Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն` Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Սպառողական վարկ առանց երաշխավորի և գրավի, ցանկացած նպատակների իրականացման համար՝ վերանորոգում, ճանապարհորդություն, մեքենայի ձեռքբերում, ուսման վճար և ցանկացած այլ գնում: Որոշումը կայացվում է 15 րոպեի ընթացքում:
Օնլայն վարկ - Արագության նոր բանաձև.
| Կարգավիճակ | ՀՀ քաղաքացի |
| Տարիք | Վարկ ստանալու պահին վարկառուի տարիքը չպետք է ցածր լինի՝ կանանց համար՝ 18 տարեկանից, իսկ տղամարդկանց համար՝ 20-ից, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը։ |
| Վարկի տեսակ | Սպառողական |
| Արժույթ | ՀՀ դրամ |
| Տարեկան անվանական տոկոսադրույք | 15.5% - 18% |
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 18.51% - 23.9 % |
| Վարկի գումար | 100,000 - 10,000,000 ՀՀ դրամ |
| Վարկի ժամկետ | 6 - 60 ամիս |
| Վարկի տրամադրման եղանակ | Միանվագ, անկանխիկ եղանակով |
| Վարկի որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | Մինչև 15 րոպե |
| Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | Մինչև 96 ժամ |
| Վարկի ձևակերպման վայրը | Առցանց հարթակ |
| Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար | 0.15% վարկի սկզբնական գումարից |
| Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համար | Չի նախատեսվում |
| Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար | Չի նախատեսվում |
| Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացումից անմիջապես հետո |
| Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր | Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.13%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար |
| Մարման եղանակ | Հավասարաչափ ամսական (անուիտետային) վճարումներ |
| Տոկոսագումարի հաշվարկման կարգը | Կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ |
| Վարկի վաղաժամկետ մարման սահմանափակումներ | Չի նախատեսվում |
|
Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները.
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Քարտի տեսակ | MIR Classic |
| Քարտի թողարկում | Անվճար |
| Քարտի սպասարկում (ամսական) | Անվճար |
| Կանխիկացում Բանկի բանկոմատներից | Անվճար |
| Քարտի սպասարկման այլ պայմաններ | Համաձայն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ MIR Classic դեբետային քարտերի թողարկման և սպասարկման սակագների |
| Հաշվի բացում և սպասարկում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Վարկային միջոցների կանխիկացում | Անվճար |
| Հաշվի սպասարկման այլ պայմաններ | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
Վարկ ստանալու պահին վարկառուի տարիքը չպետք է ցածր լինի՝ կանանց համար՝ 18 տարեկանից, իսկ տղամարդկանց համար՝ 20-ից, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը:
Ամսական վճարումները հաշվարկելու համար կարող եք օգտագործել Բանկի վարկային հաշվիչը, որը հասանելի է վարկի էջում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստանալ որոշակի տեսակի վարկեր՝ առանց եկամտի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու:
Օնլայն վարկ ստանալու համար onlinecredit.vtb.am հարթակով դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայության համարանիշը:
Կախված վարկի տեսակից ՝ վարկ ստանալու հայտը կարելի է ձևակերպել առցանց հարթակում և «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի մասնաճյուղերում:
Այո, հաճախորդը կարող է փորձել վարկ ստանալ: Եթե հաճախորդը ունի վատ վարկային պատմություն, կա վարկ ստանալու ևս մեկ տարբերակ ՝ գրավով ապահովված վարկ: Վատ վարկային պատմությունը նվազեցնում է վարկ ստանալու հնարավորությունները, բայց մերժման պարտադիր պատճառ չէ:
Վարկի վճարումը հնարավոր է իրականացնել Բանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածի միջոցով, տարբեր առցանց դրամապանակների և տերմինալների միջոցով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում:

Ընտրեք գումարը, լրացրեք սոց․ քարտի համարը և հեռախոսահամարը

Անցեք նույնականացում

Ձեր քարտին կամ պատվիրեք նոր քարտ
Թարմացվել է 10.02.2026, 11:23
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: