որոնում
Պահառություն
Պահառության նպատակն է արժեթղթերի պահպանման, որակյալ հաշվառման, արժեթղթերի սեփականության իրավունքի ամրագրման և փոխանցման ապահովումը։
Պահառության գործունեության շրջանակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ առաջարկում է`
- Սեփականատիրոջ, անվանատիրոջ և հավատարմագրային կառավարչի դեպո հաշիվների բացում
- Արժեթղթերի հաշվառման և պահպանման ծառայություններ
- Հաճախորդի հանձնարարականներով արժեթղթերի գրավադրման իրականացում
- Արժեթղթերը պարտավորությամբ ծանրաբեռնելու փաստի արտացոլում
- Թողարկողի կորպորատիվ գործունեության հետ կապված ծառայություններ (արժեթղթերի փոխարկումը, արժեթղթերի չեղյալ համարումը (մարումը), արժեթղթերի բաժանումը և համախմբումը (կոնսոլիդացիան), արժեթղթերի գծով եկամուտների վճարումը, արժեթղթերից բխող իրավունքների իրականացման աջակցություն
- Խորհրդատվություն և տեղեկատվական սպասարկում