Սբերբանկ" ԲԲԸ - ում:
Ծնվել է 1982 թվականի ապրիլի 9-ին:
Ունի բարձրագույն կրթություն:
2005 թվականին ավարտել է Մոսկվայի պետական տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի համալսարանը, մասնագիտությամբ  ֆինանսիստ է:


   

Լիսիչենկո Դմիտրի Վալերիի
Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն
Տնօրինության անդամ

Ունի 12 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում, որից 8 տարին՝ ՎՏԲ խմբում:
Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` 
2016-2018 թթ. եղել է  Սբերբանկի Վերլուծության և արդյունավետության վերահսկողոթյան գծով տնօրենը:
2015-2016 թթ. զբաղեցրել է Լոկո-Բանկի Ֆինանսական տնօրենի պաշտոնը:
2007-ից մինչև 2015 թթ. ՎՏԲ24 Բանկում զբաղեցրել է  Ֆինանսական դեպարտամենտի Ֆինանսական և վերլուծական հաշվետվետվությունների վարչության պետի պաշտոնները:
2004-2007 թթ. աշխատել է Դելտա Բանկի (GE Money Bank), Ռուսկի  Ստանդարտ Բանկի ֆինանսա-վերլուծական ստորաբաժանումներում:
Ծնվել է 1982 թ. դեկտեմբերի 5-ին
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն և MBA աստիճան:
2017 թ.-ին անցել է ուսուցում  Սբերբանկի London Business School–ի  հետ համատեղ Բարձրագույն օղակի ղեկավարների համար Զարգացման ծրագրով (EDP):
2014 թ.-ին անցել է ոսուցում ՎՏԲ24 “Կադրային ակտիվ” ծրագրով (Էկոնոմիկայի բարձրագուն դպրոց, Մոսկվա)
2012 թ.-ին ստացել է  SBS Swiss Business School (Zurich)-ի  Master of Business Administration աստիճան «Global Finance and Banking» ուղղությամբ
2012 թ.-ին ստացել է  РАНХиГС (Մոսկվա) Master of Business Administration աստիճան “Բանկեր” ուղղությամբ
2004 թ.-ին գերազանց ավարտել է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական Ակադեմիան “Ֆինանսներ և վարկեր” մասնագիտությամբ:



    

     

Մաճկալյան Սոֆյա Արայի
Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տնօրինության անդամ


ՎՏԲ Խմբում է 2011թ.-ից:
Ունի 14 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում.


2018թ.-ի ապրիլից զբաղեցնում է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի  պաշտոնը:

Վերահսկում է հետևյալ ստորաբաժանումները. Մանրածախ բիզնեսի պրոդուկտների զարգացման վարչությունը, ցանցում վաճառքների վարչությունը, այլընտրանքային ուղիներով վաճառքների վարչությունը, մանրածախ բիզնեսի վերլուծության և հաշվետվության վարչությունը,  բողոքների կենտրոնը և հեռախոսային կենտրոնը:

2017-2018 թթ.  զբաղեցրել է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտիտնօրենի  տեղակալի պաշտոնը:
2011-2017 թթ. զբաղեցրել է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի  զարգացման վարչության պետի պաշտոնը:
2004-2008 թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Քարտերի թողարկման և սպասարկման բաժնում: 2009 թ.-ին նշանակվել է տվյալ բաժնի պետ:

Ծնվել է 1984 թ. հուլիսի 12-ին:
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
2015թ.-ին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի կառավարման բարձրագույն դպրոցը:
2011 թ.-ին ավարտել է Գիտությունների Ազգային ակադեմիան, մագիստրոսի աստիճան:
2004 թ.-ին  ավարտել է Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, բակալավրի աստիճան:



   

Գլադիլին Ալեքսեյ Անատոլիի
Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն

ՎՏԲ Խմբում է 2018 թվականից:
Ունի 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում:
Ավելի վաղ զբաղեցրել է հետևյալ պաշտոնները.
2015-2018 թթ. զբաղեցրել է Լիդեր ՊԸ ֆինանսական տնօրենի պաշտոնը
2015 թ. փետրվարից նոյեմբեր ամիսներին զբաղեցրել է ՄԱԲ ՀԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը 
2013-2014 թթ. զբաղեցրել է "Ռոսսելխոզբանկ" ԲԲԸ դեպարտամենտի տնօրենի պաշտոնը
2011-2013 թթ. զբաղեցրել է Բանկ "Պետրոկոմերց" ԲԲԸ Մոսկովյան տնօրինության տնօրենի պաշտոնը
2010-2011 թվականներին զբաղեցրել է "ՄՏՍ-Բանկ" ԲԲԸ կորպորատիվ բիզնեսի զարգացման   փոխնախագահի պաշտոնը
2009-2010 թթ. եղել է դեպարտամենտի տնօրեն "Յունիաստրում" АКБ-ում
2007-2009 թթ. զբաղեցրել է ԱբսոլյուտԲանկ" ՓԲԸ կորպորատիվ կառավարչի պաշտոնը
1998-2007 թթ. աշխատել է վարկային (ՏրանսԿրեդիտԲանկ, Ռուսաստանի Խնայբանկի Աստրախանի բաժանմունք) և արդյունաբերական (СМР) կազմակերպություններում տարբեր պաշտոններում։ 
 

Ծնվել է 1979 թվականի հուլիսի 6-ին:
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Տնտեսական գիտությունների թեկնածու է:
2001 թ.-ին ավարտել է Աստրախանի Պետական Տեխնիկական Համալսարանը (АГТУ), Տնտեսագիտական ֆակուլտետը, Տնտեսագիտւոթյուն և կառավարում ձեռնարկությունում (ըստ ճյուղերի)


  
     

Մովսիսյան Բուրաստան Արտաշեսի

Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դեպարտամենտի Տնօրեն

ՎՏԲ խմբում է 2018 թվականից:
Ունի 23 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարի ՝ ֆինանսական համակարգում և 18 տարի ՝ հեռահաղորդակցության ոլորտում:

2018 թվականի օգոստոսից զբաղեցնում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դեպարտամենտի Տնօրենի պաշտոնը:
Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝
2005 -2007 թ. - “ԱրմենՏել” ՓԲԸ Բջջային հեռախոսակապի ծառայությունների վարչության պետ
2007-20013թ.- “ԱրմենՏել” ՓԲԸ Հաճախորդների սպասարկման տնօրենի, իսկ 2010 թ.-ին համատեղությամբ նաև Վաճառքի Տնօրենի պաշտոնները :
2013թ.- 2018թ .- ”ԱմերիաԲանկ” ՓԲԸ Տեխնոլոգիաների և Գործառնությունների Տնօրեն, 2014 թ.-ից նաև Տնօրինության անդամ
Ծնվել է 1972 թ. հունիսի 23-ին:
Ունի բարձրագույն տեխնիկական կրթություն:
1994 թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանը “Ֆիզիկա” մասնագիտությամբ, ունի մագիստրոսի կոչում:
Աշխատանքի ընթացքում անցել է բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում “MACH training” Լյուքսեմբուրգի միջազգային վերապատրաստման կենտրոնում:



  
   

Սադոյան Նարեկ Էդուարդի

Իրավաբանական վարչության պետ

Տնօրինության անդամ
ՎՏԲ խմբում է 2013 թվականից: 
Ունի 19 տարվա աշխատանքային փորձ Իրավագիության բնագավառում:  
Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`   
2009-2013 թվականներին աշխատել է «Պրոկրեդիտբանկ» ՓԲԸ որպես Իրավաբանական վարչության պետ:
2006-2009 թվականներին աշխատել է «Կասկադբանկ» ՓԲԸ Իրավաբանական վարչության պետի պաշտոնում:
2005-2008 թվականներին աշխատել է «Կասկադ Կապիտալ Հոլդինգ» ՓԲԸ Իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոնում: 
2001-2005 թվականներին աշխատել է «Առլեքս ինթերնեյշնլ» ՍՊԸ որպես իրավախորհրդատու: 
1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ ռազմական ոստիկանությունում որպես իրավախորհրդատու:
Ծնվել է 1974 թվականին հոկտեմբերի 27-ին:
Ունի բարձրագույն կրթություն: 
2003-2005 թվականներին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 
1992-1997 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 

    

Սվիմոնիա Լալի 

Ադմինիստրատիվ դեպարտամենտի տնօրեն


ՎՏԲ խմբում է 2010 թվականից:
Ունի 11 տարվա աշխատանքային փորձ մարքետինգի և PR բնագավառում:
2018թ.-ից  զբաղեցնում է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Ադմինիստրատիվ դեպարտամենտի տնօրենի  պաշտոնը:
Վերահսկում է հետևյալ ստորաբաժանումները. Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինը, Բանկի աշխատակազմը և տնտեսական վարչությունը:
Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`   
2010-2018 թվականներին աշխատել է ՎՏԲ (Հայաստան) Բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:
2006-2009 թվականներին աշխատել է ՊրոԿրեդիտ բանկում (Վրաստան) որպես հասարակայնության հետ կապերի մենեջեր:
2008-2009 թվականներին ղեկավարել է Մարքետինգի և PR բաժնի աշխատանքները ՊրոԿրեդիտ բանկում (Հայաստան):
2004-2006 թվականներին եղել է MSG գովազդային գործակալության մարքետինգի գծով մենեջեր:
2002-2003 թվականներին աշխատել է Sparkasse բանկում, Մարքետինգի և PR բաժնում (Գերմանիա):
2001-2003 թվականներին եղել է Fonetix Call Center GmbH (Գերմանիա) վաճառքի խմբի անդամ, օպերատոր:
1996-1998 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողական թերթի թղթակից, լրագրող, գլխավոր խմբագրի տեղակալ:  

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 13-ին: 
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
Ավարտել է Իվ. Ջավախիշվիլիի անվ. Թբիլիսիի պետական համալսարանը, ունի բակալավրի աստիճան տնտեսագիտության բնագավառում: 
1999-2003 թվականներին սովորել է Բրանդենրբուրգյան տեխնիկական համալսարանում (Գերմանիա), տնտեսագիտության ֆակուլտետում: 
2005 թվականին ավարտել է Կովկասյան ակադեմիական կենտրոնը` Մարքետինգի և կառավարման գծով ծրագիր:          
             

Բեգլարյան Արսեն Բորիկի 

Ներքին աուդիտի դեպարտամենտի տնօրեն


ՎՏԲ խմբում է 2003 թվականից:
Ունի 17 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում:

Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները`    
1999 - 2003 թթ.աշխատել է Հայագրոբանկում որպես Հաշվետվությունների բաժնի պետ: 
1998 -1999 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես բանկային վերահսկողության վարչության մասնագետ: 
Ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 8-ին:
Ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
1994թ ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը, մասնագիտությամբ տնտեսագետ-հաշվապահ է:
2003 թվականի հուլիսից ունի ՀՀ Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ղեկավարի վկայական:
   
      
   

Մխիթարյան Գարեգին Վահանի 

Անվտանգության վարչության պետ

 ՎՏԲ խմբում է 2017 թվականից:
Ունի 30 տարվա աշխատանքային փորձ անվտանգության բնագավառում:
1987-2017 թվականներին ծառայել է ազգային անվտանգության մարմիններրում:

 Ծնվել է Երևանում 1960 թվականի օգօստոսի 23-ին:
 Ունի բարձրագույն կրթություն:

       
         

Խաչիկյան Հեղինե Վաղարշի 

Կորպորատիվ կառավարման բաժնի ղեկավար 

Խորհրդի քարտուղար 
ՎՏԲ խմբում է 2010 թվականից։
Ոինի 11 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական և ֆինանսական բնագավառում։ 
Նախկինում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` 
2007-2010 թվականներին աշխատել է «Ինեկոբանկ» ՓԲԸ Իրավաբանական ծառայությունում որպես իրավախորհրդատու։ 
Ծնվել է 1985 թվակաանի դեկտեմբերի 1-ին։
Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն։
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, ստացել է Իրավագիտության մագիստրի աստիճան, Իրավագիտություն մասնագիտությամբ:
09.2013թ. հանդիսանում է “Կորպորատիվ քարտուղարների ազգային միավորում” Համառուսական հասարակական կազմակերպության անդամ:
        

Մինասարովա Մայա Միքայելի

Բանկային Գործարքների մոնիթորինգի բաժնի ղեկավար

ՎՏԲ խմբում է 2008 թվականից:
Ունի 15 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ   զբաղեցրել է հետևյալ հաստիքները` 
2009թ.-2014 թ. աշխատել է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ Վարկային գործարքների ձևակերպման վարչությունում, որպես ՓԲՎ գծով գործարքների ձևակերպման բաժնի պետ
2008թ-2009թ աշխատել է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում Բանկային գործարքների մոնիթորինգի վարչությունում, որպես ավագ մասնագետ : 
Ծնվել է 1981 թվականի մարտի 12-ին:
Ունի երկու բարձրագույն կրթություն:
2002 թվականին ավարտել Էկոլոգիայի և քաղաքագիտության անկախ միջազգային համալսարանը, տնտեսագիտություն և ֆինանսներ մասնագիտություն
2005թ.-2007թ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, իրավաբանության ֆակուլտետում:





Բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների մասին տեղեկություն
Բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների մասին տեղեկություն (յուրաքանչյուրին առանձին)
Բանկի խորհրդի անդամների, տնօրինության նախագահի և գլխավոր հաշվապահի հաշվետու ժամանակահատվածում բանկից ստացված վարձատրության վերաբերյալ տեղեկատվություն 


Թարմացվել է առ 17.09.2018 թ., 09:00