|
Նպատակային նշանակություն |
Վարկը տրամադրվում է սպառողական նպատակներով |
| Վարկի ձևակերպման վայր | Բանկի մասնաճյուղ |
| Նպատակային խումբ | Ֆիզիկական անձինք - ավանդատուներ |
| Ապահովածությունը | Ավանդ* |
| Վարկի նվազագույն գումար | 30,000 ՀՀ դրամ |
| Վարկի առավելագույն գումար** | Մինչև ավանդի 100%: Ավանդի տոկոսները ժամկետի սկզբում ստանալու դեպքում վարկի առավելագույն գումարի չափը կազմում է ավանդի գումարի մինչև 90%: |
| Վարկի առավելագույն ժամկետը | Ավանդի ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավել: Եթե մեկ վարկի համար գրավ հանդիսացող ավանդի գումարը բավականացնում է երկրորդ (կամ ավել) վարկի տրամադրման համար, ապա երկրորդ և հաջորդ վարկի վերջնաժամկետի օրը պետք է համընկնի առաջին վարկի վերջնաժամկետի հետ: |
| Վարկի հաստատման ժամկետը | Մինչև 10 րոպե |
| Վարկի տրամադրման ժամկետը*** | Մինչև 30 րոպե |
| Ավանդի արժույթ | ՀՀ դրամ |
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| Ավանդի տոկոսադրույքին գումարվող վարկի տոկոսադրույք | 4.5% (բայց ոչ պակաս քան տվյալ արժույթով Բանկում սահմանված ժամկետային ավանդի առավելագույն %-ը) |
| Փաստացի տոկոսադրույք | 9% - 15% |
| Հայտի ուսումնասիրման վճար | Սահմանված չէ |
| Վարկի տրամադրման միջնորդավճար | Սահմանված չէ |
| Վարկի սպասարկման միջնորդավճար | Սահմանված չէ |
| Միջնորդավճար գերածախսի դիմաց | Գերածախսի դեպքում դադարում է գործել պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը և վարկային գծի սահմանաչափը գերազանցող գերածախսի վրա հաշվեգրվում է են տոկոսադրույքներ 36.5% դրույքով: |
| Հիմնական պարտքի չափը նվազագույն մնացորդի հաշվարկի համար | 10% |
| Վարկային սահմանաչափի մարման մաս (հաճախորդի ընտրությամբ) | Քարտային հաշվին մուտքագրված յուրաքանչյուր գումարի 20% չափով |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի գումարի օգտագործված մասի նկատմամբ օգտագործման օրվանից օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: |
| Տուգանքներ |
Մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ենթակա է մարման (վճարման) նախորդող երկրորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ վարկային սահմանաչափի օգտագործված մասի 10%-ը ներառյալ տվյալ պահին հաշվեգրված տոկոսագումարը, հակառակ դեպքում գանձվում է տուգանք` 5000 ՀՀ դրամ: Եթե ավանդի գրավով վարկային գծի վերջնաժամկետի օրվա դրությամբ հաճախորդի կողմից չի իրականացվել Վարկային գծի ամբողջական մարում, ապա վարկային գծի վերջնաժամկետի օրը առանց հաճախորդին լրացուցիչ ծանուցելու կատարվում է վարկային գծի գումարի և հաշվեգրված տոկոսների (առկայության դեպքում` նաև տուգանքների, տույժերի և այլ վճարների) ավտոմատ մարում տվյալ վարկային գծի գրավ հանդիսացող Ավանդի լուծման միջոցով: Այն դեպքում, եթե Ավանդի գումարը գերազանցում է Վարկային գծի գումարը (մայր գումարը, տոկոսները, տուգանքները, տույժերը և այլ վճարները` առկայության դեպքում)` գերազանցող գումարը փոխանցվում է Վարկառուի բանկային հաշվին: Ընդ որում` Ավանդի դիմաց վճարվում են Ավանդի լուծման ամսաթվի դրությամբ հաշվարկված տոկոսները, բայց Ավանդի ձևակերպման պահին գործող նախորդող ժամանակահատվածի/ժամկետի տոկոսադրույքով: Օրինակ, եթե վարկային գծի գրավ հանդիսացող ավանդի լուծումը իրականացվել է ավանդի գործողության 95-րդ օրը, ընդ որում` նշված ժամկետը, համաձայն տվյալ ավանդի ձևակերպման պահին գործող պայմանների, մտնում է 91-ից 180 օր ժամանակահատվածի մեջ, որի տոկոսադրույքը կազմում էր 11%, իսկ նաղորդող 60-ից 90 օր ժամանակահատվածի համար տոկոսադրույքը ավանդի ձևակերպման պահին կազմում էր 10%, ապա տվյալ դեպքում ավանդի վաղաժամկետ մարման դեպքում տոկոսների հաշվարկը կիրականացվի 10% տոկոսադրույքով, այլ ոչ թե 11%-ով: Այն դեպքում, եթե տվյալ Ավանդի պայմաններով նախորդող ժամանակահատված/ժամկետ չկա, ապա Ավանդի տոկոսների հաշվարկն իրականացվում է Ավանդի լուծման պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Եթե մեկ վարկային գծի համար գրավ հանդիսացող ավանդի գումարը բավականացնում է երկրորդ (կամ ավել) վարկային գծի տրամադրման համար, ապա երկրորդ և հաջորդ վարկային գծի վերջնաժամկետի օրը պետք է համընկնի 1-ին վարկային գծի վերջնաժամկետի հետ: |
| Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները,
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
| Ժամկետանցում**** / տույժեր |
|
| Հաճախորդի վարկային պատմության նկատմամբ պահանջներ | Սահմանված չեն |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
|
* Բացառությամբ «ՎՏԲ-Մանկություն» ավանդատեսակի:
** Ոչ ավել, քան 200 մլն ռուբլուն համարժեք ՀՀ դրամ՝ կախված փոխանակման փոխարժեքի տատանումից:
*** Վարկը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտին:
**** Ժամկետանց է համարվում հաճախորդի քարտային հաշվի վրա մուտքերի բացակայությունը 55 օրացույցային օրվա ընթացքում անընդմեջ կամ վարկային գծի օգտագործված գումարների (հաշվեգրված տոկոսների հետ միասին) չմարումը վարկային գծի սահմանաչափի ժամկետի ավարտից 15 օրվա ընթացքում:
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն՝ Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Թարմացվել է 12.05.2026, 17:55
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: