VTB-BANK

Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման վարկավորում (Բանկի ռեսուրսներով)

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ*

 

1

Վարկի հիմնական չափանիշներ

1.1

Նպատակային նշանակություն

Կառուցվող անշարժ գույքի ձեռքբերում

Գոյություն ունեցող և կառուցվող` անձնական նպատակով որպես բնակավայր օգտագործվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում

1.2

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

1.3

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք1 (հաստատուն)

1) 12.9%

2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն  ձեռքբերելու դեպքում հնարավոր է նաև 13.7%

1.4

Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխում

Ուշադրություն`  վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում (այլ նպատակներով, քան անշարժ գույքի ձեռք բերում), Բանկը իրավասու է միակողմանի բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև ձեռնարկել այլ միջոցառումներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:

1.5

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգ

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Ստորև ներկայացվում է տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

•    Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ

•    Վարկի տարեկան տոկոսադրույք` 12.9%

Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*12.9/100/365=3,534 ՀՀ դրամ

1.6

Տարեկան փաստացի տոկոսադրույք

սկսած 12.5%-ից (կախված վարկի գումարից և ժամկետից)

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները`

• Բանկային հաշվի բացման/սպասարկման վճար

• վճարներ այն ծառայությունների դիմաց, որոնք իրականացվում են Բանկի կողմից հաճախորդի ցանկությամբ, օրինակ`

գրավի գրանցման, սեփականության իրավունքի գրանցման, գրավի ազատման հետ կապված  վարկի ձևակերպման միջնորդավճարներ, անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար:

1.7

LTV (Վարկ/Գրավ) առավելագույն արժեք

97%

1.8

Նվազագույն կանխավճար

3%

1.9

Վարկի առավելագույն գումար

80,000,000 ՀՀ դրամ

1.10

Վարկի նվազագույն գումար

1,000,000 ՀՀ դրամ

1.11

Վարկի առավելագույն ժամկետ

30 տարի

1.12

Վարկի նվազագույն ժամկետ

3 տարի

1.13

Վարկի մարման եղանակ

Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)

1.14

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ

1.15

Վարկի վաղաժամկետ մարում

Սահմանափակումներ չկան

1.16

Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

2 (երկու) աշխատանքային օր

1.17

Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ

20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո

1.18

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո

1.19

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Մինչև վարկի տրամադրումը վարկային պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման: Այսպիսով  վարկի տրամադրումը իրականացվում է համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո

2

Բանկի միջնորդավճարներ

2.1

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

1,000 ՀՀ դրամ

2.2

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

26,000 ՀՀ դրամ

2.3

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (ամսական միջնորդավճարի հաշվարկը իրականացվում է վարկի տրամադրման օրվանից):

1) վարկի գումարի 0.06%

2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու դեպքում միջնորդավճար սահմանված չէ

2.4

Վարկի ձևակերպման հետ կապված միջնորդավճարներ (ըստ հաճախորդի ցանկության)

 

Գրավի գրանցման ժամկետ (հաճախորդի ընտրությամբ)

ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքներում և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/գյուղերի համար)

4 աշխատանքային օր` 28,000 ՀՀ դրամ (15,500 ՀՀ դրամ)

3 աշխատանքային օր` 53,000 ՀՀ դրամ (28,000 ՀՀ դրամ)

2 աշխատանքային օր` 78,000 ՀՀ դրամ (40,500 ՀՀ դրամ)

Սեփականության իրավունքի գրանցում (հաճախորդի ընտրությամբ)

ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքներում և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/գյուղերի համար)

4 աշխատանքային օր` 47,000 ՀՀ դրամ (34,500 ՀՀ դրամ)

3 աշխատանքային օր` 72,000 ՀՀ դրամ (47,000 ՀՀ դրամ)

2 աշխատանքային օր` 97,000 ՀՀ դրամ (59,500 ՀՀ դրամ)

Գրավից ազատում (պարտադիր)

2,000 ՀՀ դրամ

2.5

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (հաճախորդի ցանկությամբ)

Միասնական տեղեկանքի տրամադրման ժամկետ (ընտրվում է հաճախորդի կողմից)` միայն ք. Երևանի վարկային հայտերի դեպքում

1 աշխատանքային օր` 23,500 ՀՀ դրամ

2 աշխատանքային օր` 13,500 ՀՀ դրամ

2.6

Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար

10,000 – 25,000 ՀՀ դրամ

2.7

Կադաստրի ծառայության դիմաց միջնորդավճար

3 աշխատանքային օր` 75,000 ՀՀ դրամ

2 աշխատանքային օր` 125,000 ՀՀ դրամ

1 աշխատանքային օր` 175,000 ՀՀ դրամ

նույն աշխատանքային օր` 325,000 ՀՀ դրամ

3

Ապահովություն և ապահովագրություն

3.1

Գրավի առարկա

Ձեռք բերվող անշարժ գույք

3.2

Լրացուցիչ ապահովություն

1. Կառուցվող անշարժ գույքի վարկավորման դեպքում (բազմաբնակարան շենքերում) հնարավոր է վարկավորման երկու սխեմա.

1) վարկը ապահովված է միաժամանակ և կառուցվող անշարժ գույքով և գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 70%, միաժամանակ չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը, ինչպես նաև  չպետք է գերազանցի գոյություն ունեցող անշարժ գույքի գնահատված արժեքի 97%-ը:

2) վարկը ապահովված է գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 97%, միաժամանակ, չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը:

2.Բանկի հետ համագործակցող կառուցապատողից կառուցվող գույքի ձեռքբերման դեպքում հնարավոր է կիրառել հետևյալ սխեման- ձևակերպման պահին վարկը  ապահովված է միայն բնակարանի ձեռքբերման իրավունքով: Սեփականության վկայականի բացակայության դեպքում վարկավորման պահին հնարավոր է տրամադրել վարկը կառուցապատող- գործընկերոջ* կողմից բնակարանի ձեռքբերման իրավունքի գրավով առանց գոյություն ունեցող անշարժ գույքի լրացուցիչ գրավի, ընդ որում`

2.1 Որպես գրավի գին, որը հիմք է վերցվում LTV ցուցանիշի հաշվարկման ժամանակ, ընդունվում է կառուցապատող- ընկերության կողմից տրված տեղեկանքում նշված գինը: Ընդ որում գրավի արժեքը (ձեռքբերման գինը) չի կարող լինել ավել, քան նշված է նախագծահաշվային փաստաթղթերում:

2.2 Հիփոթեքի տրամադրումից հետո հիփոթեքի գումարը սառեցվում է կառուցապատողի հատուկ հաշվին մինչև տվյալ բնակարանի սեփականության վկայականի ստացումը և վերջինիս գրավադրումը Բանկում որպես հիփոթեքային վարկի ապահովում: Կառուցապատողի կողմից հատուկ հաշվին սառեցված գումարը հանդիսանում է Բանկի նկատմամբ հաճախորդի պարտավորությունների ապահովում հիփոթեքային վարկի շրջանակներում որպես հաջորդող գրավ: Տվյալ դրամական միջոցները կլինեն առաջնային գրավ, որը ի օգուտ հաճախորդի կապահովի կառուցապատողի պարտավորությունները` ա) բնակարանը հաճախորդի սեփականությանը փոխանցելու մասով, բ) բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագրի լուծման դեպքում հաճախորդի դրամական միջոցները հաճախորդին վերադարձնելու մասով:

* Միայն վերաֆինանսավորվող վարկերի դեպքում Կառուցապատողի և գործընթացի նկատմամբ պահանջները սահմանվում են համաձայն վերաֆինանսավորող կազմակերպության "Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի":

3.3

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Իրականացվում է անկախ գնահատող կազմակերպության կողմից: Վերջինիս մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` գնահատողների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` հետևյալ հասցեով:

3.4

Գույքի ապահովագրություն

Ապահովագրումը իրականացվում է Բանկի կողմից` գույքի գնահատված շուկայական արժեքի չափով, մեկ տարի ժամկետով, բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար: 

Ապահովագրական ընկերությունների մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` ապահովագրական ընկերությունների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` հետևյալ հասցեով:

3.5

Անձնական ապահովագրություն

Ապահովագրվում է աշխատունակության կորուստ դժբախտ պատահարի հետևանքով վարկի մնացորդի չափով (ապահովագրվում են հաճախորդը և հաճախորդի հետ վարկի մարման համար Բանկի նկատմամբ հավասար պատասխանատվություն կրող անձինք (եկամուտներին համապատասխան)

4

Վարկառուին/Համավարկառուին ներկայացվող պահանջներ

4.1

Կարգավիճակ

ՀՀ ռեզիդենտ` անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցեով:

4.2

Համավարկառու (քանակը երկու անձից ոչ ավել)

Ֆիզիկական անձ` վարկառուի ամուսին (կին), կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, եղբայրների/քույրերի կանայք/ամուսիններ, ամուսնու/կնոջ ծնողներ, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, հորաքույրներ, մորաքույրներ, մորեղբայրներ, հորեղբայրներ, վարկառուի հետ ապրող այլ բարեկամներ:

4.3

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

4.4

Ընդհանուր աշխատանքային փորձ

1. Անընդմեջ ստաժ աշխատանքի վերջին վայրում վերջին 4 ամսվա ընթացքում:

2. 1 (մեկ) տարուց ոչ պակաս ընդհանուր աշխատանքային ստաժ:

4.5

Վարկառուի տարիք

Վարկառուի տարիքը վարկ ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վարկը մարելու պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

5

Վճարունակությանը ներկայացվող պահանջներ

5.1

Վճարունակության գնահատում

Բոլոր պարտքերի գծով ամսական ծախսերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) հարաբերակցությունը ամսական եկամուտներին հարկումից հետո <= 45%:

6

Լրացուցիչ պայմաններ

6.1

   Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը Բանկում պետք է ունենա բանկային հաշիվ

6.2

Բանկային հաշիվների բացում/վարում

Համաձայն Բանկի սակագների

6.3

Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում կիրառվող տույժ

0.1% ժամկետանց վարկի գումարից և ժամկետանց տոկոսների գումարից

6.4

Գումարի կանխիկացում

Համաձայն հաշվի սպասարկման սակագների

6.5

1 Բանկում աշխատավարձ ստացող հաճախորդների համար սահմանված են վարկի արտոնյալ տոկոսադրույքներ:

Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար Վարկառուի/Համավարկառուի և Երաշխավորի համար առաջնային փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1

Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ*, բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ

չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն/Համավարկառուն ամուսնացած է, ապա նաև կնոջ/ամուսնու փաստաթղթեր

* Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա

3

Գրավադրվող գույքի վաճառողների/սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

4

Եկամուտները հաստատող փաստաթղթեր պահանջվում են միայն այն դեպքում, եթե վարկառուն աշխատավարձը ստանում է ոչ ՎՏԲ Բանկի միջոցով:

5

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթերներ:

Ուշադրություն`

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

• Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր,

• Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին,

• “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև Համավարկառուները/Երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն,

• Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

• Վարկավորման գործընթացի արդյունքում հաճախորդի վերաբերյալ հայտնի է դարձել այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկության

հավաստիությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԲԱՆԿԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ` ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (ՏՈՒՆԸ, ՄԵՔԵՆԱՆ ԿԱՄ ԱՅԼ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈԻՄ ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԱՐԱԿՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

* Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխվել, ինչի մասին տեղեկանալու և այլ մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք 87-87 հեռախոսահամարով, այցելեք Բանկի մոտակա մասնաճյուղ կամ ինտերնետային կայք` www.vtb.am հասցեով:

Թարմացվել է առ՝ 03-11-2019թ., 15:01

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ