Կորպորատիվ բիզնես

Կորպորատիվ հաճախորդների սպասարկումը հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հիմնական ուղղվածությունը։ Բանկի Ճկուն և էֆեկտիվ հաճախորդների քաղաքականության մասին վկայում է Բանկում սպասարկվող հաճախորդների թվի  և նրանց բանկային հաշիվներում դրամական միջոցների ծավալի աճը։

ՀՀ կորպորատիվ հաճախորդների զգալի մասը համագործակցում է Բանկի հետ։ Բանկի կորպորատիվ հաճախորդների ցանկում առկա են ՀՀ շուկայի առաջնային դիրքերը գրավող ընկերություններ,  միջին բիզնեսի օղակի ընկերություններ` տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ապահովագրության, շինարարության, մանրածախ առևտրի, մետալուրգիայի, էներգետիկայի, տրանսպորտի, արտադրության և սննդամթերքի արտադրության ոլորտներում։

Կապված տարեկան հասույթի ծավալներից կորպորատիվ հաճախորդները դասվում են`

- միջին բիզնեսի հաճախորդների
- փոքր բիզնեսի հաճախորդների

Միջին բիզնեսի հաճախորդներ են համարվում այն ընկերությունները, որոնք համապատասխանում են ստորև նշված պահանջներից որևիցե մեկին`

  • Հաճախորդի տարեկան հասույթի ծավալը հաշվետու տարում կազմում է առնվազն 5,000,001 ԱՄՆ դոլար՝ ՀՀ դրամ համարժեքով, 

  • Հաճախորդի տարեկան հասույթի ծավալը հաշվետու տարում 5,000,001 ԱՄՆ դոլարից պակաս է, սակայն այն ընկերությունների խմբի տարեկան հասույթի ծավալը, որին պատկանում է Հաճախորդը, հաշվետու տարում կազմում է առնվազն 5,000,001 ԱՄՆ դոլար՝ ՀՀ դրամ համարժեքով,

  • Հաճախորդը հանդիսանում է պետական իշխանության մարմին, տեղական ինքնակառավարման մարմին։

Փոքր բիզնեսի հաճախորդներ են համարվում այն ընկերությունները, որոնք համապատասխանում են ստորև նշված պահանջներից որևիցե մեկին`

  • Հաճախորդի տարեկան հասույթի ծավալը հաշվետու տարում կազմում է 5,000,001 ԱՄՆ դոլարից պակաս՝ ՀՀ դրամ համարժեքով,

  • Հաճախորդի, ինչպես նաև ընկերությունների խմբի տարեկան հասույթի ծավալը, որին պատկանում է հաճախորդը, հաշվետու տարում կազմում է 5 մլն ԱՄՆ դոլարից պակաս՝ ՀՀ դրամ համարժեքով,

  • Միջին բիզնեսի հաճախորդ չդասակարգվող հաճախորդներ:


Բանկը սպասարկում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կորպորատիվ հաճախորդների և տրամադրում է նրանց բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` ՀՀ ողջ տարածքում։ Քանի որ «ՎՏԲ» ֆինանսական խումբը ներկայացված է ամբողջ աշխարհով և ունի մեծ թվով թղթակից բանկեր աշխարհի տարբեր վայրերում, մեր հաճախորդները ունեն հնարավորություն կատարել արդյունավետ և հուսալի գործառնություններ ոչ միայն ՀՀ տարածքում այլ նաև նրա սահմաններից դուրս։

Մենք երաշխավորում ենք մեր հաճախորդներին որոշումների կայացման անհատական մոտեցում, ճկուն սակագնային քաղաքականություն, ինչպես նաև ուշադիր ու հարգալից վերաբերմունք` ապահովելով բարձրակարգ սպասարկում։



Թարմացվել է առ 01.06.2018թ.