VTB-BANK

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» հանդիսանում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» օպերատոր, և կատարում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի Մասնակիցների սպասարկում:

 

    Եթե Դուք հանդիսանում եք «Պարտադիր Կուտակային կենսաթոշակների համակարգի» Մասնակից, ապա 

    Բանկում կարող եք կատարել հետևյալ գործառնությունները՝

    • Ընտրել կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ,
    • Կատարել անձնական տվյալների փոփոխում,
    • Կատարել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում,
    • Ստանալ տարեկան և ընթացիկ հաշվետվություններ կենսաթոշակային հաշվի/ հաշվի մնացորդի վերաբերյալ:

     Կատարել այլ գործառնություններ, այդ թվում`

    • Կենսաթոշակային հաշվին առկա միջոցների միանվագ վճարի ձևով ստացում` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը,
    • Կենսաթոշակային հաշվի միջոցների փոխանցում օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին,
    • Կենսաթոշակի ստացման տեսակի ընտրություն,
    • Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի ստացում,
    • Կենսաթոշակային հաշվով գործառնությունների վերաբերյալ տեղեկանքի ստացում,
    • Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկությունների ստացում` կենսաթոշակի տեսակի ընտրության համար:

    ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է`

    • Մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ  կամ Գլխամասային գրասենյակ,
    • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հայտնել հանրային ծառայությունների համարանիշի/ սոց. քարտի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (թղթային կամ բանավոր),
    • Ինքնուրույն կամ Բանկի պատասխանատու աշխատակցի միջոցով լրացնել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը,
    • Մինչև դիմումի ստորագրելը ուշադիր և մանրամասն կարդալ դիմումում լրացված յուրաքանչյուր տվյալը:

    Ուշադրություն՝  Բանկի  աշխատակիցը  չի  մատուցում  խորհրդատվություն  կամ  որևէ  կերպ  չի  ուղղորդում  Ձեզ  ընտրել  կենսաթոշակային  ֆոնդ  կամ  կենսաթոշակային  ֆոնդի  կառավարիչ: 


    Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին և կենսաթոշակային ֆոնդերին կարող եք ծանոթանալ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում (տեղեկատվական թերթիկների միջոցով), այնպես էլ ներքոնշյալ հղումներով`

    1. «ԱՄՈՒՆԴԻ- ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

    2. «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

    Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների ստանալու համար`

    • կարող եք այցելել www.fininfo.am կամ www.epension.am կայքեր,
    • զանգահարել թեժ գիծ` 114 (մարզերից` 0 800 114) անվճար հեռախոսահամարով,
    • զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռախոսային կենտրոն` 87-87 կարճ հեռախոսահամարով:

    “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ –ում “ՀՀ-ում կուտակային կենսաթոշակային համակարգ” ներդրման շրջանակներում ֆիզիկական անձանց սպասարկման սակագներ

    Ծառայության անվանումՍակագին (ՀՀ դրամ)
    Ծրագրի ակտիվացում
    Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրությունԱնվճար
    Անձնական տվյալների փոփոխումԱնվճար
    Ընթացիկ սպասարկում
    Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում1,000
    Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի տեսքով տրամադրում1,000
    Մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցում1,000
    Կենսաթոշակի տեսակի ընտրություն1,000
    Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի ստացում1,000
    Տեղեկատվական ծառայություններ
    Կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ տարեկան հաշվետվության տրամադրում500
    Կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանքի տրամադրում500
    Կենսաթոշակային հաշվին առկա մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում500
    Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում կենսաթոշակի տեսակի ընտրության նպատակով500

    Թարմացվել է առ՝ 24-10-2019թ., 15:33

    Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

    Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

    Շահավետ ակցիաներ և առաջարկներ

    Շահավետ ակցիաներ և առաջարկներ

    Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

    Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

    Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
    ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
    Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին