Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն` Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
| Սպառողական վարկի վերաֆինանսավորում | |
| Վարկի տեսակ | Սպառողական |
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| Վարկի ժամկետ | 6 - 60 ամիս |
| Տարեկան անվանական տոկոսադրույք | 15.2% - 19% |
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 17.01% - 22.12% |
| Վարկի նվազագույն գումար | 100,000 ՀՀ դրամ |
| Վարկի առավելագույն գումար* |
Աշխատավարձի (hարկումից հետո) մինչև 15 - ապատիկը |
|
Վարկի տրամադրման եղանակ |
Անկանխիկ (վարկի գումարը ուղղվում է այլ ֆինանսական կազմակերպության վարկային պարտավորության մարմանը): |
| Վարկի տրամադրման ժամկետ |
Վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը |
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: |
| Մարման եղանակ | Անուիտետային վճարումներ |
| Վարկի վաղաժամկետ մարում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են․
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները,
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
| Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր | Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.13%.-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար |
| Հայտի դիտարկման վճար | նախատեսված չէ |
| Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | նախատեսված չէ |
| Վարկի սպասարկման ամենամսյա միջնորդավճար | 0.08% վարկի սկզբնական գումարից |
| Կարգավիճակ | ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե: |
| Տարիքը | Վարկի տրամադրման պահին վարկառուի տարիքը պետք է լինի 18 տարեկանից ոչ ցածր կանանց և նվազագույնը 20 տարեկան տղամարդկանց համար, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը: |
| Վարկառուի վարկային պատմության հանդեպ պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն: |
| Աշխատանքային ստաժ |
|
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
*Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա: Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր: |
| Վարկի տրամադրման և սպասարկման այլ պայմաններ | Համաձայն Սպառողական վարկի պայմանների և սակագների |
* Ոչ ավել քան 2,500,000 ռուբլուն համարժեք ՀՀ դրամ՝ կախված փոխանակման փոխարժեքի տատանումից:
Ձեր վարկը նոր հնարավորություններով․
Կախված վարկի տեսակից ՝ վարկ ստանալու հայտը կարելի է ձևակերպել առցանց հարթակում և «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի մասնաճյուղերում:
Վարկ ստանալու համար դիմելու պահին վարկառուի տարիքը չպետք է ցածր լինի 18 տարեկանից՝ կանանց և 21-ից՝ տղամարդկանց համար և վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի կենսաթոշակի անցնելու տարիքը:
Այո, հաճախորդը կարող է փորձել վարկ ստանալ: Եթե հաճախորդը ունի վատ վարկային պատմություն, կա վարկ ստանալու ևս մեկ տարբերակ ՝ գրավով ապահովված վարկ: Վատ վարկային պատմությունը նվազեցնում է վարկ ստանալու հնարավորությունները, բայց մերժման պարտադիր պատճառ չէ:
Վարկ ստանալու համար դուք պետք է ներկայացնեք «ՎՏԲ Հայաստան Բանկը» հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստանալ որոշակի տեսակի վարկեր՝ առանց եկամտի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու:
Վարկի վճարումը հնարավոր է իրականացնել Բանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածի միջոցով, տարբեր առցանց դրամապանակների և տերմինալների միջոցով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում:
Վարկի ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր (ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ, ՀՀ քաղաքացու անձնագիր, օտարերկրյա անձնագիր), իրավապահ մարմիններում աշխատելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև ծառայողական վկայականը:
Ամսական վճարումները հաշվարկելու համար կարող եք օգտագործել բանկի վարկային հաշվիչը, որը կարելի է գտնել վարկի էջում:

Լրացրեք հայտը

Ընտրեք գումարը և լրացրեք սոց․ քարտի համարը և հեռախոսահամարը

Մոտեցեք Ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 11.05.2026, 01:02
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: