VTB-BANK

Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման վարկավորում (վերաֆինանսավորող կազմակերպությունների ռեսուրսներով)

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ*

1

Վարկի հիմնական չափանիշներ

1.1

Նպատակային նշանակություն

Գոյություն ունեցող և կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռք բերում "Ազգային հիփոթեքային ընկերության" ՈՒՎԿ-ի ռեսուրսներով

Գոյություն ունեցող կամ կառուցապատման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում “Եիրտասարդ Ընտանիքների” ծրագրի շրջանակներում մշտական բնակության նպատակով (առաջնային շուկա)

Գոյություն ունեցող (80% և ավել ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույքի ձեռքբերում “Եիրտասարդ Ընտանիքների” ծրագրի շրջանակներում մշտական բնակության նպատակով (երկրորդային շուկա)

1.2

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ՀՀ դրամ

ՀՀ դրամ

1.3

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք1 (հաստատուն)

1) 10.9%

2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռքբերելու դեպքում հնարավոր է նաև 11.6%

50% և ավել կանխավճարի դեպքում`

1) 10.7%

2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռքբերելու դեպքում հնարավոր է նաև 11.4

1) 11.9%

2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռքբերելու դեպքում հնարավոր է նաև 12.6%

50% և ավել կանխավճարի դեպքում`

1) 11.7%

   2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռքբերելու     դեպքում հնարավոր է նաև 12.4%

                         7.5% 

 

8.3% (որից 2 տոկոսայի կետի սուբսիդավորումը Ֆինանսների նախարարության կողմից ք.Երևանում գտնվող անշարժ գույքի համար, իսկ ՀՀ տարածաշրջաններում գտնվող անշարժ գույքի համար 4%)

1.4

Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել  ՈՒՎԿ "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՓԲԸ-ի կողմից  վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:

2. Ուշադրություն`  վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը համաձայն բանկում գործող ներքին իրավական ակտերի և հաճախորդի հետ կնքած վարկային պայմանագրի:

1.5

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգ

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

 Ստորև ներկայացվում է տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

•  Վարկի սկզբնական գումար – 10,000,000 ՀՀ դրամ

•  Վարկի տարեկան տոկոսադրույք – 11.4%

Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*11.4/100/365=3,123 ՀՀ դրամ

1.6

Տարեկան փաստացի տոկոսադրույք

սկսած 6%-ից (կախված վարկի գումարից և ժամկետից)

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները`

•    Բանկային հաշվի բացման/սպասարկման վճար

•    վճարներ այն ծառայությունների դիմաց, որոնք իրականացվում են Բանկի կողմից հաճախորդի ցանկությամբ, օրինակ`

գրավի գրանցման, սեփականության իրավունքի գրանցման, գրավի ազատման հետ կապված վարկի ձևակերպման միջնորդավճարներ, անշարժ գույքի

սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար:

1.7

LTV (Վարկ/Գրավ) առավելագույն արժեք

70%

80%

70%

1.8

Նվազագույն կանխավճար

30% (լրացուցիչ գրավ ներկայացնելու դեպքում` 10%)

20%

30%

(լրացուցիչ գրավ ներկայացնելու դեպքում` 10%)

1.9

Վարկի առավելագույն գումար

մինչև 35,000,000 ՀՀ դրամ (ներառյալ)

մինչև 60,000,000 ՀՀ դրամ

27,750,000 ՀՀ դրամ

22,500,000 ՀՀ դրամ

1.10

Վարկի նվազագույն գումար

1,000,000 ՀՀ դրամ

1.11

Վարկի առավելագույն ժամկետ

30 տարի

1.12

Վարկի նվազագույն ժամկետ

10 տարի

1.13

Վարկի մարման եղանակ

Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)

1.14

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ

1.15

Վարկի վաղաժամկետ մարում

Սահմանափակումներ չկան

Պայմանագրային տարվա* ընթացքում ցանկացած պահին տվյալ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով նախատեսված մարման ենթակա վարկի հիմնական գումարի չափով մարումների իրականացման դեպքում, որևէ տույժ/տուգանք չի կիրառվում: Իսկ վերոնշյալ գումարից ավել (գերազանցող) չափով կատարված մարումների  դեպքում գործում է վարկի վաղաժամկետ մարման տուգանք հետևյալ կարգով՝

- 0.6% 1-ին տարվա համար

- 0.4% 2-րդ տարվա համար

- 0.2% 3-րդ տարվա համար

* պայմանագրային տարի է համարվում վարկային պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը:

1.16

Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

2 (երկու) աշխատանքային օր

1.17

Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ

20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո

1.18

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո

1.19

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Մինչև վարկի տրամադրումը վարկային պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը,

հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման: Այսպիսով  վարկի տրամադրումը իրականացվում է համապատասխան

պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո:

2

Բանկի միջնորդավճարներ

 

2.1

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

1,000 ՀՀ դրամ

2.2

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

26,000 ՀՀ դրամ

2.3

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (ամսական միջնորդավճարի հաշվարկը իրականացվում է վարկի տրամադրման օրվանից):

1) վարկի գումարի 0.06%

2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռքբերելու դեպքում  միջնորդավճար սահմանված չէ

վարկի գումարի 0.06%

 

 

վարկի գումարի 0.06%

2.4

Վարկի ձևակերպման հետ կապված միջնորդավճարներ (ըստ հաճախորդի ցանկության)

 

Գրավի գրանցման ժամկետ (հաճախորդի ընտրությամբ)

ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքներում և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/գյուղերի համար)

4 աշխատանքային օր` 28,000 ՀՀ դրամ (15,500 ՀՀ դրամ)

3 աշխատանքային օր` 53,000 ՀՀ դրամ (28,000 ՀՀ դրամ)

2 աշխատանքային օր` 78,000 ՀՀ դրամ (40,500 ՀՀ դրամ)

Սեփականության իրավունքի գրանցում (հաճախորդի ընտրությամբ)

ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքներում և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/գյուղերի համար)

4 աշխատանքային օր` 47,000 ՀՀ դրամ (34,500 ՀՀ դրամ)

3 աշխատանքային օր` 72,000 ՀՀ դրամ (47,000 ՀՀ դրամ)

2 աշխատանքային օր` 97,000 ՀՀ դրամ (59,500 ՀՀ դրամ)

Գրավից ազատում (պարտադիր)

2,000 ՀՀ դրամ

2.5

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (հաճախորդի ցանկությամբ)

Միասնական տեղեկանքի տրամադրման ժամկետ (ընտրվում է հաճախորդի կողմից)` միայն ք. Երևանի վարկային հայտերի դեպքում

1 աշխատանքային օր` 23,500 ՀՀ դրամ

2 աշխատանքային օր` 13,500 ՀՀ դրամ

2.6

Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար

10,000 – 25,000 ՀՀ դրամ

2.7

Կադաստրի ծառայության դիմաց միջնորդավճար

3 աշխատանքային օր` 75,000 ՀՀ դրամ

2 աշխատանքային օր` 125,000 ՀՀ դրամ

1 աշխատանքային օր` 175,000 ՀՀ դրամ

նույն աշխատանքային օր` 325,000 ՀՀ դրամ

3

Ապահովություն և ապահովագրություն

 

3.1

Գրավի առարկա

Ձեռք բերվող անշարժ գույք

3.2

Լրացուցիչ ապահովություն

1. Գոյություն ունեցող անշարժ գույքի ձեռքբերման վարկավորման դեպքում լրացուցիչ գրավ ներկայացնելու դեպքում, որը հանդիսանում է գոյություն ունեցող անշարժ գույք, կանխավճարը կարող է սահմանվել սկսած 10%-ից ( մինչև 30 տարեկան չամուսնացած շահառուների համար 7.5%,բնակարանը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում), միայն այն դեպքում, երբ OTI գործակիցը <= 45%, իսկ վարկի գումարը փոքր է 35 մլն ՀՀ դրամից),  ընդ որում LTV գործակցի առավելագույն արժեքը չի կարող գերազանցել 70%, որտեղ գրավի արժեքը հաշվարկվում է 2 անշարժ գույքերի արժեքների հանրագումարի հիման վրա և վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռք բերվող գույքի գնահատված արժեքից և առուվաճառքի գնից նվազագույնի 90%-ը ( մինչև 30 տարեկան չամուսնացած շահառուների համար 92.5%,բնակարանը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում):

2. Կառուցվող անշարժ գույքի վարկավորման դեպքում (բազմաբնակարան շենքերում) հնարավոր է վարկավորման երկու սխեմա.

1) վարկը ապահովված է միաժամանակ և կառուցվող անշարժ գույքով և գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 70%, միաժամանակ չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը, ինչպես նաև  չպետք է գերազանցի գոյություն ունեցող անշարժ գույքի գնահատված արժեքի 90% ( մինչև 30 տարեկան չամուսնացած շահառուների համար 92.5%,բնակարանը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում):

2)վարկը ապահովված է կառուցվող անշարժ գույքով կամ գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 70%, միաժամանակ, չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի** տարբերությունը:

1. Կանճավճարը կարող է սահմանվել ձեռքբերվող անշարժ գույքի  7.5% չափով, եթե`

1) ձեռքբերվող անշարժ գույքի գրավից բացի ներկայացվում է նաև լրացուցիչ գրավ` գույություն ունեցող անշարժ գույք, ընդ որում, LTV գործակցի առավելագույն արժեքը չի կարող գերազանցել 80%, որտեղ գրացի արժեքը հաշվարկվում է երկու անշարժ գույքերի արժեքների հիման վրա:

2)բացիր ձեռքբերվող անշարժ գույքի գրավից ներկայացվում էնաև երաշխավորություն իրավաբանական անձանց կողմից, որոնք հայտը ներկայացման պահին մտնում են ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի 1-ից 300 տեղը: 

2. Կառուղցվող անշարժ գույքի վարկավորման դեպքում ª (բազմաբնակարան շենքերում) հնարավոր է վարկավորման երկու սխեմա.

1)վարկը ապահովված է միաժամանակ և կառուցվող անշարժ գույքով և գոյություն ունեցող անշարժ գույքով:Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 80%,միաժամանակ չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն իսկ վճարված գումարի տարբերությունը, ինչպես նաև չպետք է գերազանցի գոյություն ունեցող անշարժ գույքի գնահատված արժեքի 92.5%-ը:

2)վարկը ապահովված է կառուցվող անշարժ գույքով կամ գոյություն ունեցող անշարժ գույք: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 80%, միաժամանակ, չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցպատողին արդեն վճարած գումարի տարբերությունը:

Կանխավճարը կարող է սահմանվել ձեռքբերվող անշարժ գույքի արժեքի 10% չափով, եթե`

1)  ձեռքբերվող անշարժ գույքի գրավից բացի ներկայացվում է նաև լրացուցիչ գրավ` գոյություն ունեցող անշարժ գույք, ընդ որում, LTV գործակցի առավելագույն արժեքը չի կարող գերազանցել 70%, ըրտեղ գրավի արժեքը հաշվարկվում է երկու անշարժ գույքերի արժեքների հիման վրա:

2)  Բացի ձեռքբերվող անշարժ գույքի գրավից ներկայացվում է նաև երաշխավորություն իրավաբանական անձանց կողմից, որոնք հայտը ներկայացման պահին մտնում են ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի 1-ից 300 տեղը:

3.3

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Իրականացվում է անկախ գնահատող կազմակերպության կողմից: Վերջինիս մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` գնահատողների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` հետևյալ հասցեով:

"Բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակներում`

"Բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակներում`

-Ձեռքբերվող անշարժ գույքի գինը չպետք է գերազանցի 30մլն ՀՀ դրամ և, միաժամանակ, գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանցի 31 մլն. ՀՀ դրամը:

 -Ձեռքբերվող անշարժ գույքի առքուվաճառքի գինը և գնահատված արժեքը համեմատվում են ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հետ (վերջին տվյալներով)՝ հաշվի առնելով ձեռքբերվող անշարժ գույքի մակերեսը և գտնվելու վայրը:Մասնավորապես` ձեռքբերվող անշարժ գույքի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքը:

- Ձեռքբերվող անշարժ գույքի գինը չպետք է գերազանցի

25 000 000 ՀՀ դրամ և, միաժամանակ, գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանցի 26 000 000 ՀՀ դրամ:

-  Ձեռքբերվող անշարժ գույքի առքուվաճառքի գինը և գնահատված արժեքը համեմատվում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ (վերջին տվյալներով)՝ հաշվի առնելով ձեռքբերվող անշարժ գույքի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես՝ ձեռքբերվող անշարժ գույքի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 26,000,000 ՀՀ դրամ:

3.4

Գույքի ապահովագրություն

Ապահովագրումը իրականացվում է Բանկի կողմից` գույքի գնահատված շուկայական արժեքի չափով, մեկ տարի ժամկետով, բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:  Ապահովագրական ընկերությունների մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` ապահովագրական ընկերությունների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` հետևյալ հասցեով:

3.5

Անձնական ապահովագրություն

Ապահովագրվում է աշխատունակության կորուստ դժբախտ պատահարի հետևանքով վարկի մնացորդի չափով (ապահովագրվում են հաճախորդը և հաճախորդի հետ վարկի մարման համար Բանկի նկատմամբ հավասար պատասխանատվություն կրող անձինք (եկամուտներին համապատասխան)

4

Վարկառուին/Համավարկառուին ներկայացվող պահանջներ

4.1

Կարգավիճակ

1.ՀՀ ռեզիդենտ` անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցեով

2. ՀՀ քաղաքացի

3. “Բնակարան երիտասարդներին” ծրագրի շրջանակներում`

- եթե երիտասարդ ընտանիքի անդամներից մեկը չի հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ապա  որպես Վարկառու պետք է  հանդես գա երիտասարդ ընտանիքի ՀՀ քաղաքացի հանդիսացող երկրորդ անդամը

- ամուսինները չպետք է ունենան սեփանկանության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք, բացառությամբ այն դեպքում, երբ տվյալ անժարժ գույքում բնակվող /գրանցված/ յուրաքանչյուր անձին բաժին է գալիս 18 մ2 –ից փոքր տարածք

4.2

Համավարկառու (քանակը երկու անձից ոչ ավել)

Ֆիզիկական անձ` վարկառուի ամուսին (կին), կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, եղբայրների/քույրերի կանայք/ամուսիններ, ամուսնու/կնոջ

4.3

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

ծնողներ, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, հորաքույրներ, մորաքույրներ, մորեղբայրներ, հորեղբայրներ, վարկառուի հետ ապրող այլ բարեկամներ:

4.4

Ընդհանուր աշխատանքային փորձ

1. Անընդմեջ ստաժ աշխատանքի վերջին վայրում վերջին 4 ամսվա ընթացքում:

2. 1 (մեկ) տարուց ոչ պակաս ընդհանուր աշխատանքային ստաժ:

4.5

Վարկառուի տարիք

Վարկառուի տարիքը վարկ ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վարկը մարելու պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

"Բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակներում`

 1) ամուսնական գրանցում ստացած ֆիզիկական անձիք, երիտասարդ ընտանիք, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70 տարին, ինչպես  նաև բավարարում են  Բանկի նվազագույն պահանջներին,

 2) երիտասարդ միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում  35 տարին (ներառյալ):

5

Վճարունակությանը ներկայացվող պահանջներ

5.1

Վճարունակության գնահատում

բոլոր պարտքերի գծով ամսական ծախսերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) հարաբերակցությունը ամսական եկամուտներին հարկումից հետո <= 45%

Բոլոր պարտքերի գծով ամսական ծախսերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) հարաբերակցությունը ամսական եկամուտներին հարկումից հետո <= 60% 

- վարկի ամսական վճարների հարաբերակցությունը (վարկի գումար, տոկոսագումար, ապահովագրություն) ամսական եկամուտներին հարկումից հետո <= 35%,

- բոլոր պարտքերի գծով ամսական ծախսերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) հարաբերակցությունը ամսական եկամուտներին հարկումից հետո <= 45%

 -  վարկառուի, վարկառուի կնոջ/ամուսնու և համավարկառուի/ների ամսական եկամուտները չեն կարող գերազանցել 800,000 ՀՀ դրամ,

 - Վարկառուի ամուսնու/կնոջ ընթացիկ վարկային պարտավորություն ները նույնպես վերլուծվում են վճարունակության և վարկային բեռի հաշվարկի գործընթացում (անկախ այն հանգամանքից թե ամուսինը/կինը հանդասինում է համավարկառու):  

 

 

 

6

Լրացուցիչ պայմաններ

6.1

Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը Բանկում պետք է ունենա բանկային հաշիվ

6.2

Բանկային հաշիվների բացում/վարում

Համաձայն Բանկի սակագների

6.3

Վարկառուի կողմից պարատավորություններիչկատարման դեպքում կիրառվող տույժ

0.1% ժամկետանց վարկի գումարից և ժամկետանց տոկոսների գումարից

6.4

Գումարի կանխիկացում

Համաձայն հաշվի սպասարկման սակագների

6.5

1 Բանկում աշխատավարձ ստացող հաճախորդների համար սահմանված են վարկի արտոնյալ տոկոսադրույքներ:

Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար Վարկառուի/Համավարկառուի և Երաշխավորի համար առաջնային փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1

Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ*, բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ

չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն/Համավարկառուն ամուսնացած է, ապա նաև կնոջ/ամուսնու փաստաթղթեր

* Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա:

3

Գրավադրվող գույքի վաճառողների/սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: 

4

Եկամուտները հաստատող փաստաթղթեր պահանջվում են միայն այն դեպքում, եթե վարկառուն աշխատավարձը ստանում է ոչ ՎՏԲ Բանկի միջոցով:

5

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

• Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր,

• Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին,

• “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև Համավարկառուները/Երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն,

• Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

• Վարկավորման գործընթացի արդյունքում հաճախորդի վերաբերյալ հայտնի է դարձել այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկության

հավաստիությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԲԱՆԿԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ` ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (ՏՈՒՆԸ, ՄԵՔԵՆԱՆ ԿԱՄ ԱՅԼ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈԻՄ ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԱՐԱԿՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ: 

* Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխվել, ինչի մասին տեղեկանալու և այլ մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք 87-87 հեռախոսահամարով, այցելեք Բանկի մոտակա մասնաճյուղ կամ ինտերնետային կայք` www.vtb.am հասցեով:

Թարմացվել է առ՝ 24-06-2020թ., 17:33

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ