“ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ Գլխավոր գրասենյակի և մասնաճյուղային ցանցի համար գրասենյակային կահույքի ձեռք բերման համար մատակարար կազմակերպություններ ընտրելու նպատակով “ՎՏԲ -Հայաստան Բանկ” ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ

Մրցույթային առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել 
“ՎՏԲ – Հայաստան Բանկ”  ՓԲԸ` ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Մրցույթային հայտերն ընդունվում են մինչև 2019թ.  Սեպտեմբերի  23-ը, ժամը 17:30 ներառյալ:
Մրցույթային հայտերի բացումը տեղի կունենա 2019թ. Սեպտեմբերի  26-ին , ժամը 11:15-ին:

Մրցույթին մասնակցելու հրավերն ու Մրցույթի պայմանները տեղադրված են “ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ  ինտերնետային կայքում` www.vtb.am:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել “ՎՏԲ – Հայաստան Բանկ” ՓԲԸ  Մրցույթային կոմիտե: Հասցեն`ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեով:

Կոնտակտային անձ` 
Տաթևիկ Մարգարյան
Հեռ.+(37499)  241123
Էլ. փոստ` Tender@vtb.am
Պետրոս Պետրոսյան 
Հեռ. (+37455) 502107
Էլ. փոստ`P.S.Petrosyan@vtb.am

Տեղեկություններ Մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ

I. Մրցույթի կազմակերպիչ`

“ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ

II. Մրցույթի անցկացման վայրը և մրցութային հայտերի ընդունման հասցեն`

ՀՀ, ք. Երևան, 0002, Մոսկովյան 35 փ. 68-73 ոչ բնակելի տարածքներ, “ՎՏԲ – Հայաստան Բանկ”   ՓԲԸ

III. Մրցութային հայտերի ընդունման ժամկետները

Մրցույթին մասնակցելու համար հայտերը և  փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են Մրցույթի անցկացման վայրի հասցեով, ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում ` 2019թ. Սեպտեմբերի  23-ը, ժամը 17:30:

IV. Մրցույթի անցկացման կարգը

1. Մրցույթն անց է կացվում բաց ձևով, ԼՈՏ-երով: Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը և Ճիշտ լրացված ձևաթուղթը (տես` Հավելված):
2. Մասնակիցները կարող են ներկայացնել առաջարկներ ինչպես բոլոր, այնպես էլ առանձին ԼՈՏ-երով:
3. Մրցույթի կազմակերպիչը  ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել մրցույթն անցկացնելուց:
4. Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա (կանոնադրության և պետական ռեգիստրում  գրանցման վկայականի պատճենները` “իսկականի հետ ճիշտ է” նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններով և կնիքներով, սոսնձված և մրցույթի մասնակցի կնիքով կնքված ծրարով, որի վրա նշվում է մրցույթի անվանումը, ուղարկողի (Մրցույթի մասնակցի) և ստացողի (Մրցույթի կազմակերպչի) հասցեները և անբողջական անվանունմերը և գրառում. <<Մրցութային կոմիտեին: Չբացել, մինչև կոմիտեի նիստը>>:
5. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
• Փաստաթղթերի ցանկ;
• Նամակ-հայտ Մրցույթին մասնակցելու համար (գրվում է ազատ ոճով):
• Վերջնական գների (ներառյալ հարկերը և այլ ծախսերը), և մատակարարվող ծառայությունների վերաբերյալ առաջարկներ համաձայն Հավելված 2-ի: 
• Վճարման պայմանները(կանխավճար, վճարման կարգը);
• Տեղեկանք` մրցույթի մասնակցի տվյալների մասին` կազմակերպության անվանումը, հասցեն և մասնակցի նախընտրությամբ լրացուցիչ այլ տեղեկատվություն:
• Կանոնադրության (անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր չէ) պատճեն (փոփոխություններով):
• Պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճեն(այդ թվում գործադիր մարմնի ներդիրը);
• Տեղեկանք` ՀՀ պետ .բյուջեին պարտավորությունների վերաբերյալ:
• 2018թ  ֆինանսական հաշվետվություն:
6. Մրցութային կոմիտեի աշխատանքի և մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
• Ծրարների բացման Մրցութային կոմիտեի նիստը նշանակվում է Սեպտեմբերի  26-ին, ժամը 11:15  Մրցույթի կազմակերպչի հասցեում: Մրցույթին մասնակցության հայտերով ծրարների բացման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի անունը, որի հայտով ծրարը բացվում է, հայտարարվում են նիստին ներկա գտնվող անձանց և արձանագրվում:
• Մրցութային կոմիտեի հաջորդ նիստին մրցույթի հաղթողին որոշելու համար, համաձայն մրցութային փաստաթղթերով նախատեսված կարգի և չափանիշների, ինչպես նաև «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ  կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կարգում նկարագրված բալային համակարգի,   Կոմիտեն իրականացնում է  մրցույթում մասնակցության հայտերի գնահատումը և համադրումը:  Մրցութային կոմիտեի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է մրցույթի հաղթողը  և կազմվում է համապատասխան արձանագրություն:
• Մրցութային կոմիտեի նիստից հետո` 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպիչը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկ է ներկայացնում կնքել պայմանագիր և ներկայացնում է դրա պայմանները:
• Կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Մրցույթի կազմակերպչի և Մրցույթի հաղթողի միջև կնքվում է Պայմանագիր:

 V. Հանձնարարության նկարագիրը

• Հանձնարարության նկարագիրը ներկայացված է Հավելված 2-ում:

VI. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մեկնարկային պայմաններ

• Բանկերի կամ այլ կազմակերպությունների համար նմանատիպ(կահույքի պատրաստում) աշխատանքների փորձի առկայություն;
• Համապատասխան աշխատանքային փորձ տեղական շուկայում առնվազն 3 տարի:
• Հնարավորության դեպքում` այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/:
• Պայմանագրի կնքման դեպքում “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ բանկային հաշվի առկայության ապահովում