Lounge Key ծրագրի նկարագրությունը

Lounge Key ծրագրի նկարագրությունը 


Lounge Key ծրագիրն օդանավակայանների VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ծրագիրն է:


        

Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն օգտվելու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ մուտքի իրավունքից:

Lounge Key ծրագիրն օրեցօր ընդլայնում է իրեն անդամակցող օդանավակայանների VIP գոտիների ցանցը, որոնց մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ https://www.loungekey.com/ru/visacisseeloungeprogramvp* կայքում, մասնավորապես` 

  • օդանավակայաններում առկա VIP գոտիների քանակի վերաբերյալ,
  • VIP գոտիների տեղակայման վայրերի կոնկրետ նկարագրության վերաբերյալ,
  • աշխատանքային և հանգստյան օրերի և ժամերի վերաբերյալ,
  • օդանավակայանի այլ ծառայություններից օգտվելու հնարավորության վերաբերյալ և այլն:

Lounge Key ծրագրի առավելությունները

  Ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA PLATINUM քարտը Դուք ավտոմատ ստանում եք անվճար Lounge Key ծրագրի անդամակցութուն, որը հնարավորություն է ընձեռում` 

  • տարեկան 2 անգամ անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների VIP գոտիներ,  
  • ուղևորությունների ընթացքում օգտվել օդանավակայանների VIP գոտիների ծառայությունների լայն ընտրանուց,
  • օգտվել անվճար առաջարկվող սնունդից և խմիչքներից,
  • VIP գոտին օգտագործել ոչ միայն Ձեր այլ նաև Ձեր հյուրերի համար /հաճախորդներ, գործընկերներ, ընկերներ, ընտանիքի անդամներ և այլն/,
  • խուսափել աշխարհի բոլոր օդանավակայանների համար բնորոշ աղմուկից, քաշքշուկներից, թռիչքի հետաձգման արդյունքում պատճառված բոլոր տեսակի անհարմարություններից` վայելելով քաղաքակիրթ հանգստի և VIP սպասարկման առավելությունները,
  • օգտվել գործարար մարդուն անհրաժեշտ բոլոր հարմարություններից` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, որոշ դեպքերում նաև լոգարանից և հանգստի սենյակներից: 


* ՎՏԲ-Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերությունների կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Lounge Key ծրագրի սակագները