Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն՝ Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
| Վարկային գիծ դեբետային քարտին | |
|
Վարկի տրամադրման եղանակ |
Տրամադրվում է Հաճախորդի գործող դեբետային քարտին: |
| Վարկի ձևակերպման վայր | Բանկի ցանկացած մասնաճյուղ |
| Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ՝ հաճախորդի գործող դեբետային քարտին |
| Նպատակային խմբեր |
Խումբ 1 - Բանկի աշխատավարձային նախագծերի /հավատարմագրված կազմակերպությունների/ աշխատակիցներ Խումբ 2 - Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ հաշիվներով 3 ամսից ոչ պակաս շրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված) Խումբ 3 - Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ հաշիվներով չշրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված) |
| Նպատակային խմբերի սահմանաչափեր (վարկի առավելագույն գումար*) * ոչ ավել քան 2,500,000 ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, փոխանակման փոխարժեքի տատանումից կախված |
Խումբ 1` Հարկումից հետո աշխատավարձի մինչև 8-պատիկի չափով* Խումբ 2` Բանկի հաշիվներով շրջանառվող ամսական եկամտի մինչև 4-պատիկի չափով Խումբ 3` Հարկումից հետո հաստատված ամսական եկամտի մինչև 3-պատիկի չափով (կախված վարկային պատմությունից) * 2-5 տարի վարկի ժամկետի դեպքում և քարտային հաշվին յուրաքանչյուր մուտքից 5%-ի չափով վարկային գծի սահմանաչափի պարտադիր մարումներ սահմանելու դեպքում, հակառակ դեպքում աշխատավարձի մինչև 6-պատիկի չափով |
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| Վարկի նվազագույն գումար | 30,000 ՀՀ դրամ |
| Ապահովություն | Աշխատավարձի/եկամտի և հաճախորդի հաշվին դրամական մուտքերի ստացման իրավունք: |
| Տարեկան անվանական տոկոսադրույքը դեբետային (բացասական) մնացորդի վրա 1 |
ՀՀ դրամ 11% - 19.5% Վարկային հաշվի հավելյալ2 սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ` տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1%: |
| Տարեկան փաստացի տոկոսոադրույք | 12% - 24% |
| Վարկային գծի երկարաձգման հնարավորություն | Մոնիթորինգի դրական վարկային պատմության պարագայում (ուշացումների բացակայություն և այլն) երկարաձգումը կատարվում է ավտոմատ, այլ դեպքերում ` հայտի հիման վրա: |
| Վարկային գծերի երկարաձգման դեպքում տարեկան տոկոսադրույք |
|
|
Վարկի առավելագույն ժամկետ |
60 ամիս (ինչպես նոր վարկային գծերի, այնպես էլ գործող վարկային գծերի երկարաձգումների դեպքում): |
| Վարկի նվազագույն ժամկետ | 6 ամիս |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի գումարի օգտագործված մասի նկատմամբ օգտագործման օրվանից օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: |
| Հիմնական պարտքի չափը նվազագույն մնացորդի հաշվարկի համար | 10% |
| Վարկային սահմանաչափի մարման մաս (հաճախորդի ընտրությամբ) | Քարտային հաշվին մուտքագրված յուրաքանչյուր գումարի 20% չափով: |
| Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները,
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
| Ժամկետանցում³/տույժեր | Վարկային գծի ժամկետանցման դեպքում, ինչպես նաև վարկի մարման վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրը դադարում է գործել պայմանագրում նշված տոկոսադրույքը և օգտագործված վարկային գծի և հաշվեգրված տոկոսագումարների նկատմամբ մինչև փաստացի մարումը կիրառվում է տույժ օրեկան 0.13 %-ի չափով: |
| Միջնորդավճար գերածախսի դիմաց | Գերածախսի դեպքում դադարում է գործել պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը և վարկային գծի սահմանաչափը գերազանցող գերածախսի վրա հաշվեգրվում է են տոկոսադրույքներ 36.5% դրույքով: |
| Տուգանքներ | Մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ենթակա է մարման (վճարման) նախորդող երկրորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ վարկային սահմանաչափի օգտագործված մասի 10%-ը ներառյալ տվյալ պահին հաշվեգրված տոկոսագումարը, հակառակ դեպքում գանձվում է տուգանք` 5,000 ՀՀ դրամ: |
| Վարկի տրամադրման որոշման կայացման և հաճախորդի տեղեկացման առավելագույն ժամկետ | Մինչև 1.5 (մեկուկես) աշխատանքային օր: |
|
Վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ |
30 օրացույցային օր` վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման կայացման օրվանից: |
| Վարկի տրամադրման ժամկետ | Հաստատումից հետո 1 (մեկ ) աշխատանքային օրվա ընթացքում: |
| Հայտի դիտարկման միջնորդավճար | Խումբ 1 և Խումբ 2 ` նախատեսված չէ Խումբ 3` 2,000 ՀՀ դրամ |
| Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար4 | Վարկի գումարի 2.9%, բայց ոչ ավել 50,000 ՀՀ դրամ: Միջնորդավճարը գանձվում է ինչպես նոր վարկային գծի տրամադրման, այնպես էլ վարկային գծի երկարաձգման և/կամ սահմանաչափի ավելացման դեպքերում: |
| Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) | Սահմանված չէ |
| Վարկային հաշվի հավելյալ2 սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր) |
Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև`
|
| Վարկառու | ՀՀ ռեզիդենտ, ով ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե |
| Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
| Ընդհանուր աշխատանքային փորձ | Խումբ 3-ի և Կորպորատիվ ուղղվածության սեգմենտ ունեցող կազմակերպության աշխատակիցների (բացի Կորպորատիվ ուղղվածության սեգմենտի աշխատակիցներից, որոնք ունեն "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ի հաշիվներով շրջանառվող կայուն աշխատավարձ առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում) համար՝ անընդմեջ աշխատանքային ստաժ վերջին աշխատանքային վայրում 4 ամիսների ընթացքում: Աշխատանքային ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
| Վարկառուի տարիք | Վարկի տրամադրման պահին վարկառուի/համավարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը: |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Դեբետային քարտերի թողարկում և սպասարկում | Համաձայն Դեբետային քարտերի թողարկման և սպասարկման պայմաններ և սակագների |
| Անհրաժեշտ փաստաթղթեր |
Խումբ 1`
Խումբ 2 և 3`
|
1 Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր: Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
2 Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`
Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ծառայությունից հրաժարվելու դեպքում տոկոսադրույքից կատարված համապատասխան զեղչը կչեղարկվի և վարկի տարեկան տոկոսադրույքը կբարձրացվի տվյալ զեղչի չափով
3 Ժամկետանց է համարվում հաճախորդի քարտային հաշվի վրա մուտքերի բացակայությունը 55 օրացույցային օրվա ընթացքում անընդմեջ կամ վարկային գծի օգտագործված գումարների (հաշվեգրված տոկոսների հետ միասին) չմարումը վարկային գծի սահմանաչափի ժամկետի ավարտից 15 օրվա ընթացքում:
4 Սահմանաչափի ավելացման դեպքում միջնորդավճարը գանձվում է վարկային սահմանաչափի ավելացված մասի վրա, սակայն սահմանաչափի ավելացման հետ միասին վարկային գծի երկարաձգում կատարելու դեպքում միջնորդավճարը գանձվում է ամբողջ վարկային սահմանաչափից (գործող գումարած ավելացվող): Միջնորդավճարը գանձվում է՝

Լրացրեք հայտը

Ընտրեք գումարը և լրացրեք սոց. համարը և հեռախոսահամարը

Քարտը վերցնելու համար մոտեցեք ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 13.05.2026, 15:36
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: