“ՎՏԲ-Հայաստան Բանկ՚” ՓԲԸ Արխիվային տարածքի (ք.Երևան, Մազմանյան 5), մասնաճյուղերի և բանկոմատների հավաքման-մաքրման /քլինինգային/ ծառայություններ մատուցելու համար կազմակերպություն ընտրելու նպատակով “ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚” ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ

Մրցութային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:


Մրցույթային հայտերն ընդունվում են մինչև 2019թ. սեպտեմբերի 14-ը, ժամը 17:30 ներառյալ:

Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա 2019թ.  սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին:


Մրցույթին մասնակցելու հրավերն ու Մրցույթի պայմանները տեղադրված են                            

“ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ ինտերնետային կայքում` www.vtb.am:


Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու  համար  ցանկացողները  կարող  են  դիմել   «ՎՏԲ-Հայաստան Բանկ»  ՓԲԸ  Մրցութային  կոմիտե`  ՀՀ, ք. Երևան 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Կոնտակտային անձինք` 

Տաթևիկ Մարգարյան

Հեռ.  (37499)  241123

Էլ. փոստ` Tender@vtb.am


Պետրոս Պետրոսյան

Հեռ. (+37455) 502107

Էլ. փոստ` P.S.Petrosyan@vtb.am  


Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ


I. Մրցույթի կազմակերպիչ 

“ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ

II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, ք. Երևան 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ

III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետներ

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և փաստաթղթերի փաթեթն ընդունվում են Մրցույթի մասին հասցեով,ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջին ժամկետը` 2019թ. սեպտեմբերի 14-ը, ժամը 17:30:

IV. Մրցույթի անցկացման կարգ

1.Մրցույթն անց է կացվում բաց ձևով, ԼՈՏ-երով: Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ռեզիդենտ իրավաբանական անձ, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես Հավելված 2): 

2.Մրցույթի կազմակերպիչը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց,

3. Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկներ ինչպես բոլոր, այնպես էլ առանձին ԼՈՏ-երով:

4.  Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանունմերը և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:

5.  Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

• Փաստաթղթերի ցանկ;

• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):

• Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը) վերաբերյալ առաջարկներ համաձայն Հավերված 2-ի: 

• Վճարման պայմանները (կանխավճար, վճարման կարգը) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը;

• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:

• Կանոնադրության պատճեն (փոփոխություններով): 

• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);

• Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին պարտավորությունների վերաբերյալ:

• 2018թ.  ֆինանսական հաշվետվություն:


6. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է 2019թ սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00 Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:

• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև “ՎՏԲ- Հայաստան Բանկ” ՓԲԸ  կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:

• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:

• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:


V. Հանձնարարության նկարագիրը


• Աշխատանքների ցանկը ներկայացված  է Հավելված 2-ի աղյուսակ 2-ում:

• Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը պետք է ապահովի հիգենիկ պարագաների համար նախատեսված դիսպենսերների առկայությունը “ՎՏԲ - Հայաստան բանկ”  ՓԲԸ  անհրաժեշտ  տարածքներում,

• Հիգենիկ պարագաները պետք է համապատասխանեն  եվրոպական  չափանիշներին,

• Անհրաժեշտ է ներկայացնել օգտագործվող նյութերի և հիգիենիկ պարագաների,  նկարագրությունը(ապրանքանիշը, արտադրման երկիրը, համապատասխանության սերտիֆիկատ և այլն),  

• Անհրաժեշտ է ներկայացնել երկու գնային առաջարկ`

             -նեռարյալ հեղուկ օճառի, զուգարանի թղթի և անձեռոցիկների ձեքբերման ծախսերը,

             - առանց հեղուկ օճառի, զուգարանի թղթի և անձեռոցիկների ձեքբերման ծախսերի:


VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

• Համապատասխան աշխատանքային փորձը տեղական շուկայում: 

• Բանկի կամ այլ կազմակերպությունների  համար նմանատիպ  աշխատանքների փորձի առկայություն,

• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/:

• Կազմակերպությունը պետք է ապահովի մաքրության համար անհրաժեշտ պարագաները, նյութերը և սարքավորումները:

• Պայմանագրի կնքման դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում:

•Պայմանագրի կատարման ժամանակահատվածում հնարավոր է մաքրման նախատեսված տարածքների չափերի, հասցեների փոփոխում, նոր բանկոմատների տեղադրում, բանկոմատների հանում և տեղափոխում (հասցեի փոփոխում):