VTB-BANK

Առանց գույքի գրավի վարկ

  • Վարկի առավելագույն  գումար

    Վարկի առավելագույն գումար

    մինչև զուտ եկամտի 12-ապատիկը

  • Sարեկան տոկոսադրույք

    Sարեկան տոկոսադրույք

    սկսած  12%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    5 տարի

  • Վարկի որոշման ժամկետ

    Վարկի որոշման ժամկետ

    հաշված րոպեների ընթացքում 


Online հայտ

Առանց գույքի  գրավի վարկ

Վարկի ձևակերպման վայր      

Բանկի մասնաճյուղ

Հաճախորդի նպատակային խումբ

Խումբ 1` Բանկի աշխատավարձային նախագծերի աշխատակիցներ  

Խումբ 2`  հավատարմագրված  կազմակերպությունների աշխատակիցներ

Խումբ 3` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաշիվներով  չշրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված)

Ապահովությունը

Եկամտի ստացման իրավունք

Արժույթ

AMD

Տարեկան անվանական տոկոսադրույք*

12%-19.6%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

14.5%-24%

Վարկային հաշվի հավելյալ սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ

Տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1%

Տոկոսադրույքի ֆիքսում

Տոկոսադրույքը ֆիքսվում է վարկի ամբողջ ժամկետի համար

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Վարկի ժամկետ

6-60 ամիս

Մարման եղանակ

Անուիտետային վճարումներ, կամ եռամսյակային մարումներ: 

Եռամսյակային մարումների ընտրության հնարավորություն նախատեսված է զին.ծառայողների համար:

                                         Վարկի առավելագույն գումար                                  

Խումբ 1` Եկամուտների (հարկումից հետո) 11-ապատիկը ***

Խումբ 2` Եկամուտների  (հարկումից հետո) 6-ապատիկ

Խումբ 3`Եկամուտների (հարկումից հետո) 3-ապատիկը

 

Վարկի նվազագույն գումար

100,000 AMD

Վարկի  ավելացվող մասի նվազագույն գումար (նոր վարկի տրամադրման միջոցով գործող վարկի գումարի ավելացման դեպքում)


50,000 AMD 

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ եղանակով

Վարկի վաղաժամկետ մարում

Սահմանափակումներ չկան

Վարկի որոշման կայացման   
և հաճախորդին տեղեկացման   
առավելագույն ժամկետ

1.5 աշխատանքային օր 

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

 30 օրացույցային օր` վարկի տրամադրման մասին դրական որոշման կայացման օրվանից

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Վարկի որոշման կայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր)

0.08% վարկի սկզբնական գումարից (300,000 AMD և բարձր վարկի գումարի դեպքում ոչ պակաս քան 350 AMD), բայց ոչ ավել քան 9,000 AMD

 Վարկային հաշվի հավելյալ** սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր)

Վերոնշյալ միջնորդավճարին գումարվում է նաև (կախված վարկի գումարից)`
 

  • մինչև 500,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.39%, բայց ոչ պակաս, քան 800 AMD,
  • 500,001-900,000ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.29%, բայց ոչ ավել, քան 1,700 AMD,
  • 900,001-1,500,000ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.29%, բայց ոչ ավել, քան 2,100 AMD,
  • 1,500,001 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.29%, բայց ոչ ավել քան 3,000 AMD.

 

Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համար

0

Միանվագ միջնորդավճար վարկի   
տրամադրման համար (կախված վարկի գումարից)

Խումբ 1 և 2`1,8% վարկի գումարից, բայց ոչ ավել քան 80,000 AMD  

Խումբ 3` 1,1% վարկի գումարից, բայց ոչ ավել քան 80,000 AMD  

 

 

Ընթացիկ հաշիվների բացում/վարում

Բանկի սակագների համաձայն

Վարկառուի կողմից պարտավորությունների 
չկատարման դեպքում տույժեր

Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ` 0.1% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Վարկային միջոցների կանխիկացում

Բանկի սակագների համաձայն

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն 

* Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:
Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
**Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները` 
  • Բանկում գործող և Վարկառուին հասանելի ծառայությունների շրջանակներում Վարկառուի ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման վերաբերյալ խորհրդատվություն: 
  • Ֆինանսական խորհրդատվություն (ներառյալ ԱՔՌԱ հարցում): 
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի/մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում

*** Առանձին կազմակերպությունների աշխատակիցների համար հնարավոր է մինչև աշխատավարձի 12-ապատիկը:

 

Կարգավիճակ

1. ՀՀ ռեզիդենտ, որը ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե  
2. ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում

Տարիքը

Վարկի տրամադրման պահին վարկառուի/համավարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը

Համավարկառու

Համավարկառու` ցանկացած ֆիզիկական անձ

Համավարկառուների քանակը` 2-ից ոչ ավել

Համավարկառուների նկատմամբ պահանջները համանման են վարկառուների նկառմամբ պահանջներին

Վարկառուի վարկային պատմության  
հանդեպ պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքային ստաժ

1. Աշխատանքի մշտական վայր 
2. Անընդմեջ ստաժ աշխատանքի վերջին վայրում 4 ամիսների ընթացքում, եթե հաճախորդն ունի աշխատանքի մշտական վայր:  

Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:

  • Կրկնակի դիմելու սահմանափակում -30 օր վարկի տրամադրման բացասական որոշման կայացման օրվանից սկսած (Բանկի բոլոր վարկային պրոդուկտների համար):
  • Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:
  • Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:

2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:

3. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:

4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:

5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները`այստեղ 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ  “Վարկ Ունիվերսալ”  առանց գույքային ապահովման 

Ուշադրություն` վարկի տոկոզագումարները հաշվարկվում են անվանական տոկոզադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Զգուշացում `պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:  
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

Թարմացվել է առ՝ 31-10-2019թ., 14:40

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին