VTB-BANK

Բնակելի անշարժ գույքի կառուցման և վերանորոգման նպատակով վարկավորում

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ*

1

Վարկի հիմնական չափանիշներ

1.1

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

1.2

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք2 (հաստատուն)

11.1%

12.1%

1.3

Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել  ՈՒՎԿ "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:

2. Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը համաձայն բանկում գործող ներքին իրավական ակտերի և հաճախորդի հետ կնքած վարկային պայմանագրի:

1.4

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգ

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Ստորև ներկայացվում է տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

•    Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ

•    Վարկի տարեկան տոկոսադրույք` 11.6%

Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*11.6/100/365=3,178 ՀՀ դրամ

1.5

Տարեկան փաստացի տոկոսադրույք

սկսած 11.09%-ից (կախված վարկի գումարից և ժամկետից)

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները`

• Բանկային հաշվի բացման/սպասարկման վճար

• վճարներ այն ծառայությունների դիմաց, որոնք իրականացվում են Բանկի կողմից հաճախորդի ցանկությամբ, օրինակ` գրավի գրանցման, սեփականության իրավունքի գրանցման, գրավի ազատման հետ կապված վարկի ձևակերպման միջնորդավճարներ, անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար:

1.6

LTV (Վարկ/Գրավ) առավելագույն արժեք

70%

1.7

Նվազագույն կանխավճար

30%

1.8

Վարկի առավելագույն գումար

մինչև 35,000,000 ՀՀ դրամ (ներառյալ, սակայն ոչ ավել քան կառուցման աշխատանքների ներկայացված նախահաշվի 80%-ը` կառուցման նպատակով վարկի դեպքում)

մինչև 60,000,000 ՀՀ դրամ( ներառյալ,սակայն ոչ ավել քան կառուցման աշխատանքների ներկայացված նախահաշվի 80%-ը` կառուցման նպատակով վարկի դեպքում)

1.9

Վարկի նվազագույն գումար

1,000,000 ՀՀ դրամ

1.10

Վարկի առավելագույն ժամկետ

վերանորոգման նպատակով վարկ` 15 տարի, կառուցման նպատակով վարկ` 20 տարի

1.11

Վարկի նվազագույն ժամկետ

վերանորոգման նպատակով վարկ` 5 տարի, կառուցման նպատակով վարկ` 10 տարի

1.12

Վարկի մարման եղանակ

Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)

1.13

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ, վարկը տրամադրվում է մասնաբաժիններով /տրանշերով/ (կամ միաժամանակ` վերանորոգման նպատակով վարկի դեպքում)` կախված ներկայացված նախահաշվից, ընդ որում` վերաֆինանսավորվող կառուցման նպատակով վարկի դեպքում վերջին տրանշը չպետք է գերազանցի վարկի գումարի 20%-ը

1.14

Վարկի վաղաժամկետ մարում

Սահմանափակումներ չկան

1.15

Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

2 (երկու) աշխատանքային օր

1.16

Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ

20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո

1.17

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո

1.18

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Մինչև վարկի տրամադրումը վարկային պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման: Այսպիսով  վարկի տրամադրումը իրականացվում է համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո:

2

Բանկի միջնորդավճարներ

2.1

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

1,000 ՀՀ դրամ

2.2

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

26,000 ՀՀ դրամ

2.3

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (ամսական միջնորդավճարի հաշվարկը իրականացվում է վարկի տրամադրման օրվանից):

վարկի գումարի 0.06%

2.4

Վարկի ձևակերպման միջնորդավճար (հաճախորդի ցանկությամբ)

 

Գրավի գրանցման ժամկետ (հաճախորդի ընտրությամբ)

ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքների և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/գյուղերի համար)

4 աշխատանքային օր` 28,000 ՀՀ դրամ (15,500 ՀՀ դրամ)

3 աշխատանքային օր` 53,000 ՀՀ դրամ (28,000 ՀՀ դրամ)

2 աշխատանքային օր` 78,000 ՀՀ դրամ (40,500 ՀՀ դրամ)

Գրավից ազատում

2,000 ՀՀ դրամ

2.5

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (հաճախորդի ցանկությամբ)

Միասնական տեղեկանքի տրամադրման ժամկետ (ընտրվում է հաճախորդի կողմից)` միայն ք. Երևանի վարկային հայտերի դեպքում

1 աշխատանքային օր` 23,500 ՀՀ դրամ

2 աշխատանքային օր` 13,500 ՀՀ դրամ

2.6

Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար

10,000 – 25,000 ՀՀ դրամ

2.7

Կադաստրի ծառայության դիմաց միջնորդավճար

3 աշխատանքային օր` 75,000 ՀՀ դրամ

2 աշխատանքային օր` 125,000 ՀՀ դրամ

1 աշխատանքային օր` 175,000 ՀՀ դրամ

նույն աշխատանքային օր` 325,000 ՀՀ դրամ

3

Ապահովություն և ապահովագրություն

3.1

Գրավի առարկա

 

Կառուցման նպատակով վարկ

Հողատարածք կառուցվելիք կառույցի հետ միասին

Վերանորոգման նպատակով վարկ

Վերանորոգվող անշարժ գույք

3.2

Լրացուցիչ ապահովություն (միայն կառուցման նպատակով վարկի համար)

Բնակելի անշարժ գույք/լիկվիդային անշարժ գույք, որը բավարարում է Բանկի պայմաններին և սեփականության իրավունքով պատկանում է Վարկառուին/ Համավարկառուին

3.3

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Իրականացվում է անկախ գնահատող կազմակերպության կողմից: Վերջինիս մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` գնահատողների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` հետևյալ հասցեով:

3.4

Գույքի ապահովագրություն

Ապահովագրումը իրականացվում է Բանկի կողմից` գույքի գնահատված շուկայական արժեքի չափով, մեկ տարի ժամկետով, բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:   

Ապահովագրական ընկերությունների մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` ապահովագրական ընկերությունների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` www.vtb.am հասցեով:

3.5

Անձնական ապահովագրություն

Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը/ապահովագրվում է Վարկառուն/Համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ (Հաճախորդին հավասար) պատասխանատվություն Բանկի առջև վարկի մարման համար (եկամուտներին համապատասխան) վարկի մնացորդի չափով:

4

Վարկառուին/Համավարկառուին ներկայացվող պահանջներ

4.1

Կարգավիճակ

1.ՀՀ ռեզիդենտ` անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցեով

2. ՀՀ քաղաքացի

4.2

Համավարկառու

Ֆիզիկական անձ` վարկառուի ամուսին (կին), կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, եղբայրների/քույրերի կանայք/ամուսիններ, ամուսնու/կնոջ ծնողներ, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, հորաքույր, մորաքույր, մորեղբայր, հորեղբայր վարկառուի հետ ապրող այլ բարեկամներ: Համավարկառուների քանակը չպետք է լինի երկու անձից ավելի:

4.3

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

4.4

Ընդհանուր աշխատանքային փորձ

1. Անընդմեջ ստաժ աշխատանքի վերջին վայրում վերջին 4 ամսվա ընթացքում:

2. 1 (մեկ) տարուց ոչ պակաս ընդհանուր աշխատանքային ստաժ:

4.5

Վարկառուի տարիք

Վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս և վարկի մարման պահին` չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

5

Վճարունակությանը ներկայացվող պահանջներ

5.1

Վճարունակության գնահատում

Բոլոր պարտքերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) մարման ամենամսյա ծախսերի և Հաճախորդի (առկայության դեպքում նաև Համավարկառուի) ամենամսյա եկամուտների հարաբերակցությունը հարկումից հետո պետք է  չգերազանցի 45%-ը:

Բոլոր պարտքերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) մարման ամենամսյա ծախսերի և Հաճախորդի (առկայության դեպքում նաև Համավարկառուի) ամենամսյա եկամուտների հարաբերակցությունը հարկումից հետո պետք է  չգերազանցի 60%-ը:

6

Լրացուցիչ պայմաններ

6.1

1 Ընդունելի բարելավումներ: Աշխատանքները ներառում են օժանդակ աշխատանքներ. ներկում, տանիքի վերանորոգում, ընդհանուր վերանորոգում, օրինակ` ջեռուցման համակարգերի տեղադրում կամ վերանորոգում, պատուհանների և դռների տեղադրում, սեյսմակայունության բարելավում և այլն:

Անընդունելի բարելավումներ: Անընդունելի են այն բարելավումները, որոնք իրականացվել են հանգստի և զվարճանքների նպատակով, ինչպես նաև ներկառուցված պահարանների պատրաստումը կամ ճոխության պարագաները: Օրինակ` լողավազաններ, սաունաներ, թենիսի կորտեր, կամ ֆերմայի բարելավում գյուղատնտեսական արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով: Շարժական գույքի ձեռքբերում (օրինակ` կահույք, կենցաղային տեխնիկա և այլն):

Նորացում/արդիականացում` գործողությունների ամբողջություն, որոնք ուղղված են բնակելի տարածքի ընդլայնմանը: Բնակելի տարածքի ընդլայնումը կարող է իրականացվել բնակարանի ներքին մակերեսի փոփոխության, ինչպես նաև նոր սենյակների, բնակարանի արտաքին տարածությունում հարկերի շինարարության միջոցով:

6.2

Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը Բանկում պետք է ունենա բանկային հաշիվ

6.3

Բանկային  հաշիվների բացում/վարում

Համաձայն Բանկի սակագների

6.4

Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում կիրառվող տույժ

0.1% ժամկետանց վարկի գումարից և ժամկետանց տոկոսների գումարից

6.5

Գումարի կանխիկացում

Համաձայն հաշվի սպասարկման սակագների

6.7

2 Բանկում աշխատավարձ ստացող հաճախորդների համար սահմանված են վարկի արտոնյալ տոկոսադրույքներ:

Բնակելի անշարժ գույքի կառուցման համար Վարկառուի/Համավարկառուի և Երաշխավորի համար առաջնային փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ                                                                                                

1

Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ                   

2

Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ*, բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն/Համավարկառուն ամուսնացած է, ապա նաև կնոջ/ամուսնու փաստաթղթեր

* Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա

3

Եկամուտները հաստատող փաստաթղթեր պահանջվում են միայն այն դեպքում, եթե վարկառուն աշխատավարձը ստանում է ոչ ՎՏԲ Բանկի միջոցով:

4

Կատարվելիք աշխատանքների նախահաշիվը և ծախսերի արժեքը, որտեղ նշված կլինի կատարվելիք աշխատանքների ամբողջական նկարագրությունը, ինչպես նաև սկիզբն ու ավարտը (նախահաշիվը պետք է ստորագրված լինի Վարկառուի կողմից)

5

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահաջվել այլ փաստաթղթեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

• Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր,

• Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին,

• “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև Համավարկառուները/Երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն,

• Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

• Վարկավորման գործընթացի արդյունքում հաճախորդի վերաբերյալ հայտնի է դարձել այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկության

հավաստիությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԲԱՆԿԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ` ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (ՏՈՒՆԸ, ՄԵՔԵՆԱՆ ԿԱՄ ԱՅԼ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈԻՄ ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԱՐԱԿՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

* Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխվել, ինչի մասին տեղեկանալու և այլ մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք 87-87 հեռախոսահամարով, այցելեք Բանկի մոտակա մասնաճյուղ կամ ինտերնետային կայք` www.vtb.am հասցեով:

Թարմացվել է առ՝ 12-02-2020թ., 11:08

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ