VTB-BANK

Հիփոթեք բնակելի անշարժ գույքի կառուցապատման նպատակով

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    60 000 000 AMD

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    սկսած 9.8%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    20 տարի

  • Նախնական որոշման կայացման ժամկետ

    Նախնական որոշման կայացման ժամկետ

    մինչև 1.5 աշխատանքային օր


Online հայտ

Հիփոթեք բնակելի անշարժ գույքի կառուցապատման նպատակով

Նպատակային նշանակություն

Բնակելի անշարժ գույքի կառուցապատում

Արժույթ

AMD

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

70%

Վարկի առավելագույն գումար

60,000,000 AMD (բայց ոչ ավել, քան ներկայացված նախահաշվի 80%-ը)

Վարկի նվազագույն գումար

1,000,000 AMD

Տարեկան անվանական տոկոսադրույք AMD *

9.8%-11.6%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

11.09%-15%

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով
2. Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորոն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:

Առավելագույն ժամկետ

20 տարի 

Նվազագույն ժամկետ

10 տարի 

Մարման եղանակ

Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)

Վարկի տարմադրման եղանակ

Անկանխիկ, վարկը տրամադրվում է մասնաբաժիններով /տրանշերով/ կախված ներկայացված նախահաշվից: ՀՀ դրամով վարկերի դեպքում վերջին տրանշի գումարը չպետք է գերազանցի վարկի գումարի 20 %-ը:

Վարկի վաղաժամկետ մարման արգելք

առանց սահմանափակումների

Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

2 (երկու) աշխատանքային օր

Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ

20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո

Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար

վարկի գումարի 0.06%

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

1,000 AMD

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

26,000 AMD

Գրավից ազատում

2000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի

ստացման միջնորդավճար (ըստ հաճախորդի ցանկության)



Համաձայն բանկի սակագների

Գրավի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության)

Սեփականության իրավունքի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության)

Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար

10 000 - 25 000 ՀՀ դրամ

Ընթացիք հաշիվների բացում/ վարում

Համաձայն Բանկի սակագների

Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում տույժեր

Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ` 0.1% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Գումարի կանխիկացում

Համաձայն հաշվի սպասարկման սակագների

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն

Ապահովագրություն

Ապահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրումը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:


Ապահովագրության համար միջնորդավճար սահմանված չէ:

Անձնական ապահովագրում` վարկի ողջ ժամկետի համարԱպահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում են Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան/ վարկի մնացորդի չափով

* Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:

Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:

Կարգավիճակ

1. ՀՀ ռեզիդենտ, որը ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե 

2. ՀՀ քաղաքացի

Տարիք

Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

Համավարկառու

Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնում է Վարկառուի հետ մոտ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/ քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորեղբայր/մորեղբայր, մորաքույր/հորաքույր, կամ այլ ազգակիցներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2 հոգին:

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքային փորձ

1. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում

2. Ընդհանուր աշխատանքային ստաժ` առնվազն 1 /մեկ/ տարի

Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:

Գրավի առարկա

Հողատարածք` կառուցվելիք կառույցի հետ միասին

Գույքի գտնվելու վայրը

ՀՀ

Լրացուցիչ գրավ

Բնակելի անշարժ գույք/լիկվիդային անշարժ գույք, որը բավարարում է Բանկի պայմաններին

Լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում Գրավատուի նկատմամբ պահանջներ

Լրացուցիչ անշարժ գույքի գրավատու կարող է լինել Վարկառուն կամ Համավարկառուն, ինչպես նաև Վարկառուի հետ հետևյալ բարեկամական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձը – վարկառուի ամուսին/կին, կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, քույրերի/եղբայրների ամուսիններ/կանայք, ամուսնու/կնոջ ծնողներ, մորաքույր/հորաքույր, մորեղբայր/հորեղբայր, այլ բարեկամներ, որոնք բնակվում են Վարկառուի հետ:

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Գնահատումը իրականացվում է Բանկի կողմից հավատարմագրված անկախ գնահատողի կողմից: Ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ 

Գույքի ապահովագրություն`վարկի  
ամբողջ ժամկետի համար
Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով

Վարկի գումարը չպետք է գերազանցի գրավների ընդհանուր արժեքի 50%-ը (հողատարածք, որի վրա կառուցվում է անշարժ գույքը, ինչպես նաև լրացուցիչ գրավ հանդիսացող բնակելի անշարժ գույքը):

Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: 

Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`

  • Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի տարեկան տոկոսադրույք` 11.6%
  • Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*11.6/100/365=3,178 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մայր գումարի մնացորդ` 9,900,000 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի` 9,900,000*11.6/100/365=3,146 ՀՀ դրամ

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ "ԱՔՌԱ" վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոuադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոuադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները եվ այլ վճարները uսահմանված ժամկետներում եվ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: 

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Բնակելի անշարժ գույքի կառուցման և վերանորոգման նպատակով վարկավորման տեղեկատվական ամփոփագիր

Բնակելի անշարժ գույքի վերակառուցման համար վարկառուի/ համավարկառուի և երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը 

Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ

Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

Թարմացվել է առ՝ 31-10-2019թ., 15:20

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին