ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով


23 April 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին ևս 2 ամսով, համաձայն որի` ձևակերպելով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 30.000 ՀՀ դրամից՝ 540 և ավելի օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ մինչև 10% բարձրացված տոկոսադրույք: 


ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմանները՝

  •  ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի և տարբեր նպատակների համար,

  •  ցանկացած ժամկետով՝ 1 ամսից մինչև 15 տարի, 

  •  հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում, 

  •  տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն, 

  •  ավանդի գումարի մուտքագրումների ու ելքագրումների հնարավորություն,

  •  տոկոսադրույքի բարձրացման հնարավորություն՝ ավանդի համալրման և գումարի ավելացման արդյունքում, 

  •  տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում: 

Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ, ավանդատուները կարող են ձևակերպել ավանդի գրավով ապահովված վարկ կամ վարկային գիծ` ավանդի գումարի մինչև 100% չափով: Վարկի տոկոսադրույքը սահմանվում է ավանդի տոկոսադրույքին + 4,5%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է բարելավել ավնդների իր պայմանները՝ դրանով իսկ մոտիվացնում է հաճախորդներին խնայել և ստանալ խնայողություններից եկամուտներ:  

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների հատուկ պայմաններով ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:



Back to the list