VTB-BANK
Instant Issue ակնթարթային տրամադրման քարտեր

Instant Issue ակնթարթային տրամադրման քարտեր

  • Քարտի տրամադրվում հաշված րոպեների ընթացքում 
  • Քարտի գործողության ժամկետ – 2 տարի
  • Քարտային հաշվի անվճար համալրում Cash-In բանկոմատների միջոցով
  • Քարտի տրամադրման միանվագ վճար – 3,900 ՀՀ դրամ

Ակնթարթային տրամադրման քարտեր 
Mastercard/Visa Instant Issue
 
Քարտի ձեռքբերում մեկ ակնթարթում
ՎՏԲ-Հայաստան Բանկը Ձեզ է ներկայացնում Mastercard/Visa միջազգային վճարահաշվարկային համակարգերի Instant Issue ակնթարթային տրամադրման քարտեր: Ակնթարթային տրամադրման քարտն ընձեռում է Ձեզ բացառիկ հնարավորություն ձեռք բերել վճարային քարտ անմիջապես Բանկ դիմելու պահին` հաշված րոպեների ընթացքում:
Mastercard/Visa Instant Issue քարտեր` ավելի արագ, ավելի հարմար և բացարձակ ապահով:
Եթե Դուք չունեք անհրաժեշտ ժամանակ ստանդարտ վճարային քարտ ձևակերպելու համար, սակայն ցանկանում եք ձեռք բերել վճարային քարտ` վերջինիս հասանելի բանկային ծառայությունների ողջ փաթեթով, ապա Mastercard/Visa Instant Issue քարտերը նախատեսված են Ձեզ համար:


Mastercard/Visa  Instant Issue քարտի առավելությունները.

  1. Քարտի տրամադրում առավելագույնը 15 րոպեի ընթացքում,
  2. Անկանխիկ և կանխիկ գործարքների իրականացման լայն հնարավորություն տեղական և արտերկրյա առևտրի/սպասարկման կետերում,
  3. Բանկոմատի միջոցով քարտից քարտ փոխանցումների իրականացման հնարավորություն,
  4. Քարտային հաշվի համալրում իրական ռեժիմում Բանկի Cash-in բանկոմատների, Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգերի, ինչպես նաև TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով,
  5. Քարտով կատարված գործարքների վերաբերյալ շուրջօրյա տեղեկատվության ստացում SMS-բանկինգ ծառայության միջոցով (ծառայության ակտիվացման դեպքում):

Ինչպես ձեռք բերել քարտ

  • Ընտրե'ք Ձեր նախընտրած քարտատեսակը,
  • Ծանոթացե'ք սակագներին և պայմաններին,
  • Այցելե'ք Բանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Ներկայացե'ք Ձեր անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը,
  • Ստացե'ք Ձեր քարտը տեղում 15 րոպեի ընթացքում:

Հարցերի դեպքում և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Պայմաններ և սակագներ

Կանոններ

Թարմացվել է առ՝ 31-10-2019թ., 16:02

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին