Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Տեղեկատվություն երաշխավորի համար
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
- Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին
- ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ «ԱՔՌԱ» վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն
- Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը
Վարկի մարումները, Վարկի նկատմամբ տոկոսագումարների հաշվեգրումը և վճարումը կատարվում են ՀՀ դրամով:
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Զգուշացում` պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ: